Ազրեթ Սուլթան (արգելոց-թանգարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազրեթ Սուլթան
Khoja ahmed Yasavi dome.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Kazakhstan.svg Ղազախստան
ՎայրTurkistan?
Կազմված էQ16433707?, Mausoleum of Khoja Ahmed Yasawi?, Q57315319? և Q31193862?
Հիմնադրված էօգոստոսի 28, 1989
Մակերես88,7 հեկտար
Կոորդինատներ: 43°17′48.28″ հս․ լ. 68°16′14.87″ ավ. ե. / 43.2967444° հս․. լ. 68.2707972° ավ. ե. / 43.2967444; 68.2707972

Պետական պատմամշակութային արգելոց-թանգարան Ազրետ Սուլթան, արգելոց-թանգարան է Ղազախստանի Հարավ-Ղազախստանյան մարզի Թուրքեստան քաղաքում։ Հիմնադրվել է 1991 թվականին Խոջա Ահմադ Յասավի ճարտարապետական համալիր թանգարանի հիմքի վրա։ Արգելոց-թանգարանի կենտրոնական օբյեկտը համարվում է Խոջա Ահմադ Յասավի դամբարանը: Այն հանդիսանում է Ղազախստանի առաջին հուշարձանը, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Արգելոց-թանգարանի հրապարակի տարածքը կազմում է 90 հեկտար:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազրետ Սուլթանը» գիտահետազոտական և գիտալուսավորչական հաստատություն է, որը նպատակ ունի հավաքել, պահպանել և ուսումնասիրել Թուրքմենստանի հնագիտության և ճարտարապետության հուշարձանները։ Արգելոց-թանգարանն ներառում է մի շարք կառույցներ՝ Կուլտոբե քաղաք (4-6-րդ դարեր), կենտրոն (10-12-րդ դարեր) Խիլվետ ստորգետնյա մզկիթով, Շիլդեխանի ծիսական կառույց, անանուն ութանիստ դամբարան, Խոջա Ահմադ Յասավիի դամբարան-մզկիթ (14-րդ դար, կառուցվել է էմիր Թիմուրի հրահանգով), արևելյան բաղնիք (16-րդ դար), Ռաբիգ սուլթան Բեգիմի (15-րդ դար), Եսիմ խանի, Աբիլայ խանի, Ժոլբարիսի, Կասիմ խանի, Ժանիբեկ բատիրի, Կազիբեկ էմիրի և այլոց դամբարաններ, Խումա մզկիթ (19-րդ դար), միջնաբերդի միջնադարյան կառույց, ամրաշինական կառույցներ պաշտպանական պատերով, աշտարակներով, դարբասներով, զինվորական զորանոց, հնագույն Թուրքեստանի լուսաձայնային վիդեոպանարոմայով համալիր, Աուլիե Կումշիկ ատայի ստորգետնյա մզկիթ, Ալխոջա ատայի և Գաուխար անայի դամբարանների մնացորդներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]