Աթէնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Աթէնք
Αθήνα
Acropilos wide view.jpg
Կոորդինատներ: 38°0′0″ հս․ լ. 23°43′0″ ավ. ե. / 38.00000° հս․. լ. 23.71667° ավ. ե. / 38.00000; 23.71667
Երկիր Յունաստան Յունաստան
Քաղաքապետ Նիգիթաս Գագլամանիս
Մակերես 38.964 կմ²
ԲԾՄ 70-338 մ
Պաշտոնական լեզու Յունարէն
Բնակչություն 745 514 մարդ (2001)
Խտություն 19 133 մարդ/կմ²
Ազգային կազմ Յոյներ, Հայեր
Կրոնական կազմ Յունական ուղղափառ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն Աթէնքցի
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 21
Փոստային ինդեքսներ 10x xx, 11x xx, 120 xx
Պաշտոնական կայք cityofathens.gr
##Աթէնք (Աշխարհ)
Red pog.png

Աթէնք (յունարէն՝ Αθήνα), Յունաստանի մայրաքաղաքը։

Կը գտնուի Աթթիքա Թերակղզիի հարաւը, Եգէականի ծովափին մօտ։ Աթէնք անունը յոյները կը կապած են աստուածուհի «Աթենաս Պալլաս»ի անուան հետ, որ կը համարէին քաղաքի հովանաւորուհին։ Կը գտնուէր Աթթիքա Թերակղզիի հարաւը , երեք կողմերէն շրջապատուած լեռներով, Եգէականի ծովու Սարոնիկոս ծոցին յարող հարթավայրին վրայ։ Ժամանակակից Աթէնքը կառուցուած է նոյն հին քաղաքի վայրին վրայ եւ ընդարձակուելով միացած է ութ քիլոմեթր հեռու գտնուող Բիրէյ նաւահանգստին։ Աթէնքը արուարձաններով Բիրէայի հետ կը կազմէ Մեծ Աթէնք, ունի 433,3 ք․մ․² տարածութիւն եւ 1852,7 հազար բնակիչ։

Մեծ Աթէնքը Յունաստանի ճանապարհափոխադրական եւ արդիւնաբերական մեծագոյն կեդրոնն է, կ՛ապահովէ երկրի արդիւնաբերական արտանդրանքի 2/3–ը։

Մեծ Աթէնքի մէջ կեդրոնացուած են հիւսուածեղէնի արդիւնաբերութեան ձեռնարկութիւններու 60%–ը, կարի արտադրութեան 57%–ջ, կաշիի՝ 51%–ը, քիմիական արդիւնաբերութեան 47%–ը, մետաղաձուլութեան 64%–ը, մեքենաշինութեան 50%–ը։ Զարգացած են սնունդի արդիւնաբերութիւնը, գորգագործութիւնը եւ յուշանուէրներու արտադրութիւնը։

Աթէնքը, հին ժամանակաշրջանին՝ տնտնեսական, քաղաքական եւ մշակոյթային խոշոր կեդրոն էր։ Ք․ա․ 146-էն, Աթէնքը կը գտնուէր Հռոմի իշխանութեան ներքոյ։ IV դարէն մինչեւ 1204 թուական, կը մտնէր Բիւզանդական կայսրութեան մէջ։ 1204-1458 թուականներուն, Աթէնական դքսութեան մայրաքաղաքն էր։ 1458-ին գրաւուած է թուրքերու կողմէն։ Յոյն ժողովուրդի (1821-1829), ազգային-ազատագրական շարժման ժամանակ Աթէնքը կը դառնայ Յունաստանի վարչական, մշակութային եւ քաղաքական կեդրոն, իսկ 1834-էն՝ մայրաքաղաք։ 1941Ապրիլ 17-ին Աթէնքը գրաւուեցաւ գերմանա-ֆաշիստական բռնակալներուն կողմէն։ Ազատագրուեցաւ 1944Հոկտեմբեր 13-ին՝ յունական ազգային ազատագրութեան ճակատի «ԷԼԱՍ» զօրքերուն ջանքերով։

Ենթակառուցուածքների[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային ծառայութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթութիւն եւ գիտութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առեւտուրը Աթէնքի մէջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնունդը Աթէնքի մէջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրասենեակային շէնքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիւրանոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի շԷնքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբօսայգիներ եւ տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]