Աթինա Բոյաջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աթինա Բոյաջի
Атина Бојаџи.jpg
Ծնվել էմարտի 13, 1944(1944-03-13)
ԾննդավայրՕխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա
Մահացել էդեկտեմբերի 28, 2010(2010-12-28)[1] (66 տարեկանում)
Մահվան վայրՍկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
ՔաղաքացիությունFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունլողորդ

Աթինա Բոյաջի (մակեդ.՝ Атина Бојаџи, մարտի 13, 1944(1944-03-13), Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա - դեկտեմբերի 28, 2010(2010-12-28)[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), հարավսլավացի լողորդ, ով 1969 թվականին լողալով հաջողությամբ անցել է Լա Մանշը: Այսպիսով, նա դարձել է առաջին հարավսլավացի կինը, ով լողալով անցել է նեղուցը: Հայրենակիցները նրան տվել են "Օհրիդի դելֆին", քանի որ ծնվել էր Մակեդոնիայի Օխրիդ քաղաքում: Բոյաջին դարձել է լողի ազգային և միջազգային նշանակության մրցությունների հաղթող: Բացի այդ, Աթինա Բոյաջին դարձել է սոցիալիստական ճամբարի առաջին կինը, ով լողալով անցել է Լա Մանշի նեղուցը: 1977 թվականին այս նվաճման մասին ֆիլմ է նկարահանվել: Մակեդոնիայում Աթինա Բոյաջին ավելի մեծ հռչակ ձեռք բերեց 1991 թվականից հետո, երբ Մակեդոնիան անկախություն ձեռք բերեց[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը մարաթոնյան լողի աշխարհի առաջնությունում, որը անց էր կացվում Հարավսլավիայի Օխրիդում: Աթինան այն ժամանակ 18 տարեկան էր և մինչ օրս համարվում է Օխրիդի մարաթոնը հաղթած ամենաերիտասարդ կինը: 1962 թվականին նա նաև մասնակցել է Կապրի-Նեապոլ մարաթոնյան լողի մրցությանը և զբաղեցրել առաջին հորիզոնականը:

Նրա սպորտային կարիերայի պիկը եղել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ը, երբ նա լողալով անցավ Լա Մանշը[3]` 13 ժամ 20 րոպեում: Աթինա Բոյաջին դարձավ առաջին հարավսլավուհին, ով լողալով անցել է Լա Մանշը:

1977 թվականին այս նվաճման մասին ֆիլմ է նկարահանվել[4][5], որի ռեժիսորը եղել է Ալեքսանդր Գուրչինովը, իսկ գլխավոր դերում հանդես է եկել Նեդա Արներիչը: Ինքը Բոյաջին նույնպես մասնակցել է ֆիլմի պատրաստման աշխատանքներին[6]:

Սպորտային կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ Բելգրադի «Ցրվենա զվեզդա» ակումբում, այնուհետև Լոս Անջելեսի սպորտային կենտրոնում: 1991 թվականի վերջին վերադարձել է Սարաևո՝ քաղաքի պաշարման օրերին: Ընկերների օգնությամբ կարողացել է դուրս գալ իր բնակարանից՝ իր հետ վերցնելով իր սպորտային բազմաթիվ մրցանակները: Վերադառնալով Մակեդոնիա՝ նա ներառվել է Օխրիդի լողի մարաթոնի կազմակերպչական կոմիտեի մեջ:

1998 թվականին Մակեդոնիայի օլիմպիական կոմիտեն նրան անվանել է «Մակեդոնացի մեծագույն սպորտսմեն», իսկ 2000 թվականին մակեդոնական թերթերից մեկը նրան անվանել է «դարի սպորտսմեն»[7]: Նրա պատվին է կոչվել Օխրիդի սպորտային համալիրը:

Աթինա Բոյաջին մահացել է 2010 թվականի դեկտեմբերի 28-ին Սկոպյեում[7]: Թաղվել է 2010 թվականի դեկտեմբերի 30-ին Սկոպյեի Բուտել գերեզմանատանը[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.usatoday.com/sports/olympics/2010-12-29-2206891105_x.htm
  2. Macedonian swimming great Bojadzi dies at 66
  3. Ретро МК։ «Атина Бојаџи го преплива Ла Манш (11 септември 1969 година)»։ Нова Македонија։ Վերցված է 2014-09-09 
  4. М. Џаровска։ «"Делфина" се уште стои исправено: Атина Бојаџи»։ Вест։ Վերցված է 2008-09-15 
  5. Игор Тошевски и Иван Додовски։ «Лексикон на Ју-Митологијата: Избор (Бојаџи, Атина)»։ Списание Маргина։ Վերցված է 2008-09-15 
  6. «Исправи се, Делфина»։ Македонски Информациски Филмски Центар։ Վերցված է 2008-09-15 
  7. 7,0 7,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ bbc անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. Почина АТИНА БОЈАЏИ // Македонский олимпийский комитет