Աթաթուրքի հիշատակի, երիտասարդության և սպորտի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթաթուրքի հիշատակի, երիտասարդության և սպորտի օր

Տեսակտոն և ազգային տոն
ԱմսաթիվՄայիսի 19
Տոնվում է Թուրքիա
Ի հիշատակMustafa Kemal's landing at Samsun?

Աթաթուրքի հիշատակի, երիտասարդության և սպորտի օր (թուրքերեն՝ Atatürk'ü Anma, Gençlik ve Spor Bayramı), Թուրքիայում և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում պետական տոն, որը նշվում է ամեն տարի մայիսի 19-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական տոնը նշվում է ի հիշատակ թուրքական երիտասարդության առաջ Սամսուն քաղաքում 1919 թվականի մայիսի 19-ին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ճառի, որտեղ նա հայտարարեց օկուպացիոն զորքերի դեմ զորահավաքի մասին։ Թուրքական պաշտոնական պատմագրության կողմից այս օրը համարվում է որպես Թուրքիայի անկախության պատերազմի սկիզբ[1]։ Հայտնիություն է ձեռքբերել Աթաթուրքի «Ես ծնվել եմ մայիսի 19-ին» եզրույթը[1]։

Տոնն առաջին անգամ նշվել է 1935 թվականի մայիսի 24-ին որպես «Աթաթուրքի օր»[1]։ Այս օրը Ստամբուլում «Գալաթասարայ» և «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբները մյուս մարզիկների հետ միասին կազմակերպեցին սպորտի օր[2]։ Սպորտային կոնգրեսի ժամանակ, որը կայացավ մի քանի ամիս անց, առաջարկվեց «Աթաթուրքի տոնը» անվանափոխել «մայիսի 19՝ Երիտասարդության և սպորտի տոն»[2]։ Կոնգրեսն աջակցեց այդ առաջարկին։ 1938 թվականի հունիսի 20-ին ընդունվեց «Երիտասարդության և սպորտի օր» տոնի մասին օրենքը, որից հետո այս տոնն սկսվեց նշվել ամեն տարի մայիսի 19-ին[1]։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո տոնը ստացավ նոր պաշտոնական անվանում՝ «Աթաթուրքի հիշատակի, երիտասարդության և սպորտի օր»։

Մայիսի 19-ին Թուրքիայի ողջ տարածքում ավանդաբար ընթանում են սպորտային իրադարձություններ և միջոցառումներ։ Քաղաքների փողոցները զարդարվում են ազգային դրոշներով և Աթաթուրքի նկարներով[1]։ Տոնակատարությունների կենտրոններից մեկը դառնում է Սամսուն քաղաքը։ Սամսունի նահանգապետին հանձնվում է ահռելի «Սիրո դրոշ»-ը, որի վրա գրված է լինում «Երիտասարդներից սիրով Աթաթուրքին», իսկ նա իր հերթին փոխանցում է դրոշը երիտասարդ մարզիկներին։ Նրանք դրոշը Սամսունից տանում են Անկարա՝ անցնելով Ամասիայով, Թոքաթով, Սեբաստիայով, Երզնկայով, Էրզրումով, Կեսարիայով, Նևշեհիրով, Քըրշեհիրով ու Քըրըքքալեով։ Հասնելով Անկարա՝ նրանք դրոշը փոխանցում են Թուրքիայի նախագահին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Турция отмечает День памяти Ататюрка, молодежи и спорта». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
  2. 2,0 2,1 19 MAYIS VE BEŞİKTAŞ // bjk.com.tr
  3. Ататюрк: почему турецкому вождю присвоили это имя? Արխիվացված 2021-05-02 Wayback Machine // 1news.az

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]