Ազգային փակ մարզադաշտ
| Տեսակ | մարզադաշտ և մարզասրահ |
|---|---|
| Տեղագրություն | Աոյունջուն ենթաշրջան |
| Երկիր | |
| Հիմնադրված | նոյեմբերի 26, 2007 |
| Բացված | 2008 |
| Սեփականատեր | Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարություն |
| Գործաղեկավար | Beijing Performance & Arts Group |
| Տարողություն | 18 000 |
| Տնային թիմ | Չինաստանի օլիմպիական կոմիտե |
![]() | |
| |
Ազգային փակ մարզադաշտ (չին. 国家体育馆, փինյին Guójiā Tǐyùguǎn), որը կոչվում է նաև Ծալովի հովհար (չինարեն՝ 折扇 ), մարզադաշտ, որը գտնվում է Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Չաոյան շրջանի Օլիմպիական պարկում[1][2][3]։
Մարզադաշտը, որը տեղավորում է 20․000 մարդ[4], կառուցվել է 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար։ Այն ունի «Հովհար» (չին. 扇子, փինյին shànzi) մականունը՝ իր դիզայնի շնորհիվ, որը նման է չինական ավանդական ծալովի հովհարի[5][6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Փակ մարզադաշտը, 2003 թվականի հոկտեմբերին միջազգային ճարտարապետական մրցույթում հաղթելուց հետո, նախագծել է Glöckner³-ը՝ համագործակցելով Պեկինի ճարտարապետական դիզայնի ինստիտուտի հետ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2005 թվականի մայիսին: Մինչ այդ, որպես դիզայնի խորհրդատուներ ներգրավված է եղել Cox Architecture-ը: Մարզադաշտը բացվել է 2007 թվականի նոյեմբերի 26-ին՝ գեղարվեստական մարմնամարզության փորձնական միջոցառման համար: Այն նաև օգտագործվում է բասկետբոլի համար[7]։
2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում այնտեղ անցկացվել են գեղարվեստական մարմնամարզության, բատուտացատկի և հանդբոլի մրցումները։ Օլիմպիական խաղերից հետո մարզադաշտն օգտագործվում է սպորտային մրցումների, մշակութային և զվարճանքի նպատակներով և ծառայում է որպես բազմաֆունկցիոնալ մարզական կենտրոն տեղի բնակիչների համար։ 2015 թվականին այն հյուրընկալել է կանանց հոկեյի աշխարհի առաջնությունը։ Մարզադաշտն օգտագործվել է տափօղակով հոկեյի համար 2022 թվականի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ժամանակ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Travel». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- ↑ Official Beijing Olympics site, National Indoor Stadium Արխիվացված Օգոստոս 9, 2008 Wayback Machine
- ↑ «组图:国家体育馆竣工 中国折扇走进奥运建筑-搜狐2008奥运». 2008.sohu.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Travel». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- ↑ «国家体育馆扩建主体结构完成_部门动态_首都之窗_北京市人民政府门户网站». www.beijing.gov.cn. Վերցված է 2026-02-11-ին.
- ↑ «Attraction». r.visitbeijing.com.cn. Վերցված է 2026-02-11-ին.
- 1 2 «国家体育馆». 北京旅游网 (Chinese (China)). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային փակ մարզադաշտ» հոդվածին։ |
|

