Աթալիկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աթալիկություն (թուրքերեն աթալըկ–հայրություն), տոհմատիրական կարգերի սովորույթ, երբ ունևոր ծնողները նորածիններին հանձնում էին և իրենց վասալների կամ ծառաների խնամակալությանը։ Երեխան հայրենի տուն էր վերադառնում արդեն չափահաս, և դարձը նշվում էր հանդիսավորությամբ։ Աթալիկությունը տարածված է եղել հին կելտերի, արաբների, Կովկասի ժողովուրդների մեջ։ Վաղ միջնադարում հայ թագավորների երեխաները դաստիարակվում էին վասալ իշխանների ընտանիքներում։ Ֆեոդալական հարաբերությունների կործանումով աթալիկությունը վերացավ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 127