Ազգայնական շարժման կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազգայնական շարժման կուսակցություն
Milliyetçi Hareket Partisi
Milliyetçi Hareket Partisi amblemi.png
Տեսակ կուսակցություն
Երկիր Flag of Turkey.svg Թուրքիա
Առաջնորդ Դևլեթ Բահչելի
Կարգախոս Bizimle Yürü Türkiye ("Քայլի՛ր մեզ հետ, Թուրքիա")
Հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշ
Հիմնադրված փետրվարի 9, 1969
Գաղափարախոսություն թուրքական ազգայնականություն, համաթյուրքականություն, պոպուլիզմ և Եվրոսկեպտիցիզմ
Քաղաքական հայացք far right
Պաշտոնական գույն(եր) կարմիր և սպիտակ
Շտաբ Ehlibeyt Mh. Ceyhun Atuf Kansu Cd No:128, 06105 Անկարա, Թուրքիա
Թերթ Ortadoğu
Նախորդ Republican Villagers Nation Party
Կայք mhp.org.tr
Nationalist Movement Party Վիքիպահեստում

Ազգայնական շարժում կուսակցություն, ԱՇԿ (թուրք.՝ Milliyetçi Hareket Partisi, MHP), թուրքական աջ ծայրահեղական ազգայնական կուսակցություն։ Ստեղծել է 1969 թ. Ալփարսլան Թյուրքեշը Ազգային հանրապետական գյուղացիական կուսակցության հիման վրա։ Դավանում է պանթյուրքիզմի և Երրորդ ճանապարհի աջ ռադիկալ գաղափարախոսությունը։ 1970-ականներին կուսակցություննը ընդգծում էր հակահամայնավարության և հակախորհրդայնականության գաղափարները, մասնակցում էր «Գլադիո» գործողության մեջ։ 1980 թ, ռազմական հեղաշրջումից հետո արգելված է։ Շարունակել է իր գործունեությունը սահմանադրական կարգուկանոններին վերադարձի ժամանակ։ 1990-ականներին կենտրոնացել է քրդական անջատողական շարժման հակազդելու վրա։ Զբաղվեցնում է թուրքական քաղաքական համակարգի աջ ծայրահեղական մասը։ Գտնվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի իսլամիստական կուսակցության ընդդիմության մեջ։ Կուսակցության տրամադրության տակ է երիտասարդական ռազմականացված «Գորշ գայլեր» կազմակերպությունը։ Ալփարսլան Թյուրքեշի մահից հետո կուսակցության նախագահն է դարձել Դևլեթ Բահչելին։