Աիդա Գարսիա-Նարանխո
Աիդա Գարսիա-Նարանխո իսպ.՝ Aída del Carmen Jesús Consuelo García-Naranjo Morales[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 20, 1951[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Լիմա, Պերու[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պերուի Կաթոլիկական համալսարան |
Մասնագիտություն | երգչուհի, քաղաքական գործիչ, դաստիարակ և կանանց իրավունքների պաշտպան |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Women and Vulnerable Populations of Peru? |
Կուսակցություն | Սոցիալիստական կուսակցություն (օգոստոսի 27, 2007)[1] |
![]() |
Աիդա դել Կարմեն Հեսուս Կոնսուելո Գարսիա-Նարանխո Մորալես (իսպ.՝ Aída del Carmen Jesús Consuelo García-Naranjo Morales, մարտի 20, 1951[1], Լիմա, Պերու[1], հակտնի նաև «Մոկկո» կեղծանվամբ), պերուացի մանկավարժ, երգիչ և քաղաքական գործիչ։ Եղել է Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար և Գանա Պերուի, նախկին նախագահ Օլլանտա Ումալայի ալյանսի մամուլի քարտուղար։
Եղել է նաև Ումալայի կառավարությունում կանանց և սոցիալական զարգացման հարցերի գծով առաջին նախարար[2]։
2012 թվականի հունվարից մինչ 2014 թվականի հունիս եղել է Ուրուգվայում Պերուի դեսպան[3][4]։ 2012 թվականի փետրվարից նաև Պերուի ներկայացուցիչ Մերկոսուրում և Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայում (ALADI)[5]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աիդա Գարսիա Նարանխոն կրթություն է ստացել Պերուի Պապական կաթոլիկ համալսարանում։ Նա ունի նաև նույն համալսարանի մագիստրոսի կոչում Քաղաքական գիտությունների և պետական կառավարման ոլորտում, սովորել է նաև Կաետանո Հերեդիայի համալսարանում` մասնագիտանալով միգրացիայի, գլոբալիզացիայի ու միջազգային հարաբերությունների և տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքի բնագավառում։ 1990-1993 թվականներին եղել է Պերուի մայրաքաղաք Լիմայի քաղաքապետի խորհրդական, 1995-2011 թվականներին` «Մուխերես» ամսագրի տնօրեն, 2011 թվականից՝ Իրավունքի և զարգացման Կենտրոնի (CEDAL) գործադիր տնօրեն։
Եղել է Պերուի Գյուղացիների Համադաշնության խորհրդատվական խորհրդի անդամ, խորհրդատվական աշխատանքներ է կատարել Կանանց գործերի քարտուղարությունում, 2002-2008 թվականներին` Լեռնաարդյունահանման կանանց ազգային կենտրոնում[6]։ Հանդիսանում է «Espacios Sin Fronteras»-ի (UNASUR միգրացիոն ցանց) անդամ և Պերուում Նիկարագուայի Հանրապետության դեսպանության մշակույթի գծով պատվավոր կցորդ։ Գարսիա-Նարանխոն նաև Պերու-Կանադական ընդհանուր հիմնադրամի աշխատակից է։
Ավարտել է երաժշտական ազգային կոնսերվատորիան և համարվում է Tiempo Nuevo երաժշտական խմբի անդամ։
14 գրքերի հեղինակ է, որոնցից շատերը նվիրված են ֆեմինիզմին[7]։ Նրա աշխատանքների թվում են`
- Nosotras las mujeres del Vaso de Leche
- Construyendo la equidad: El futuro como tarea
- Hombres y mujeres de igual a igual
- Mujer Peruanaituacion Nacional
- La plataforma nacional de la Mujer Peruana и Mujeres Notables 1900-2010 Notables.
Կանանց գործերի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուլիսի 28-ին նա նշանակվում է կանանց գործերի և սոցիալական զարգացման նախարարության ղեկավար[3]։
PRONAA սկանդալ [խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի սեպտեմբերի 20-ին երեք երեխա թունավորվեց և մահացավ սննդի օգնության ազգային ծրագրի (PRONAA) կողմից տրամադրված սննդամթերք ուտելուց հետո, որը հիմնադրվել էր Կանանց գործերի և սոցիալական զարգացման նախարարության կողմից[8]։ Մի քանի ժամ անց Գարսիա- Նարանխոն շարունակեց հաստատություններից մեկին նվիրված միջոցառումները (որի համար նա հետագայում ներողություն խնդրեց)[9]։ Դրանից հետո Force 2011-ի խորհրդարանականները քննադատեցին նախարարի անգործությունը և հարցապնդում ներկայացրին, որը չսատարվեց այլ խորհրդարանական խմբերի կողմից[10]։ Մի քանի օր անց ևս վեց երեխա և ուսուցիչը սրտխառնոց զգացին նույն հաստատությունում[11]։ Հոկտեմբերի 6-ին Գարսիա-Նարանխոն ներկայացավ Հանրապետության Կոնգրեսին, իսկ հոկտեմբերի 13-ին մարմինը մերժեց նրա դեմ բողոքը[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://infogob.jne.gob.pe/Politico/FichaPolitico/aida-del-carmen-jesus-garcia-naranjo-morales_historial-partidario_GINPyj45TuAc6+@0ElOxMA==Nj
- ↑ «Aída García Naranjo: Perfil de la próxima ministra de la Mujer» (իսպաներեն)։ Radio Programas del Perú։ 21 July 2011։ Վերցված է 2 June 2018
- ↑ 3,0 3,1 «Ollanta Humala adelantó más nombres de su gabinete ministerial»։ El Comercio (իսպաներեն)։ 21 July 2011։ Վերցված է 2 June 2018
- ↑ «Ex ministra Aída García Naranjo fue nombrada embajadora en Uruguay»։ El Comercio (իսպաներեն)։ 5 January 2012։ Վերցված է 2 June 2018
- ↑ «Aída García Naranjo ahora será representante peruana ante Mercosur y Aladi»։ El Comercio (իսպաներեն)։ 23 January 2012։ Վերցված է 2 June 2018
- ↑ «García Naranjo, Aída» (իսպաներեն)։ Red Carolina։ Արխիվացված է օրիգինալից 22 June 2012-ին։ Վերցված է 2 June 2018
- ↑ «Aída García Naranjo presentó su libro: 'Mujeres Peruanas: Situación Nacional'» (իսպաներեն)։ La mula։ 7 November 2009։ Վերցված է 2 June 2018
- ↑ «Tres niños murieron intoxicados por alimentos del Pronaa en Cajamarca»։ El Comercio (իսպաներեն)։ 21 September 2011։ Վերցված է 2 June 2018
- ↑ «García Naranjo pide disculpas por bailar en medio de duelo en Cajamarca»։ El Comercio (իսպաներեն)։ 23 September 2011։ Վերցված է 2 June 2018
- ↑ Ortiz Martínez Sebastian (7 October 2011)։ «Censura contra García Naranjo por el fujimorismo no prosperaría»։ El Comercio (իսպաներեն)։ Վերցված է 2 June 2018
- ↑ «Loreto: seis niños y una profesora intoxicados por alimentos del Pronaa»։ El Comercio (իսպաներեն)։ 3 October 2011։ Վերցված է 2 June 2018
- ↑ «Pleno del Congreso rechazó moción de censura contra García Naranjo»։ El Comercio (իսպաներեն)։ 13 October 2011։ Վերցված է 2 June 2018
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mujer Peruana Situación Nacional at the Wayback Machine (archived 5 March 2016)
|