Աթիլա Պեչաուեր
| Աթիլա Պեչաուեր | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | հունգ.՝ Petschauer Attila |
| Մասնագիտացում | սուսերամարտիկ և լրագրող |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 14, 1904 |
| Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա |
| Մահվան ամսաթիվ | հունվարի 20, 1943[1] (38 տարեկան) |
| Մահվան վայր | Davidovka concentration camp, Davydaŭka, Damanavicki rajon, Polesia Region, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Աթիլա Պեչաուեր (հունգարերեն՝ Attila Petschauer, դեկտեմբերի 14, 1904, Բուդապեշտ, Հունգարիա - հունվարի 20, 1943[1], Davidovka concentration camp, Davydaŭka, Damanavicki rajon, Polesia Region, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), հրեական ծագումով հունգարացի մարզիկ, սուսերամարտիկ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն[2]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բուդապեշտում, հրեայի ընտանիքում[3][4][5]։ Ութ տարեկանից հաճախել է հրեա վարպետ Կարոլի Ֆոդորի (Մոզես Ֆրայբերգերի) հիմնադրած մարզադպրոցում գործող թրասուսերի խմբակի պարապմունքներին (մինչև 20 տարեկան դառնալը), այնուհետև շարունակել է պարապել սիոնիստ իրավաբան Մարսել Հայդուի հիմնած Nemzeti Vivó Club-ում (NVC)[6]: Այդ ընթացքում մասնակցելով սուսերամարտի Հունգարիայի առաջնության մրցումներին՝ չորս անգամ հռչակվել է այդ երկրի պատանիների չեմպիոն[6]։ Ընդգրկվել է սուսերամարտի Հունգարիայի ազգային հավաքականի կազմում և մասնակցել 1928 և 1932 թվականների օլիմպիական խաղերին։ Պեչաուերը 1920-ական թվականների վերջերին և 30-ականների սկզբներին համարվում էր աշխարհի ուժեղագույն սուսերամարտիկներից մեկը[7][8]։ 1925-ից 1931 թվականների միջակայքում կայացած աշխարհի առաջնություններում նա երեքական անգամ արծաթե և բրոնզե մեդալակիր է դարձել[9][10]։
Օլիմպիական կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականին՝ 23 տարեկան հասակում մասնակցելով Ամստերդամում անցկացված ամառային օլիմպիական խաղերին՝ թիմային հաշվարկով արժանացել է ոսկե, անհատական հաշվարկով՝ արծաթե մեդալի[6][11]։ Լոս Անջելեսի 1932 թվականի ամառային օլիմպիադայում նույնպես ոսկե մեդալ է նվաճել թիմային հաշվարկով[6][12], իսկ անհատական մրցապայքարում գրավել է հինգերորդ տեղը[11]։
Սպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդազրույցի համաձայն՝ 1943 թվականին ֆաշիստները ձերբակալել են Պեչաուերին՝ որպես հրեայի, և ուղարկել են հարկադիր աշխատանքային ճամբար՝ Ուկրաինայի Դավիդովկա բնակավայրի մերձակայքում[7][13][14][15]։ Ըստ վարկածներից մեկի՝ այստեղ նա տանջահար է արվել ու սպանվել Հունգարիայի օլիմպիական թիմի նախկին անդամներից մեկի կարգադրությամբ, նախկին մի ընկերոջ, ով որպես սպա՝ ֆաշիստների մոտ ծառայության մեջ էր գտնվում այդ ճամբարում[14][16]։ Իսկ ճամբարային ընկերը՝ օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Կարոլի Կարպատին հայտնել է հետևյալը. «Վերակացուները գոչում էին. «Է՛յ օլիմպիակա՛ն մեդալիստ, արի տեսնենք՝ ծառ մագլցելուց ո՛նց ես»»։ Ձմեռվա կեսն էր, ահավոր սառնամանիք, երբ նրան մերկացնելով՝ ստիպեցին ծառ մագլցել, և դեռ հետն էլ՝ ծուղրուղու կանչել։ Իսկ իրենք հռհռում էին ու ջուր շփում խեղճի վրա։ Պեչաուերը ցրտահարվել էր ու կարճ ժամանակ անց մահացավ»[14][17][18][19]։ Պեչաուերի կյանքի ու մահվան պատմությունը գեղարվեստորեն արտացոլվել է 1999 թվականին թողարկված Sunshine կինոնկարում[11][20]։
Վերջերս որոշ ուսումնասիրողներ կարծիք են հայտնել, որ հունգարական թագավորական բանակի արխիվում պահպանված արձանագրությունների համաձայն՝ Պեչաուերը մահացել է խորհրդային ճամբարներից մեկում, տիֆից[21]։
Հիշատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին նշանավոր մարզիկի անունն ընդգրկվել է Միջազգային սպորտի հրեական փառքի սրահում[16]։
Աթիլա Պեչաուերի հետնորդներից մեկի՝ դոկտոր Ռիչարդ Մարկովիցի նախաձեռնությամբ 1995 թվականից ի վեր անցկացվում է նրա հիշատակին նվիրված ամենամյա մրցաշար[18], որը համարվում է թրասուսերի՝ ԱՄՆ-ում անցկացվող ամենակարևոր մրցումներից մեկը[22]։
Միջազգային նվաճումները
[խմբագրել | խմբագրել կոդը]| Օլիմպիական խաղեր | |||
|---|---|---|---|
| Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
| 1928 | Ամստերդամ ( |
ոսկե | թրասուսեր, թիմային |
| 1928 | Ամստերդամ ( |
արծաթե | թրասուսեր, անհատական |
| 1932 | Լոս Անջելես ( |
ոսկե | թրասուսեր, թիմային |
| Աշխարհի առաջնություններ | |||
| Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
| 1925 | Օստենդե |
բրոնզե | թրասուսեր, անհատական |
| 1926 | Բուդապեշտ ( |
արծաթե | թրասուսեր, անհատական |
| 1929 | Նեապոլ ( |
բրոնզե | թրասուսեր, անհատական |
| 1930 | Լիեժ |
ոսկե | թրասուսեր, թիմային |
| 1930 | Լիեժ |
արծաթե | թրասուսեր, անհատական |
| 1931 | Վիեննա |
ոսկե | թրասուսեր, թիմային |
| 1931 | Վիեննա |
բրոնզե | թրասուսեր, անհատական |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Attila Petschauer. In: Joseph Siegman: Jewish Sports Legends: The International Jewish Hall of Fame. Third Edition. Brassey, Washington D.C. 2000, ISBN 1-57-488284-8, S. 79. (mit Bild)
- George Eisen: Attila Petschauer: Ein olympischer Sieger während des Holocaust, in: Diethelm Blecking, Lorenz Peiffer (Hrsg.) Sportler im „Jahrhundert der Lager“. Profiteure, Widerständler und Opfer. Göttingen : Die Werkstatt, 2012, S. 265–271
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Attila Petschauer
- ↑ Paul Taylor. Jews and the Olympic Games: The Clash Between Sport and Politics - With a ... Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ The International Jewish Sports Hall of Fame - Joseph M. Siegman
- ↑ Day by Day in Jewish Sports History - Bob Wechsler
- ↑ Encyclopedia of Jews in Sports - Bernard Postal, Jesse Silver, Roy Silver
- 1 2 3 4 Jews in the Gym: Judaism, Sports, and Athletics
- 1 2 Masquerade: Dancing Around Death in Nazi-occupied Hungary - Tivadar Soros
- ↑ Jews and the Olympic Games: the clash between sport and politics: with a ... - Paul Taylor
- ↑ By the Sword: A History of Gladiators, Musketeers, Samurai, Swashbucklers ... - Richard Cohen
- ↑ «Fencing World Championships (1921-2011)». Pág. del Comité Olímpico Estadounidense (անգլերեն).
- 1 2 3 «Petschauer, Attila». Jews In Sports. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Attila Petschauer» Արխիվացված 2020-04-17 Wayback Machine. Sports-Reference.com (SR/Olympic Sports) (անգլերեն).
- ↑ Not Just a Game - Doug Zipes
- 1 2 3 In the Darkroom - Susan Faludi
- ↑ «Olympians Who Were Killed or Missing in Action or Died as a Result of War». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
- 1 2 «Attila Petschauer». Jewishsports.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Lipman, Steve (2008 թ․ օգոստոսի 8). «In Attila's Memory». New York Jewish Week. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
- 1 2 Who Betrayed the Jews?: The Realities of Nazi Persecution in the Holocaust - Agnes Grunwald-Spier
- ↑ Jewish Jocks: An Unorthodox Hall of Fame
- ↑ London, Europe and the Olympic Games: European Perspectives
- ↑ https://www.academia.edu/35429986/Olimpiai_%C3%A9remszerz%C5%91k_trag%C3%A9di%C3%A1ja_a_Donn%C3%A1l_Petschauer_Attila_%C3%A9s_Sz%C3%A9kely_Andr%C3%A1s_mint_zsid%C3%B3_munkaszolg%C3%A1latosok_a_magyar_2._hadseregn%C3%A9l_Tragedy_of_Olympic_Medalists_at_the_River_Don_Attila_Petschauer_and_Zolt%C3%A1n_Sz%C3%A9kely_as_Jewish_Labour_Workers_at_the_Hungarian_2nd_Army_Seregszemle_2016_1.pp.108-114_ and https://index.hu/velemeny/olvir/2013/01/23/a_munkaszolgalat_embertelen_de_tulzo_mozgo_vesztohelynek_nevezni/
- ↑ «fencingcenterli.com». fencingcenterli.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 1943 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- Հոլոքոստի զոհեր
- Հունգարացի սուսերամարտիկներ
- Օլիմպիական չեմպիոններ
- Հունգարացի օլիմպիական չեմպիոններ
- Հունգարացի լրագրողներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- Տիֆից մահացածներ