Jump to content

Ազիզ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազիզ
պատկերանիշ
Ժանրհեռուստադրամա և էքշն սերիալ
Երկիր Թուրքիա
Լեզութուրքերեն
Գլխավոր
դերերում
Մուրաթ Յըլդըրըմ, Դամլա Սյոնմեզ և Simay Barlas?
Նկարահանման վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ28
Էկրաններին էնոյեմբերի 5, 2021-ից հունիսի 3, 2022
ՀեռուստաալիքShow TV
Պաշտոնական կայքէջ

Ազիզ (թուրքերեն՝ Aziz), դրամա և պատմական ժանրերի թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է 2021-2022 թվականներին Show TV հեռուստաընկերությամբ[1]։ Հեռուստասերիալն արտադրվել է O3 Medya ընկերության կողմից։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Մուրաթ Յըլդըրըմը, Դամլա Սյոնմեզը և Սիմայ Բարլասը[2]։

Առաջին սերիան եթեր է հեռարձակվել 2021 թվականի նոյեմբերի 5-ին[3]։ Հեռուստասերիալը բաղկացած է մեկ եթերաշրջանից։ Վերջին 28-րդ սերիան ցուցադրվել է 2022 թվականի հունիսի 3-ին[4]։ Հեռուստասերիալի ռեժիսորը Ռեջայի Քարագյոզն է[1], իսկ սցենարիստները՝ Էդա Թեզջանը, Ալի Օնուր Սյութսաթաները և Վոլքան Յազըջըն։

Հեռուստասերիալի իրադարձությունները տեղի են ունենում Հաթայում՝ ֆրանկո-թուրքական ժամանակաշրջանում։

Հեռուստասերիալի իրադարձությունները տեղի են ունենում 1930-ական թվականներին Թուրքիայի Հաթայի մարզում։ Այդ ժամանակ երկրում ծանր շրջան էր. ընթանում էին պատերազմներ, իսկ քաղաքական գործիչները փորձում էին ժողովրդին դուրսբերել ճգնաժամից։ Բացի այդ, իրականացվում էին բազմաթիվ բարեփոխումներ, որոնք միշտ չէ, որ ունեին դրական ազդեցություն։

Հեռուստասերիալի գլխավոր հերոսը երիտասարդ սպա Ազիզն է, որը Փայիդարների հարուստ ու ազդեցիկ ընտանիքից է, որը երկար տարիներ զբաղվում է թանկարժեք գորգերի արտադրությամբ։ Իր ընկերներից մեկի մահվանից հետո գլխավոր հերոսը ստիպված է լինում մեկնել պատերազմ ու մենակ թողնել սիրելիին, որի հետ շուտով պետք է ամուսնանար։

Ազիզն անհետանում է երկու տարի։ Դեռ ամիսներ առաջ նրա հարազատները ստացել էին հաղորդագրություն այն մասին, որ երիտասարդ լեյտենանտը հավանական է, որ մահացել է մարտական առաջադրանքի ժամանակ։ Բայց Ազիզը ողջ է ու հանկարծ հայտնվում է իր հարազատ քաղաքում, որտեղ ամեն ինչ արմատապես փոխվել է դեպի վատը։

Հաթայը գտնվում է ֆրանսիական վերահսկողության ներքո, իսկ իր սիրելիին խոստացել են ամուսնացնել մեկ այլ մարդու հետ։ Ազիզը փորձում է ամեն ինչ վերադարձնել հին վիճակին ու ամուսնանալ իր սիրելիի հետ, որը շուտով պետք է ամուսնանա Ազիզի հորեղբոր որդու՝ Ադեմի հետ։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի նկարահանումները տեղի են ունեցել Սաքարյայի մարզի Քայնարջա շրջանում։

Եթերաշրջան Հեռարձակման օր և ժամ Եթերաշրջանի սկիզբ Եթերաշրջանի ավարտ Սերիաների քանակ Սերիաների ցանկ Հեռարձակման տարի Հեռուստաընկերություն
1-ին եթերաշրջան Ուրբաթ, 20:00 նոյեմբերի 5, 2021 թվական հունիսի 3, 2022 թվական

(հեռուստասերիալի ավարտ)

28 1-28 2021-2022 թվականներ Show TV

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Aziz dizisi ne zaman başlayacak? Aziz dizisi konusu ne, oyuncu kadrosunda kimler var?». aksam.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022-06-22-ին.
  2. «Aziz dizisi ne zaman başlıyor? İşte Aziz dizisi oyuncuları ve konusu». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022-08-23-ին.
  3. «Aziz dizisi oyuncuları kimdir, ne zaman başlıyor? Aziz dizisi konusu». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022-08-23-ին.
  4. @azizdizitv (August 23, 2022). «https://twitter.com/azizdizitv/status/1562107565982588928» (Թվիթ) (ուկրաիներեն). Վերցված է 2022-08-23-ին via Թվիթթեր.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]