Jump to content

Ազիզ Ասլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազիզ Ասլի
Ծնվել էապրիլի 9, 1938(1938-04-09)
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել էապրիլի 23, 2015(2015-04-23) (77 տարեկան)
Մահվան վայրԳերմանիա
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ և դերասան

Ազիզ Ասլիմանեշ, առավել հայտնի է Ազիզ Ասլի անունով (պարս.՝ عزیز اصلی&lrm. ապրիլի 9, 1938(1938-04-09), Թավրիզ, Իրան - ապրիլի 23, 2015(2015-04-23), Գերմանիա[1]), իրանցի ֆուտբոլային դարպասապահ, մարզիչ, դերասան: Սկզբում հանդես է եկել «Դարաեյ» ֆուտբոլային ակումբում, այնուհետև տեղափոխվել է Պերսեպոլիս ՖԱ, որի կազմում խաղացել է մինչև իր մարզական կարիերայի ավարտը: Ընդգրկվել է նաև Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականում, որի կազմում 1968 թվականին նվաճել է Ասիայի գավաթը[2]:

Բացի այդ, նախքան Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակը դերակատարումներով հանդես է եկել մի շարք ֆիլմերում, որոնցից հիշարժան են հատկապես Անապատը նվաճողները (1971), Քեշթիե Նոա (1968) և Առանց սիրո՝ երբե՛ք (1966) գեղարվեստական կինոնկարները[2][3]:

Դարաեյ-ի կազմում

  • Թեհրանի ֆուտբոլի առաջնության հաղթող - 1961–1962, 1962–63 մրցաշրջաններ

Շահին-ի կազմում

  • Թեհրանի ֆուտբոլի առաջնության հաղթող - 1965–66 մրցաշրջան

Իրանի ազգային հավաքական

  • Ասիայի գավաթի խաղարկության հաղթող - 1968 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Aziz Asli passes away». TeamMelli. 2015-04-23. Արխիվացված է օրիգինալից 2018-10-30-ին. Վերցված է 2017-09-04-ին.
  2. 2,0 2,1 cite Sports-Reference |url=https://www.sports-reference.com/olympics/athletes/as/aziz-asli-1.html |archive-url=https://web.archive.org/web/20200418091849/https://www.sports-reference.com/olympics/athletes/as/aziz-asli-1.html |url-status=dead |archive-date=2020-04-18 |title=Aziz Asli
  3. Aziz Asli. IMDb

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազիզ Ասլի» հոդվածին։