Ազնիվ խոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազնիվ խոսք
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՄարիաննա Գերցելևնա Նովոգրուդսկայա
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
ՀնչյունավորումՕլեգ Եֆրեմով
Բեմադրող նկարիչՎյաչեսլավ Նազարուկ
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն575 վայրկյան
Թվական1978

«Ազնիվ խոսք», խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1978 թվականին «Էկրան» ստուդիայում, Մարիաննա Նովոգրուդսկայի կողմից[1] Լեոնիդ Պանտելեեևի համանուն պատմվածքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու մի այցելու, որը տարվել էր ընթերցանությամբ, այգուց դուրս գալու ժամանակ մանկան ճիչ է լսում։ Մոտենալով նա տեսավ տղայի, որը միայնակ կանգնել էր դարպասի մոտ։ Տեսնելով անծանոթին տղան դադարեց լացել, իսկ հարցուփորձից հետո հետո պատմեց, որ ավագ տղաների հետ կռիվ էր խաղում։ Նրանցից մեկը, ով իրեն մարշալ էր կոչում նրան սերժանտ է նշանակել և ժամապահ կարգել, ազնիվ խոսք վերցնելով, որ առանց հրամանի նա ոչ մի տեղ չի գնա։

Արդնեն ուշ էր և անձրևում էր, և տղաները մոռանալով իրենց նոր խաղընկերոջը հեռացել են իրենց տները։ Տղան հոգնած էր և քաղցած, բայց կտրականապես հրաժարվում էր լքել պահակետը, կամ ինչպես առաջարկում էր զրուցակիցը փոխվել դերերով։ «Բայց դուք զինվորական չեք», արդարացնում էր իր մերժումը։

Այդ ժամանակ պատմողի գլխում մի երջանիկ միտք առաջացավ. գտնել սպային և համոզել նրան հանել ժամապահին։ Տրամվայի կանգառում նա տեսավ վագոն նստող հեծելազորային մայորի, և չթողնելով նրան ներս մտնել պատմեց նրան եղելությունը։ Նրանք գնացին դեպի տաղավար։

Այնտեղ տեղեկանալով, որ խաղում տղան սերժանտի կոչում ուներ, նա որպես բարձրաստիճան հրամայեց թողնել դիրքը և գնալ տուն հանգստանալու։ Երբ նրանք երեքով դուրս եկան այգուց մայորը վազեց դեպի տրամվայը, իսկ գրողը շարունակեց տղային տուն ուղեկցել։

Գրողը մտածեց իր մասին, որ այդ տղան չի վախենա ավելի լուրջ բաներից և միշտ կպահի տված խոսքը։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակներ Մարիաննա Նովոգրուդսկայա
սցենարիստ Ժաննա Վիտենզոն
նկարիչ-բեմադրող Վյաչեսլավ Նազարուկ
անիմատոր Մ. Կարպինսկայա, Տ. Մոլոդովա, Օ. Դեգտարյովա
տիկնիկները ստեղծել են նկարիչներ Գ. Բոգաչյով, Ս. Գորդով, Վ. Շաֆրանյուկ
օպերատորներ Իոսիֆ Գոլոմբ, Ե. Տուրևիչ
երգահան Միխաիլ Մերովիչ
Հնչյունային օպերատոր Վիտալի Ազարովսկի
խմբագիր Ալեքսանդր Տիմոֆեևսկի
տեքստը կարդում է Օլեգ Եֆրեմով
ֆիլմի վրա աշխատել են Յու. Եվմեշկին, Լ. Սոշնիկովա, Վալերի Պոմին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]