Ազիզ Կիրակոսյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազիզ Կիրակոսյան | |
---|---|
հոկտեմբերի 12, 1905 - փետրվարի 2, 1989 (83 տարեկան) | |
Ծննդավայր | Բազարջուղ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Ազիզ Սամսոնի Կիրակոսյան (հոկտեմբերի 12, 1905, Բազարջուղ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1989), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Լենինի շքանշանակիր։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1916-1926 թթ-ին եղել է բատրակ Ապարանի, Աշտարակի, Արմավիրի շրջաններում։ 1926 թ-ին կամավոր մտել է կարմիր բանակ, ծառայել է Հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի առանձին սակրավորական վաշտում։ Ավարտել է կրտսեր հրամանատարական դպրոցը և մնացել է բանակում։ 1930-1932 թթ-ին սովորել է հրամանատարական դպրոցում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։ 1934 թ-ից ծառայել է Բաքվում, նախ որպես դասակի, վաշտի հրամանատար, ապա ընտրվել է վաշտի սկզբնական կուսկազմակերպության, գնդի կուսակցական բյուրոյի պատասխանատու քարտուղար։ 1941 թ-նի հունվարից մինչև դեկտեմբեր ամիսը եղել է Բաքվի հակաօդային պաշտպանության երրորդ կորպուսի կուսակցական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար։
Մասնակցությունը 2-րդ աշխարհամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թ-ի դեկտեմբերին ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի հրամանով նշանակվել է նորաստեղծ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի քաղբաժնի պետ։ 1942 թ-նի սեպտեմբերի 29-ին 89-րդ դիվիզիան Թերեք գետի մոտ մտել է մարտերի մեջ։ 1942 թ-ի հոկտեմբերի վերջին հետ է կանչվել 89-րդ դիվիզիայից և նշանակվել 1350-րդ զենիթա-հրետանային գնդի հրամանատարի քաղգծով տեղակալ։ Այս գնդի կազմում հասել է Բեռլին։
Հետպատերազմյան տարիներին ղեկավարել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքամիավորումներից մեկի քաղբաժինը։ 1956 թ-ին զորացրվել է։
Պարգևները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան,
- Մարտական կարմիր դրոշի շքանշան,
- Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններ,
- Կարմիր աստղի շքանշան։
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության, Երքաղխորհրդի, ՀԼԿԵՄ կենտկոմի պատվոգրերով։
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Փետրվարի 2 մահեր
- 1989 մահեր
- Արայի գյուղում ծնվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ