Jump to content

Ազգային սահմանադրության երգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային սահմանադրության երգ
Բառերի հեղինակՀարություն Սվաճյան
ԵրգահանԳաբրիել Երանյան

Ազգային սահմանադրության երգ (գրաբ.` Երգ ազգային սահմանադրութեան) հայտնի է որպես Արիք Հայկազունք, բանաստեղծություն գրված 1861 թվականին՝ Հարություն Սվաճյանի կողմից, երգահան Գաբրիել Երանյանի կողմից վերածվել է օրհներգի։ Նվիրված է եղել Օսմանյան Կայսրությունում 1860 թվականի Հայոց ազգային սահմանադրությանը[1]։

Բանաստեղծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրաբար բնօրինակ[2]

Արի՛ք Հայկազունք յառաջ ընթանանք,
Սահմանադրութեան նոր բարեւ մ'ալ տանք.
Ո՛ր ազգն երբ զԱնի փրկարար գոչեց,
Նո՛ր հոգի, նո՛ր կեանք անոր պարգեւեց:

Եկայք բարեկամք, առ բարձրեալն Աստուած
Ուղղենք մեր մաղթանք սուրբ արտէ բղխած:
Կեցցէ, կեցցէ, կեցցէ միշտ,
Ազգն ու Սահմանադրութիւն:

Զրկանք բռնութիւն վատթար վարչութեան,
Բերին մահ ի դուռն Հայոց ազգութեան
Սահմանադրութիւնն եկաւ զայն վանեց,
Եւ կենաց ուղին մեր առջեւ հարթեց,
Յառաջդիմութեան բացաւ ասպարէզ,
Ուր ամեն վայրկեան գոչել պարտ է մեզ
Կեցցէ, կեցցէ, կեցցէ միշտ
Ազգն ու Սահմանադրութիւն:

Ջնջեց ամենայն կարծիք անձնական
Խեղդեց ամենամն ձայն անհատական,
Հրաւէր կարդաց Աստուծոյ ձայնին,
Առաջնորդ լինիլ գործոց ազգային:
Այն որ Աստուծոյ ձայն տուաւ մեզի,
Մենէ թող առնու ձայնով մ'այնպիսի,
Կեցցէ, կեցցէ, կեցցէ միշտ
Ազգն ու Սահմանադրութիւն:

Հայերս անարգուած գրկեց բարձրացուց,
Մարդկային կոչման մեզ արժանացուց.
Շընորհեց մեզի զոր ազատն Աստուած,
Մարդկութեան երկրորդ նշանն էդրած:
Որուն շնորհիւն յարգ ստացանք մենք,
Անոր յարգ տալով ապրինք ու երգենք:
Կեցցէ, կեցցէ, կեցցէ միշտ
Ազգն ու Սահմանադրութիւն:

Դու ալ, Հայաստա՞ն, սիրուն հայրենիք՛,
Ալ այսուհետեւ մի սըգար լռիկ,
Զի ա՛լ քու որդիք նոր ոգւով բերկրեալ,
Զքեզ հարս կ'ուզեն տեսնել զարդարեալ:
Ալ մի՛ լար, մայրիկ, լացդ ի պար փոխէ,
Եւ ձայնիւ քաղցրիկ որդւոցդ հետ երգէ.
Կկցցէ՛, կեցցէ՛, կեցցէ՛, միշտ
Ազգն ու Սահմանադրութիւն:

Հայե՛ր միանանք, մեր մօրն հետ օրհնենք
Զանոնք որ մեզի տուին սուրբ օրէնք.
Սահմանադրութեան բարեաց փոխանակ,
Թո՛ղ վարեն ուրախ կեանք մի փառունակ:
Թո՛ղ եւ մեր որդիք հետ անոնց անուան,
Բիւրաւոր տարիք օրհնեն ու կարդան.
Կեցցէ, կեցցէ, կեցցէ, միշտ
Ազգն ու Սահմանադրութիւն:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]