Ապշերոնյան թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աթշիից)
Ապշերոնյան թերակղզի
Abşeron yarımadası

Տեղագրություն Կովկաս
Ողողող ջրեր Կասպից ծով
Ընդհանուր մակերեսը 2 110 կմ²
Երկիր Ադրբեջան Ադրբեջան

Ապշերոնյան թերակղզու արբանյակային լուսանկար
Ապշերոնյան թերակղզի (Ադրբեջան)##
Ապշերոնյան թերակղզի (Ադրբեջան)

Ապշերոնյան թերակղզի, Աթշի, Ափչերոն[1] (ադրբեջաներեն՝ Abşeron yarımadası), գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափին, Ադրբեջանում։ Երկարությունը մինչև 60 կմ, լայնությունը մինչև 30 կմ։ Բարձրությունը մինչև 165 [մ։ Հարավային ափին է գտնվում Բաքու քաղաքը։

Անվանումն առաջացել է պարսկերեն աբ «ջուր» և շորան «փոքր-ինչ աղի» բառերից (նկատի է առնվել այստեղ եղած հանքային աղբյուրները)[2]։

Կազմված է նեոգենի և անթրոպոգենի նստվածքներից։ Մակերևույթը ալիքավոր հարթավայր է, բրախիանտիկլինալ բարձրություններով, ցեխային բլուրներով, աղուտներ ու աղային լճեր ունեցող անհոսք գոգավորություններով։ Հարուստ է նավթի և գազի հանքավայրերով։ Կան հանքային աղբյուրներ։ Կլիման չոր մերձարևադարձային է՝ հունվարի 3 °C, հուլիսի 25 °C միջին ջերմաստիճաններով և տարեկան 140–250 մմ տեղումներով։ Հաճախակի են ուժեղ քամիները (նորդ)։ Լանդշաֆտը էֆեմերային կիսաանապատային է։ Ջրովի հողերում զարգացած է խաղողի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը։ Ապշերոնյան թերակղզի նավթարդյունաբերության և նավթի վերամշակման կարևոր շրջան է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 53 — 992 էջ։
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 35.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապշերոնյան թերակղզի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 509