Jump to content

Ազե լը Ռիդո դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազե լը Ռիդո դղյակ
Château d'Azay-le-Rideau
Նկարագրություն
Տեսակշատո
Վարչական միավորAzay-le-Rideau?[1][2]
ԵրկիրՖրանսիա
Կառուցված1510-1528-ական թվականներ
Կայքazay-le-rideau.monuments-nationaux.fr
Քարտեզ
Քարտեզ
 Château d'Azay-le-Rideau Վիքիպահեստում

Ազե լը Ռիդո դղյակ (Château d'Azay-le-Rideau), դղյակ Ֆրանսիայում, պետական, պատմական հուշարձան ֆրանսիական Էնդր և Լուար դեպարտամենտի համանուն կոմունայում, Տուր քաղաքից 20 կմ արևմուտք, Շինոնի ուղղությամբ[3]։

Պատկանում Լուարայի դղյակների շարքին։ Շրջապատված է անգլիական այգով։

Կառուցվել է 1510 թվականին Ֆրանցիսկ 1-ին գանձապահի կողմից։ Ֆրանսիական Վերածննդի գլուխգործոցներից է։ Դղյակի կործանված որոշակի մասեր խնամքով վերականգնվել են։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազե լյո Ռիդո դղյակը վեր է խոյանում Էնդր գետի գեղատեսիլ գետագալարի վրա։ «Ազե» անվանումը հավանաբար ծագում է Asiacus-ից, այդ հողերի սեփականատիրոջ անունից։ 12-րդ դարում դղյակը պատկանել է Ռիդո կամ Ռիդել դ՛Ազեյին, ով հայտնի էր իր դաժան բնավորությամբ և ուներ «սատանայի երեխա» մականունը։ Նրա բոլոր տիրույթները գրավվել էին Հենրի Պլանտագենետի կողմից, սակայն Ֆիլիպ Օգոստոսը դրանք վերադարձրեց Ռիդոյի որդուն։

15-րդ դարի սկզբին դղյակը ենթադրաբար պատկանում էր դուքս Բուրգունդսկին։ Վիրավորանքը հասցված դոֆինին՝ ապագա Շառլ Հաղթանակողին և նրա բանակին, պատճառ է հանդիսացել, որ 1418 թվականին ամրոցը ոչնչացվի, 354 մարդ սպանվեց, իսկ գյուղը կրակի մատնվեց և թալանվեց, որից հետո քաղաքը ստացավ Ազելե լյո Բրյուլե («այրված») անվանումը։ 100 տարի անց ամրոցի տեղում կառուցվեց դղյակ, որը կարելի է տեսնել նաև այսօր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. БРЭ|Азе-лё-Ридо|id=1802000|автор=В. М. Паппе|том= 1|страницы= 256

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազե լը Ռիդո դղյակ» հոդվածին։