Աիդա Ավետիսյան (գիտնական)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աիդա Ավետիսյան (այլ կիրառումներ)
Աիդա Ավետիսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1938[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 10, 2009 (70 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1960) և Ն. Չելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտ (1964) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1976) և ակադեմիկոս (1996) |
Պարգևներ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Աիդա Ավետիսի Ավետիսյան (նոյեմբերի 29, 1938[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 2009, Երևան, Հայաստան), քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1976), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996)[2]։ ԽՍՀՄ գյուտարար (1980)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աիդա Ավետիսյանը ծնվել է Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի թիվ 15 դպրոցը, 1960 թվականին՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1961-1964 թվականներին եղել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Ն. Զելինսկու անվան ինստիտուտի ասպիրանտ։ 1964 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1968 թվականին ստացել է դոցենտի կոչում։ 1965-1967 թվականներին եղել Է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի ասիստենտ, 1967-1975 թվականներին՝ դոցենտ, 1979-2000 թվականներին՝ օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ 1984 թվականից քիմիայի ֆակուլտետի դեկան։ 1975 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1976 թվականին ստացել պրոֆեսորի կոչում, 1996 թվականին ընտրվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ 2005 թվականից ղեկավարել է քիմիայի ֆակուլտետում գործող գիտահետազոտական լաբորատորիան[3]։ Հանդիսացել է ՀՃԱ (1994), ճարտարագիտական (1999), էկոլոգիայի (1996) միջազգային, ՌԴ բնական գիտությունների (2000) ակադեմիաների անդամ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են թթվածին, ազոտ, ծծումբ պարունակող տարացիկլային, այդ թվում մի շարք կենսաբանական ակտիվ միացությունների սինթեզին և հետազոտմանը, շրջակա միջավայրի պահպանման և հումքապահպանման գործընթացներին[4]։ Ստացել է մոդիֆիկացված պոլիվինիլպիրոլիդոն (արյան փոխարինիչ), հայտնաբերել հիդրազոնների ցիկլումով պիրազոլիդոնների ստացման նոր ռեակցիա։ Մշակել է կումարինների և թիոլակտամների ստացման եղանակ։
Հեղինակ է ավելի քան 500 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 120 հեղինակային արտոնագրի։ Համահեղինակ է «Օրգանական քիմիա» (1988), «Օրգանական քիմիայի խնդրագիրք» (1988) ուսումնական ձեռնարկների[5]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամիններ․- Երևան, 1988, 16 էջ
- Ոչ սահմանային ածխաջրածիններ.- Երևան, 1985, 40 էջ
- Օրգանական քիմիան քիմիական օլիմպիադաներում.- Երևան, 1985, 92 էջ[6]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «ԽՍՀՄ գյուտարար» կրծքանշան
- Անանիա Շիրակացու մեդալ (1999)
- Պողոսյան մրցանակ (2005)[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13523
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-05-16
- ↑ «ԱԻԴԱ ԱՎԵՏԻՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ»։ publishing.ysu.am։ Վերցված է 2023-05-16
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ»։ Վերցված է 2023-05-16
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Աիդա Ավետիսյան»։ Վերցված է 2023-05-16
- ↑ «Աիդա Ավետիսյան»։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-15-ին։ Վերցված է 2022-05-15
|
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 10 մահեր
- 2009 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ
- Հայ գյուտարարներ