Ազգային պատմական պարկ (Չակո)
![]() | |
Տեսակ | National Historical Park? |
Կազմված է | Chaco Culture National Historical Park - Contiguous unit?[1], Kin Bineola?[1], Kin Ya'a?[1] և Pueblo Pintado?[1] |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Սան Խուան շրջան և Մակ-Քինլի շրջան |
Հիմնվել է | դեկտեմբերի 19, 1980 |
Մակերես | 137.5 |
ԲԾՄ | 6644 Ֆուտ |
Կոորդինատներ: 36°3′36.000000100008″ հս․ լ. 107°58′12.000000099996″ ամ. ե. / 36.06000000002777739° հս․. լ. 107.97000000002778108° ավ. ե. | |
Չակո ազգային պատմական պարկ (անգլ.՝ Chaco Culture National Historical Park), ազգային պարկ, որը գտնվում է 137.5 քկմ տարածքի վրա և հաշվի է առնվում, որպես Հյուսիսային Ամերիկայի ամենակարևոր վայրերից մեկը, ըստ հնագետների կարծիքի:
Գտնվում է Նյու Մեքսիկո նահանգի հյուսիս-արևմուտքում՝ Ալբուկերկե և Ֆարմինգտոն քաղաքների միջև, Չակո ձորում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդիկ, որոնք բնակեցնում էին այդ հողերը, ստեղծել են հսկայական ձեռագործ կառույցներ՝ ամբողջ շրջանի պատմության ընթացքում, մինչև 1800 թվականը:
Չակոն իրենից ներկայացնում է հնագույն պուէբլոների մշակույթի ծաղկման կենտրոնը: Չնայած, որ տեղանքը անապատային էր, ձորի շրջանում կյանքը եռում էր: Տեղի բնակիչները կառուցում էին հսկա աշտարակներ, որոնց շրջակայքում առաջանում էին ոչ մեծ բնակավայրեր:
Նման կառուցման համակարգը դարձավ ամբողջ շրջանի առանձնացված գիծ: Տեղի կառույցների ճարտարապետական հիմնական էլեմենտներից են քարե պատերը, քարե հիմքերը և արված քարերով երեսապատումները: Դա թույլ տվեց կառուցել 4 և ավելի հարկանի շենքեր, ինչը բնորոշ չէր տվյալ ժամանակաշրջանի համար:
Չակո ձորի հետազոտող կենտրոնը 1980 թվականի սկզբին կատարեց շատ փորձարկումներ, այդ թվում աէրոֆորոնկարահանումներ, հողի կազմի անալիզ: Ստացված տեղեկությունները ցույց տվեցին, որ 6 մ լայնքով ճանապարհներ, իրենցից ներկայացնում են, անկախ տեղանքի մակերևույթից, բացառապես ուղիղ գծեր:
Նման ճանապարհների գծային կառուցվածքը հիշեցնում է Անգլիայում և Պերուում գտնվող Նասկա անապատի հանելուկային գծերը: Հավանաբար, նման կառույցների հոգևոր նշանակությունը ավելի մեծ է, քան տրանսպորտայինը: Ամենավիճարկելի վարկածներից այն է, որ նման գծերով նշվել են «ֆիզիկական պատյանից դուրս ուղևորությունների» ուղիները, որոնք կատարվել են շամանների կողմից: Այս գաղափարի հիմնական փաստը այն է, որ Նասկա անապատում մի քանի նման գծեր տանում են դեպի ոչ մեծ տաճարների, որտեղ էլ կատարվում էին շամանական ծիսակարգերը:
Չակո ձորը 1907 թվականին համարվում է ազգային հուշարձան, իսկ 1980 թվականից այն ստացել է ազգային զբոսայգու կարգավիճակ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Superintendent's Compendium: Chaco Culture National Historical Park — National Park Service, 2015.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт (անգլ.)
- Национальный парк Чако (ռուս.)
|