Ազրայիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ազրաիլ, Ազրայիլ (արաբعزرائيل) կամ Մալյակու լյ-Մաուտ (արաբملك الموت - մահվան հրեշտակ), ըստ որոշ թարգմանությունների՝ Ասրաիլ[1]՝ մահվան հրեշտակ իսլամում և հուդայականությունում, որը մարդկանց տեղափոխում է այլ աշխարհ[2]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան հրեշտակ, Էվելին դե Մորգան, 1881 թվական: Հաճախ ասոցացվում է Ազրայիլ հրեշտակի հետ:

Անգլերեն բառարանում օգտագործվում է որպես Azrael: Անունը բառացիորեն նշանակում է՝ «Ում Աստված է օգնում»[2]։

Իսլամում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանում ու Սուննայում Ազրայիլ անունն ընդհանրապես չի հիշատակվում, փոխարենն օգտագործվում է Մալյակու լյ-Մաուտ անվանումը (արաբملك الموت - մահվան հրեշտակ

Մահվան հրեշտակ, որն Ալլահին ամենամոտ հրեշտակներից է։ Ալլահի հրամանով նա վերցնում է մահացածների ոգիները։ Մահվան հրեշտակի պարտականություններն իրականացնելիս նրան այլ հրեշտակներ էլ են օգնում։ Մուսուլման հավատացյալների ոգիները մահվանից հետո վերցնում է «Նաշիթաթ» հրեշտակն, իսկ անհավատներինը՝ «Նազիաթ»-ը։

Դատաստանի օրվանից առաջ, Իսրաֆիլի հայտնության շեփորի երկրորդ ղողանջից հետո երկրի ու երկնքի բոլոր բնակիչները, բացառությամբ մի քանիսի կոչնչանան։ Որոշ ժամանակ անց կվերանան նաև մնացյալ արարածները, իսկ ամենավերջում նոր կմահանա մահվան հրեշտակը[3]։

Հուդայականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազրայիլ», Միխայիլ Վրուբել, 1904 թվական:

Հուդայականության մեջ, մահվան հրեշտակը (մալ-ահ Հա-մավետ) նույնացվում է սարսափելի հսկաների և դևերի հետ։ Թալմուդում նա համարժեք է Սատանային ու նրա չար մտածելակերպին (իեցեր խա-րա)։ Ամենից հաճախ մահվան հրեշտակը պատկերվում է փախստականի, թափառաշրջիկի կամ մուրացկանի տեսքով։ Ֆոլկլորում նա հաճախ պատկերված է մի քանի աչքերով, նախանձախնդիր քաղվորի կամ ծերունու տեսքով, որի ձեռքին սուր կա և սրից էլ թույն է կաթում[4]։

Այլ կրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանականություն կա, որ Ազրայիլը պատկերում է «Պողոսի» և «Պետրոսի» հայտնությունների ապոկրիֆիկ տեքստերի Էսրայիլին, ինչպես նաև եզդիական Էզրայիլ հրեշտակապետին։ Պողոսի «Հայտնությունում» Էսրայիլը համարվում է «Զայրույթի հրեշտակ», որը տանջում է մեղավորներին Սարսափելի դատաստանից հետո[5]։

Չուվաշյան դիցաբանությունում Էսրելն է համարվում մահվան հրեշտակը։

Ազրաիլը (Ազրաա-իիլ) մահվան հրեշտակ է համարվում նաև Գուրու Գրանթ Սահիբ սուրբ գրքում և վերջին սիկհիզմի գուրուն[6][7][8]։

Գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազրայիլը բանաստեղծություններում հաճախ մարմնավորում է մահը։ Այդ կերպարով նա հանդես է եկել Մարինա Ցվետաևայի «Ազրայիլ» բանաստեղծությունում, ինչպես նաև այլ բանաստեղծների, ինչպիսիք են օրինակ՝ Ջորջ Բայրոնը, Միխայիլ Լերմոնտովը, Էդգար Պոն («Israfel») և ուրիշների ստեղծագործություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. s:Родословная тюрок (Абулгази; Тредиаковский)/1#ГЛАВА ПЕРВАЯ
  2. 2,0 2,1 Davidson, Gustav (1967), A Dictionary of Angels, Including The Fallen Angels, Entry: Azrael, pp. 64, 65, Library of Congress Catalog Card Number: 66-19757
  3. Умар бин Сулайман аль-Ашкар Качества и способности ангелов // Мир благочестивых Ангелов (‘Алам ал-малаика ал-абрар) / Вступ. сл., пер. с арабск. и прим. Э. Р. Кулиева. — М.: Издательство «Мир», 2008. — С. 38. — 116 с. — (Вероучения в свете Корана и Сунны, 2). — ISBN 978-5-904005-05-4
  4. Ангелы՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  5. Апокалипсис Петра. Стих VI — 33
  6. Section 7, part 165 (Raag Gauree), and section 25, part 31 (Raag Maaroo). Hosted on the Internet Sacred Text Archive
  7. «Shri Guru Granth Sahib: So Dar»։ Sacred-texts.com։ Վերցված է 2012-07-30 
  8. «Shri Guru Granth Sahib: Raag Aasaa»։ Sacred-texts.com։ Վերցված է 2012-07-30 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Али-заде А. А. Маляк аль-Мовт // Исламский энциклопедический словарь. — М. : Ансар, 2007. — 400 с., (Золотой фонд исламской мысли). — ISBN 5-98443-025-8.