Աթեիստների միջազգային ալյանս
| Աթեիստների միջազգային ալյանս | |
|---|---|
ԱՄԱ-ի խորհրդանիշը | |
| Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն, միություն և Միջազգային կազմակերպություն |
| Երկիր | |
| Հապավում | ԱՄԱ |
| Կարգախոս | For a Secular World |
| Հիմնադրված | 1991 թ. |
| Իրավ. կարգավիճակ | գործող |
| Նպատակներ | գաղափարական պայքար կրոնի դեմ |
| Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն, ԱՄՆ |
| Տեղագրություն | համաշխարհային |
| Հիմնադիր | Atheist Alliance of America? |
| Կայք | atheistalliance.org(անգլ.) |
Աթեիստների միջազգային ալյանս, ԱՄԱ (անգլ.՝ Atheist Alliance International, AAI), աթեիզմի, աշխարհիկության և դրանց հարակից հարցերի մասին հասարակության լուսավորությանը ձգտող աթեիստական կազմակերպությունների և անձանց համաշխարհային համադաշնություն։ ԱՄԱ-ն հիմնվել է 1991 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը հիմնադրվել է 1991 թվականին որպես «Աթեիստական ալյանս»՝ ամերիկյան աթեիստների տեղական չորս խմբավորումների միավորում։ Ժամանակի ընթացքում Աթեիստական ալյանսը լայնացել է, անդամագրելով տարբեր տարածաշրջանային ամերիկյան և միջազգային խմբավորումներ և արդյունքում՝ 2001 թվականին անվանափոխվել և դարձել է «Աթեիստների միջազգային ալյանս»։ 2010 և 2011 թվականին կազմակերպության անդամները որոշել են բաժանել այն երկու՝ ամերիկյան և միջազգային հատվածների յուրաքանչյուր խմբի տարբեր տարածաշրջանային շահերը պահպանելու նպատակով։ Ամերիկյան խմբավորումը անվանափոխվել է և ստացել «Ամերիկայի աթեիստական ալյանս» անվանումը, իսկ միջազգային խմբավորումը պահպանել է սկզբնական՝ «Աթեիստների միջազգային ալյանս» անվանումը, ընդունելով նոր նորմատիվ ակտեր և նոր կազմակերպչական կառուցվածք։ Վերակազմավորված Աթեիստների միջազգային ալյանսի վերագործարկումը տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 3-ին՝ Դուբլինում աթեիստական կոնֆերանսի ժամանակ։
2013 թվականին Աթեիստների միջազգային ալյանսը հատուկ խորհրդակցական կարգավիճակ է ստացել ՄԱԿ-ում։ Այդ դերում ԱՄԱ-ն կարող է մեծ աջակցություն ցուցաբերել անկրոններին, պաշտպանելով նրանց սեփականա կառավարությունների կողմից հետապնդումներից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Committee on Non-Governmental Organizations Recommends Special Status». United Nations Committee on NGO's — Пресс-релиз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Atheist Alliance International
- Secular World magazine
- The AAI Foundation Արխիվացված 2013-05-02 Wayback Machine