Աթանասիոս Պեցոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթանասիոս Պեցոս
Քաղաքացիությունը  Հունաստան և  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 5, 1991(1991-06-05)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Դյուսելդորֆ, Գերմանիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Աթանասիոս Պեցոս (հունարեն՝ Αθανάσιος «Θάνος» Πέτσος, հունիսի 5, 1991(1991-06-05)[1][2][3], Դյուսելդորֆ, Գերմանիա), հույն ֆուտբոլիստ, Վերդեր Բրեմեն ֆուտբոլային ակումբի պաշտպան, որը հանդես է եկել Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեցոսը ծնվել է Դյուսելդորֆում, սկսել է զբաղվել ֆուտբոլով տեղի «Դյուսելդրոֆ 99» թիմում։ 2001 թվականին միացել է «Բայեր Լևերկուզեն» երիտասարդական թիմին։ 2010 թվականին Աթանասիոսը առաջին անգամ խաղացել է «Բայեր»-ի երկրորդ թիմում։ Շարունակելով խաղալ երիտասարդական թիմում՝ 2010/11 մրցաշրջանում նա մասնակցել է 8 խաղի։ 2010 թվականի ապրիլի 24-ին Պեցոսը «Հանովեր»-ի դեմ Բունդեսլիգայում անցկացրել է առաջին հանդիպումը։

2010 թվականի ամռանը Պեցոսը «Բայեր»-ի հետ կնքել է քառամյա պայմանագիր, որից հետո 2 տարի ժամկետով նրան հանձնել են «Կայզերսլաուտերն» թիմին, որի ավարտից անմիջապես հետո միացել է Բունդեսլիգայում նոր բացված «Գրոյտեր»-ին։ 2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Ռապիդ Վիեննա»։

կարիերա հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 5-ին Հունաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ֆերնանդու Սանտուշը 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում, Մալթայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում երեք նորեկների հետ դաշտ է հանել նաև Պեցոսին։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]