Աթոսսա
Աթոսսա | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 550 |
Ծննդավայր | Պասարգադ, Պասարգադ, Ֆարս, Իրան |
Մահացել է | մ. թ. ա. 475 |
Մահվան վայր | Իրան |
Գերեզման | Նաղշե Ռոսթամ |
Քաղաքացիություն | Աքեմենյան պետություն |
Կրոն | Զրադաշտականություն |
Մասնագիտություն | իշխող թագուհի |
Ամուսին | Կամբյուսես II, Bardiya?, Gaumata? և Դարեհ I Մեծ |
Ծնողներ | հայր՝ Կյուրոս Բ Մեծ, մայր՝ Cassandane? |
Զբաղեցրած պաշտոններ | թագուհի |
Երեխաներ | Քսերքսես I, Մասիստես, Աքաեմենես և Q15858840?[1] |
Atossa Վիքիպահեստում |
Աթոսսա (հին հունարեն՝ Ἄτοσσα, հին պարսկերեն՝ Utauθa, ավեստերեն՝ Hutaosā, մ. թ. ա. 550, Պասարգադ, Պասարգադ, Ֆարս, Իրան - մ. թ. ա. 475, Իրան), Աքեմենյան դինաստիայի ներկայացուցիչ, Կյուրոս II-ի և Կասանդանայի դուստրը, Կամբյուսես II, Գաումատա և Դարեհ I արքաների կինը: Ենթադրվում է, որ նրան անվանակոչել են Ավեստայի Հութաոսա թագուհու անունով, որը Վիշտասպ թագավորի կինն էր: Այս անվան իմաստն է «գեղեցիկ ազդրեր ունեցող»[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Աթոսսան իր եղբոր՝ Կամբյուսես II-ի կինն էր, նրանք ստիպված էին փոխել օրենքը՝ հանուն հարսանիքի։ Այդ ժամանակվանից թագավորը իրավունք ստացավ չհնազանդվել օրենքներին։ Կամբյուսես II-ի մահից հետո նա ամուսնացավ նոր թագավոր Գաումատայի հետ, որը խաբեբա էր, ով իրեն հռչակեց Կամբյուսես II Բարդիայի (Սմերդիս) կրտսեր եղբայրը։ Երբ մ.թ.ա. 522 թվականին Դարեհ I Մեծ-ը զավթեց իշխանությունը զորավար Օտանայի օգնությամբ, նա իր քրոջ՝ Արտիստոնայի և զարմուհու՝ Պարմիսի հետ, դարձավ ուզուրպատորի կինը՝ ճանաչելով նրան որպես Պարսկաստանի թագավոր[3]։
Աթոսսան իր ժամանակի ամենակրթված կանանցից մեկն էր, գիտեր գրել և անձամբ վերահսկում էր թագավորական արքունիքի վարչակազմը։ Նա ուներ մեծ հարգանք և ազդեցություն, ինչը թույլ տվեց իր ավագ որդուն՝ Քսերքսես I-ին, գահ բարձրանալ հոր մահից հետո, թեև Դարեհ I-ն ուներ նաև ավագ որդիներ (Մասիստ, Կիոսի Արտաբազան, մեզ անհայտ ուրիշներ)[3]։
Ենթադրվում է, որ Աթոսսայի ճնշման տակ էր, որ Քսերքսեսն ընկավ մոգերի ազդեցության տակ և հրաժարվեց իր հոր տոլերանտ կրոնական քաղաքականությունից, ինչն էլ հանգեցրեց Բաբելոնի և Հունաստանի տաճարների ավերմանը: Ինչպես գրել է Հերոդոտոսը (VII, 3), «Աթոսսան միշտ հասնում էր իր ուզածին»: Նրա խոսքով՝ թագուհին համակրում էր հույն ստրուկներին։ Իր «Պատմության» մեջ Հերոդոտոսը հիշում է, որ Աթոսան, կրծքավանդակի վրա արյունահոսող ուռուցք ունենալով, փաթաթվել է սավաններով և խուսափել մարդկանցից։ Ի վերջո, ստրուկներից մեկը՝ բժիշկ Դեմոկեդեսը, համոզեել է թագուհուն, որ թույլ տա հեռացնել ուռուցքը։ Սիդհարթհա Մուխերջին պնդում է, որ սա առաջին հիշատակումն է գրականության մեջ մաստեկտոմիայի (կնոջ կրծքագեղձի հեռացում վիրահատական միջամտությամբ) մասին, որն առաջացել է քաղցկեղային հյուսվածքի հեռացման անհրաժեշտությունից[4]: Իսկ Ֆիլիպ Գայզը և Մարկվարտ Միխլերը կարծում են, որ Աթոսսան հիվանդ էր ոչ թե քաղցկեղով, այլ մաստիտով[5]։ Բացի Քսերքսեսից, Աթոսան Դարեհից ունեցել է ևս երեք որդի՝ Աքեմենեսին, Վիշտասպին և Մակիստեսին։
Վարկածներից մեկի համաձայն՝ նա մահացել է Քսերքսես I-ի թագավոր դառնալուց առաջ, ենթադրաբար մինչև մ.թ.ա. 515 թվականը։ Այնուամենայնիվ, Հերոդոտոսը և Էսքիլեսը նշում են, որ Աթոսսան ողջ է եղել Քսերքսես I-ի՝ Հունաստանի դեմ արշավանքի ժամանակ՝ մ.թ.ա. 480 թվականին։ Ըստ հին հույն պատմիչ Ասպասիոս Տյուրացու՝ Աթոսսան մահացել է իր որդի Քսերքսեսի ձեռքով։
Օքսֆորդի պատմաբան Մալքոլմ Դեյվիսը ենթադրում էր, որ «Աթոսսա» անունը հորինել է հենց Հերոդոտոսը, իսկ Քսերքսես I-ի մայրն այլ անուն ուներ։ Դեյվիսը նշում է, որ Կտեսիաս Կնիդացին ընդհանրապես չի հիշատակել Աթոսսային իր ստեղծագործություններում, և նրա անունը չկա Բեհիսթունի արձանագրության մեջ[6]։
Աթոսսայի անունով է կոչվում Ֆլորայի ընտանիքի աստերոիդը (810) Ատոսսա աստերոիդների գոտու ներքին օղակում, որը հայտնաբերվել է 1915 թվականին աստղագետ Մաքս Վոլֆի կողմից։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդունված է, որ Աթոսսան Էսքիլեսի «Պարսիկները» ողբերգության գլխավոր հերոսներից մեկն է։ Բայց Հենրի Դ. Բրոդհեդը և Ալեքսանդր Ֆ. Հարվին նշում են, որ այս ողբերգության մեջ «Աթոսսա» անունը հիշատակվում է միայն մեկ անգամ՝ 159-րդ տողում, և ենթադրում են, որ դա տեղի է ունեցել բնագրում սքոլիաների ներդրման պատճառով (գրառում, ծանոթագրություն ձեռագրի լուսանցքներում)[7]։
- Աթոսսան Գոր Վիդալի «Աշխարհր արարումը» վեպի առանցքային կերպարներից է (Creation 1981, ռուսերեն թարգմանությունը՝ 1999 թվական)
- Ուլյանով, Նիկոլայ Իվանովիչ, Աթոսսա, Նյու Յորք, Չեխովի հրատարակչություն, 1952
- «Բոլոր հիվանդությունների թագավորը. Քաղցկեղի կենսագրությունը» գրքում Սիդհարթհա Մուխերջին պատկերել է Աթոսսայի երևակայական ճանապարհորդությունը ժամանակի մեջ ավելի քան 2600 տարվա ընթացքում, և կրծքագեղձի քաղցկեղի բուժումը՝ ըստ տարբեր ժամանակաշրջանների բժշկության մակարդակի[8]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boyce, Mary (1982). A History of Zoroastrianism: Volume II: Under the Achaemenians. Leiden: Brill. ISBN 9789004065062.
- Mukherjee, Siddhartha (2011). The Emperor of All Maladies: A Biography of Cancer. Harper Collins. ISBN 978-0-00-725092-9.
- Schmitt, R. (1987). «Atossa». Encyclopaedia Iranica, Vol. III, Fasc. 1. էջեր 13–14.
- Rüdiger Schmitt: Atossa. In: Encyclopaedia Iranica Band 3, London 1989, S. 13f.
- Philip Huyse: Die persische Medizin auf der Grundlage von Herodots Historien. In: Ancient Society 21, 1990
- Markwart Michler: Demokedes von Kroton. In: Gesnerus 23, 1966
- Malcolm Davies: From rags to riches: Democedes of Croton and the credibility of Herodotus. In: Bulletin of the Institute of Classical Studies 53-2, 2010
- Henry D. Broadhead (Hrsg.): The Persae of Aeschylus, Cambridge 1960
- Alexander F. Garvie (Hrsg.): Aeschylus: Persae, Oxford 2009
- Amélie Kuhrt, Heleen Sancisi-Weerdenburg: Atossa. In: Der Neue Pauly. Band 2, Stuttgart 1997, Sp. 220
- Bernhard Kytzler: Frauen der Antike. Von Aspasia bis Zenobia. Artemis, München & Zürich 2000, ISBN 3-7608-1224-4, S. 36.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Авеста. Лекции В.И. Абаева (1982-1983 гг.) с анализом и комментариями. Цхинвал: «Республика», 2016. С. 206
- ↑ 3,0 3,1 Schmitt, Rüdiger (1989). «Atossa». Encyclopaedia Iranica. vol. 3. Encyclopaedia Iranica Foundation. ISBN 0-7100-9121-4
- ↑ Сиддхартха Мукерджи «Царь всех болезней. Биография рака», с. 46-47
- ↑ Philip Huyse: Die persische Medizin auf der Grundlage von Herodots Historien. In: Ancient Society 21, 1990, S. 141—148, hier: 143 und Anm. 9; Markwart Michler: Demokedes von Kroton. In: Gesnerus 23, 1966, S. 213—229, hier: 226 und Anm. 51
- ↑ Malcolm Davies: From rags to riches: Democedes of Croton and the credibility of Herodotus. In: Bulletin of the Institute of Classical Studies 53-2, 2010, S. 19-44, here: 42-44
- ↑ Henry D. Broadhead (Hrsg.): The Persae of Aeschylus, Cambridge 1960, S. XXVI und Anm. 1; zur Rolle Atossas im Stück S. XXVI-XXVIII. Vgl. Alexander F. Garvie (Hrsg.): Aeschylus: Persae, Oxford 2009, S. 106
- ↑ Сиддхартха Мукерджи «Царь всех болезней. Биография рака», с. 419—422
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթոսսա» հոդվածին։ |
|