Աթենասի հին տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աթենասի հին տաճար
Athena-athena-polias.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակհին հունական տաճար և հնագիտական հուշարձան
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունԱթենք
Մասն էԱթենյան Ակրոպոլիս
ՆվիրվածԱթենաս
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետանհայտ
Հիմնադրվածմոտ. մ. թ. ա. 500
Փակված էմ. թ. ա. 480
Կոորդինատներ: 37°58′18.998400100002″ հս․ լ. 23°43′35.000400100004″ ավ. ե. / 37.97194400002777570° հս․. լ. 23.72638900002777973° ավ. ե. / 37.97194400002777570; 23.72638900002777973
Տաճարի վերակազմությունը
Տաճարի ծոփորի կենտրոնական մետոպը
,,Կապույտ մորուքը,,
Երեքգլխանի օձը
Աթենաս Պալլասը տապալել է հսկային:

Աթենասի հին տաճար կամ Հեկատամպեդոն (հին հուն․՝ Εκατόμπεδος), Հունաստանի մայրաքաղաք Աթենքի հին միջնաբերդի՝ Ակրոպոլիսի գլխավոր հուշարձաններից մեկն է եղել: Նվիրված էր Աթենք քաղաքի հովանավոր Աթենաս Պալլաս աստվածուհուն: Գտնվել է Պարթենոն և Էրեքթեոն տաճարների միջև (ըստ այլ աղբյուրների՝ եղել է Պարթենոնի հնագույն նախորդողը):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 6-րդ դարի կեսերին, Պիսիստրատոսի իշխանության օրոք, շատ ավելի վաղ՝ դեռևս մ. թ. ա. 14-րդ դարում կառուցված և հետագայում ավերված միկենյան արքունական պալատի տեղում: Հեկատամպեդոն, այսինքն՝ հարյուրոտնաչափանոց պայմանական անվանումն ստացել է այն պատճառով, որ բագինի (սրբատան) երկարությունը կազմել է ուղիղ հարյուր ոտնաչափ (32,8 մ), լայնությունը՝ ճիշտ դրա կեսը՝ հիսուն ոտնաչափ (16,4 մ): Ավերվել է պարսիկների կողմից, մ. թ. ա. 480 թվականին, ապա վերակառուցվել[1], սակայն մի քանի տասնամյակ անց՝ մ. թ. ա. 406 թվականին հրո ճարակ է դարձել:

Տաճարի ավերակները բացվել են 19-րդ դարում գերմանացի հնագետ Վիլհելմ Դերպֆելդի իրականացրած պեղումների արդյունքում (այդ ժամանակ հայտնաբերվեցին մեգարոնի (շինության) սյուներից երկուսի հիմքերը): 19-րդ դարի վերջում բացահայտվեցին նաև ժամանակին տաճարի ճակտոնը զարդարած կոմպոզիցիայի քանդակները, որոնց դիպաշարերը վերցված էին հին հունական առասպելներից: Քանդակները պորոսյան փափուկ կրաքարից են, որի վրա շատ լավ պահպանվել են վառ գույները (գլուխների ու մորուքների մազերը ներկված են կապույտ, աչքերը՝ կանաչ, ականջները, շուրթերը, այտերը՝ կարմիր, մարմինները՝ բաց-վարդագույն, օձերի պոչերը՝ կարմիրի ու կապույտի գոտևորումով): Ի դեպ, այդ քանդակներից երեքգլխանի օձի գլուխներից մեկի պատկերը արվեստի պատմության մեջ է մտել «Կապույտ մորուք» պայմանական անվանումով:

Հեկատամպեդոն տաճարի մետոպները (դորիական ճարտարապետական օրդերի ծոփորի՝ ֆրիզի տարրերը) ներկայումս ցուցադրվում են Ակրոպոլիսի նոր թանգարանում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wilhelm Dörpfeld: Der alte Athenatempel auf der Akropolis. In: Mitteilungen des Deutschen Archäologischen Institus, Abteilung Athen. Vol. 11, 1886, p. 337–51.
  • Wilhelm Dörpfeld: Der alte Athenatempel auf der Akropolis II. In: Mitteilungen des Deutschen Archäologischen Institus, Abteilung Athen. Vol. 12 (1887), 25–61. 190–211
  • Wilhelm Dörpfeld: Das Hekatompedon in Athen. In: Jahrbuch des Deutschen Archäologischen Institus. Vol. 34, 1919, p. 1–40.
  • William B. Dinsmoor: The Hekatompedon on the Athenian Acropolis. In: American Journal of Archeology. Vol. 51, 1947, p. 109–51
  • I. Beyer: Die Datierung der großen Reliefgiebel des Alten Athenatempels der Akropolis. In: Archäologischer Anzeiger. 1977, p. 44–74.
  • William A. P. Childs: The Date of the Old Temple of Athena on the Athenian Acropolis. In: William D. E. Coulson et al. (eds.): The Archaeology of Athens and Attica under the Democracy. Proceedings of an International Conference celebrating 2500 years since the birth of democracy in Greece, held at the American School of Classical Studies at Athens, December 4–6, 1992. Oxford 1994, p. 1–6.
  • Manolis Korres: Die Athena-Tempel auf der Akropolis. In: Wolfram Hoepfner (ed.): Kult und Kultbauten auf der Akropolis. Internationales Symposion vom 7. bis 9. Juli 1995 in Berlin. Berlin 1997, p. 218–43.
  • Gloria Ferrari: The Ancient Temple on the Acropolis at Athens. In: American Journal of Archeology. Vol. 106, 2002, p. 11–35.
  • Stamatia Eleftheratou, Acropolis Museum, guide, Acropolis Museum Editions, Athens 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Xénophon, Hellenika 1, 6, 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]