Ազգային ուխտ (Թուրքիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսմանյան թուրքիաի պառլամենտը

«Ազգային ուխտ» (թուրք.՝ Misak-ı Millî), ընդունել է օսմանյան խորհրդարանը 1920 թվականի հունվարի 28-ին՝ քեմալականների ճնշմամբ։ Ձևականորեն «Ազգային ուխտ» անվանվում էր «անկախության պայքարի ծրագիր», սակայն իրականում արտացոլում էր քեմալական շարժման ազգային քաղաքականության հիմնական սկզբունքները։

Նախապատմությունը և բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային ուխտի սկզբունքներ մշակվել էին քեմալականների՝ 1919 թվականի սեպտեմբերին Սեբաստիայում (Սվազում) կայացած կոնգրեսում։ Ազգային ծրագրի հիմքում ընկած էր «ազգային սահմանի» սկզբունքը, որը պահանջում էր Թուրքիայի տարածք ճանաչել այն բոլոր հողերը, որոնք Օսմանյան կայսրության կազմում էին Մուղրոսի զինադադարի (1918) կնքման պահին՝ առանց արաբական երկրների (մոտավորապես այժմյան Թուրքիայի տարածքը)։

«Ազգային ուխտ»ը ոտնահարում էր թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների՝ հույների, քրդերի, ասորիների և այլոց կենսական շահերը, սակայն ամենամեծ հարվածը հասցնում էր հայ ժողովրդին բացառելով միացյալ և անկախ Հայաստանի ստեղծումը Փոքր Ասիայի արևելքում՝ հայ ժողովրդի բնօրրանում։

«Ազգային ուխտ»-ի 2-րդ կետը, որը վերաբերում էր Կարսի, Արդահանի և Բաթումի շրջաններին, ուղղված էր այդ տարածքների նկատմամբ հայերի և վրացիների ունեցած անվիճելի իրավունքների դեմ։ «Ազգային ուխտ» ի 5-րդ կետով ազգային փոքրամասնությունների ճանաչումն ու իրավունքների ապահովումն անմիջական կախման մեջ էր դնում հարևան երկրների իսլամադավան բնակչության իրավունքների ճանաչումից։ Այդպիսով, քեմալականները շարունակում էին ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրենց նախորդների քաղաքականությունը։

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png