Ազգի գանձերը։ Գաղտնիքների գիրքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգի գանձերը։ Գաղտնիքների գիրքը
անգլ.՝ National Treasure: Book of Secrets
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, արկածային ֆիլմ, գանձերի փնտրման ֆիլմ և մարտաֆիլմ
Թվականդեկտեմբերի 21, 2007, հունվարի 24, 2008[1] և դեկտեմբերի 27, 2007[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Թերթելթաուբ
ՊրոդյուսերՋոն Թերթելթաուբ և Ջերրի Բրուքհայմեր
Սցենարի հեղինակՔորմաք Վիբեռլի և Մարիան Վիբեռլի
ԴերակատարներՆիկոլաս Քեյջ, Դայան Կրյուգեր, Ջասթին Բարթա, Ջոն Վոյթ, Հարվի Քեյթել, Էդ Հարիս, Բրյուս Գրինվուդ, Հելեն Միրեն, Ալբերտ Հոլ, Ալիսիա Կոպոլա, Բիլլի Անգեր, Բրեդ Ռոուի, Բրենթ Բրիսքո, Քրիստիան Կամարգո, Դեմետրի Գորիցաս, Գլեն Բեք, Գիյոմ Գալյեն, Ջոել Գրեթչ, Սկալի Դելպեյրա, Թրոյ Ուինբուշ, Թայ Բարել, Մայքլ Մեյզե, Թիմոթի Վ․ Մերֆի, Նատալի Դրեյֆուս, Արմանդո Ռիսկո, Ռենդի Թրևիս, Մայքլ Մանուել, Զահարի Գորդոն, Փիթեր Վուդուորդ, Օլիվեր Մյուրհեդ, Լարրի Սեդար, Բիլլի Դևլին, Ալիսիա Լի Ուիլիս, Դևիդ Է․ Գուդման, Գրանտ Թոմփսոն, Էմերսոն Բրուքս, Թիմ Թալման, Ջոնաթան Էմեթ, Էմիլի Ջոյս, Դևիդ Ուրի և Մայքլ ՄակՔաֆերթի
ՕպերատորՋոն Շվարցման և Ամիր Մոքրի
ԵրաժշտությունԹրևոր Ռաբին
ՄոնտաժՈւիլյամ Գոլդենբերգ և Դևիդ Ռեննի
Պատմվածքի վայրԼոնդոն, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Փարիզ և Հարավային Դակոթա
Նկարահանման վայրՓարիզ
ԿինոընկերությունWalt Disney Pictures, Saturn Films, Jerry Bruckheimer Productions և Junction Entertainment
Տևողություն124 րոպե
Բյուջե100 000 000 $
Շահույթ457 400 000 $[2]
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
 National Treasure: Book of Secrets Վիքիպահեստում

«Ազգի գանձերը. գաղտնիքների գիրքը» (անգլ.՝ National Treasure: Book of Secrets), Walt Disney Pictures ընկերության 2007 թվականի արկածային մարտաֆիլմ, որի գլխավոր դերերում նկարահանվել են Նիկոլաս Քեյջը, Դիանա Կրյուգերը, Ջասթին Բարտան, Ջոն Վոյթը, Հելեն Միրենը և Էդ Հարիսը։ Հանդիսանում է 2004 թվականին նկարահանված «Ազգի գանձերը» ֆիլմի շարունակությունը։

«Ազգի գանձերը. գաղտնիքների գիրքը» ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունը կայացավ 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում։ Համաշխարհային պրեմիերան կայացավ դեկտեմբերի 21-ին, Ռուսաստանում ֆիլմը էկրաններ բարձրացավ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի ավարտից մի քանի օր անց Ջոն Ուիլքս Բուտը իր ուղեկցի հետ գալիս է բար և հարցնում Թոմաս Գեյթսին (Բեն Գեյթսի նախանախապապին)։ Նրանք իրենց հետ բերում են գաղտնագրված ուղերձով մի նոթատետր և խնդրում են տարբեր գլուխկոտրուկների լուծման մասնագետ Թոմասին վերծանել այն։ Թոմասը որոշում է, որ հաղորդագրությունում գործածված է Փլեյֆերի ծածկագիրը, և սկսում է վերծանել այն։ Քանի դեռ նա կատարում էր աշխատանքը, Բուտը սպանում է նախագահ Լինքոլնին։ Թոմաս Գեյթսը վերջացնում է ուղերձի վերծանումը, բայց հանկարծ հայտնաբերում է, որ Բուտի ուղեկիցը Կոնֆեդերացիայի հետևորդ է, և եթե նա գտնի գանձերը, ապա Կոնֆեդերացիան կշարունակի պայքարը։ Դրա համար Թոմասը, սկսելով վերծանել տեքստը, պոկում է նոթատետրի թերթը և նետում կրակը։ Բուտի համախոհը կրակում է Գեյթսի վրա և փորձում կրակից հանել թուղթը, բայց նրան հաջողվում է հանել միայն կիսաայրված մի հատվածը։ Ծանր վիրավորված Թոմասը, տեսնելով նրա ջանքերը, ասում է. «Պատերազմն ավարտված է», բայց վերջինս հակադարձում է. «Սխալվում եք. պատերազմը դեռ նոր է սկսվում»։ Կոնֆեդերացիայի պատգամավորը հեռանում է՝ խղճալով և կենդանի թողնելով Թոմասի փոքրիկ տղային։ Մահվանից առաջ հայրը նրան հասցնում է ասել ընդամենը մեկ նախադասություն. «Տուրք, որ վճարում են բոլորը»։

Ֆիլմի նկարահանումները Լոնդոնում

Ֆիլմի ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Նիկոլաս Քեյջ Բենջամին Ֆրանկլին Գեյթս
Ջասթին Բարթա Ռայլի Փուլ
Դիանա Քրյուգեր Աբիգայիլ Չեյս
Հելեն Միրեն Էմիլի Էփլթոն Գեյթս
Ջոն Վոյթ Պատրիկ Գեյթս
Հարվի Քեյթել Փիթեր Սեդասկի
Էդ Հարիս Միթչ Ուիլքինսոն
Բրյուս Գրինվուդ ԱՄՆ-ի նախագահ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը վարձույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերայի ամսաթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգի գանձերը. Գաղտնիքների գիրքը» ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունը տեղի ունեցավ 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում։ Ամբողջ աշխարհով լայն վարձույթ ֆիլմը դուրս եկավ հիմնականում 2007 թվականի դեկտեմբերի 19-ին, դեկտեմբերի 20-ին և դեկտեմբերի 21-ին (ԱՄՆ-ում դեկտեմբերի 21-ին)։ Ռուսաստանում պրեմիերան կայացավ Ամանորից մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 27-ին։ Վերջին երկիրը, որտեղ կայացավ պրեմիերան, Ֆինլանդիան էր՝ 2008 թվականի փետրվարի 15-ին։

Ստորև ներկայացվում են ֆիլմի հիմնական պրեմիերաները։ Ամբողջական ցանկը տե՛ս IMDb.com։

Թաքնված գովազդ ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի բոլոր հերոսները օգտագործում են Motorola բջջային հեռախոսներ։
  • Ռայլին աշխատում է MacBook Pro նոութբուքով Apple ֆիրմայից, նստած է HP մոնիտորի առջև, ինչպես նաև գործածում է iPod վիդեոհսկողության համակարգերին միանալու համար։
  • Բենի հայրը նորություններ է դիտում MSN պորտալում՝ օգտագործելով Safari դիտարկիչ։
  • Լոնդոնի հետապնդման տեսարանում ակնհայտ տեսանելի է Fullers գարեջրի գովազդը։
  • Ֆիլմի գլխավոր հերոսները օգտագործում են Mercedes Benz, Range Rover և Ferrari մակնիշի ավտոմեքենաներ։

Ֆիլմում դրական կերպարները օգտագործում են Google որոնողական համակարգը, իսկ բացասականները՝ Yahoo!։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգի գանձերը։ Գաղտնիքների գիրքը» հոդվածին։