Ազգային հիշողության ինստիտուտ (Լեհաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային հիշողության ինստիտուտի շենքը Վարշավայում

Ազգային հիշողության ինստիտուտ, Լեհ ժողովրդի դեմ հանցագործությունների հետազոտման հանձնաժողով (լեհ.՝ Instytut Pamięci Narodowej – Komisja Ścigania Zbrodni przeciwko Narodowi Polskiemu (IPN)), պետական պատմա-արխիվային հաստատություն, որը զբաղվում է Լեհաստանի անվտանգությոան մարմինների` 1944-1990 թվականների գործունեության ուսումնասիրմամբ։ Ուսումնասիրում է նաև Երրորդ Ռեյխի և ԽՍՀՄ-ի անվտանգության մարմինների գործունեությունը այդ ժամանակաշրջանում լեհ քաղաքացիների նկատմամբ հանցագործություններ կատարելու հնարավոր փաստերով, իրականացրել է լյուստրացիոն գործընթացներ[1]։ Աջ ուղղության քաղաքական գործիչների ձեռքում ինստիտուտը կարևոր գործիք է եղել պատմական քաղաքականության իրականացման հարցում [1]: ԱՀԻ-ի պատմական քաղաքականության հիմնական գաղափարներից է եղել երկու օկուպացիաների թեման` նացիստական ու խորհրդային, այսինքն մեկ օկուպացիան փոխարինվել է մյուսով։ Ինստիտուտը հայտնի է ապակոնունիստականացման օրենքի նախաձեռնությամբ։ Այդ փաստաթղթի ազդեցությամբ կատարվել է փողոցների, հրապարակների անվանափոխություն, հեռացվել են շատ արձաններ, կոթողներ, հուշատախտակներ, նշաններ։ Ինստիտուտի հաշվարկներով երկրում հանվել է մոտ 450 հուշարձան, որից 230-ը եղել են կարմիր բանակի զինվորների հուշարձաններ։ Ինստիտուտը ստեղծվել է Լեհ ժողովդի նկատմամբ հանցագործությունների հետազոտման հանձնաժողովի (լեհ.՝ Ustawa z dnia 18 grudnia 1998 r. o Instytucie Pamięci Narodowej — Komisji Ścigania Zbrodni przeciwko Narodowi Polskiemu) մասին 1998 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքով[2]։ 2011 թվականից ինստիտուտի տնօրենն է Լուկաշ Կամինսկին։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքը սահմանում է Ազգային հիշողության ինստիտուտի գործառույթները։ Դրանք են`

  • հաշվետվություն, պահպանում, մշակում, հրապարակում, Լեհաստանի անվտանգության պետական մարմինների` 1944-1990 թվականների, ինչպես նաև Երրորդ Ռայխի ու ԽՍՀՄ-ի փաստաթղթերի անվտանգություն, որոնք վերաբերում են.
    • ազգությամբ լեհ կամ Լեհաստանի քաղաքացի համարված քաղաքացիների նկատմամբ ոտնձգություններին 1939 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1990 թվականի հուլիսի 31-ը
      • նացիստական հանցագործություններին
      • կոմունիստական հանցագործություններին
      • այլ հանցագործությունների, որոնք ուղղված են խաղաղության, մարդկության դեմ, ռազմական հանցագործություններին
    • քաղաքական մոտիվներով այլ բռնությունների, որոնք իրականացրել են լեհական արդարադատության, հետաքննության մարմինների պաշտոնատար անձինք՝ գործելով այլ մարմինների ցուցումով
  • նշված հանցագործությունների հետաքննություն
  • այն անձանց անձնական տվյալների պահպանություն, որոնց առնչվում են ինստիտուտում հավաքված փաստաթղթերը
  • կրթական գործունեություն

Համաձայն Լեհաստանի Հանրապետության` 2007 թվականի մարտի 15-ի օրենքի` Ազգային հիշողության ինստիտուտի վրա դրված են լյուստրացիոն գործընթացներ Լեհաստանի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք հայտնվել են լյուստրացիայի մասին օրենքի տիրույթում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հիշողության ինստիտուտի մեջ մտնում են՝

  • Ռադա (լեհ.՝ Rada)
  • նախագահ (լեհ.՝ prezes)
  • լեհ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների ուսումնասիրության գլխավոր հանձնաժողով (լեհ.՝ Główna Komisja Ścigania Zbrodni przeciwko Narodowi Polskiemu)
  • փաստաթղթերի արխիվացման ու հանձնման բյուրո (լեհ.՝ Biuro Udostępniania i Archiwizacji Dokumentów)
  • հանրային կրթության բյուրո (լեհ.՝ Biuro Edukacji Publicznej)
  • լյուստրացիոն բյուրո (լեհ.՝ Biuro Lustracyjne)
  • ԱՀԻ-ի 11 բաժանմունք (լեհ.՝ oddziały)` տեղակայված տարբեր քաղաքներում, որոնք հանդիսանում են վերաքննիչ դատարանների նստավայր
  • ներկայացուցչական 7 բաժանմունք (լեհ.՝ delegatury oddziałów):

Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հիշողության ինստիտուտը ղեկավարում է նխագահը, որն ընտրվում է Սեյմի կողմից հինգ տարի ժամկետով։ Ինստիտուտի նագահներ են եղել.

  • Լեոն Կերես (Leon Kieres)
    • հունիսի 30, 2000 — հունիսի 30, 2005
    • հուլիսի 1 — դեկտեմբերի 29, 2005 (նախագահի պաշտոնակատար)
  • Յանուշ Կուրտիկա (Janusz Kurtyka)
    • դեկտեմբերի 29, 2005 — ապրիլի 10, 2010
  • Ֆրանցիշեկ Գրիչուկ
    • ապրիլի 11, 2010 — հունիսի 28, 2011[3]
  • Լուկաշ Կամինսկի
    • հունիսի 10, 2011[4] — 22 հուլիսի, 2016
  • Յարոսլավ Սարեկ
    • 22 հուլիսի, 2016 — 23 հուլիսի, 2021
  • Կարոլ Նավրոկի
    • 23 հուլիսի, 2021

Լեհական ժողովրդի դեմ հանցագործությունների հետազոտման գլխավոր հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհական ժողովրդի դեմ հանցագործությունների հետազոտման գլխավոր հանձնաժողովը (լեհ.՝ Główna Komisja Ścigania Zbrodni przeciwko Narodowi Polskiemu) մտնում է ԱՀԻ-ի մեջ որպես քննչական հիմնական մարմին։

Այն գլխավորում է հանձնաժողովի տնօրենը, որը պաշտոնի բերումով զբաղեցնում է Լեհաստանի գլխավոր դատախազի տեղակալը։ 2007 թվականի փետրվարի 15-ից այն զբաղեցնում է Դարյուշ Գաբրելը։

Հանձնաժողովը շարունակում է 1945 թվականին ստեղծված Լեհաստանում գերմանական հանցագործությունների հետազոտման հանձնաժողովի (լեհ.՝ Główna Komisja Badania Zbrodni Niemieckich w Polsce) գործունեությունը, որը ստեղծման պահից ակտիվ համագործակցել է ՄԱԿ-ի`ռազմական հանցագործությունների հետաքննության հանձնաժողովի հետ, որի շտաբ-բնակարանը Լոնդոնում է։

1949-1984 թվականներին այն կոչվել է Հիտլերյան հանցագործությունների հետազոտության գլխավոր հանձնաժողով (լեհ.՝ Główna Komisja Badania Zbrodni Hitlerowskich w Polsce):

1984 թվականին հանձնաժողովը հերթական անգամ փոխել է անվանումը և կոչվել Լեհաստանում հիտլերյան հանցագործությունների հետազոտության գլխավոր կոմիտե (լեհ.՝ Główna Komisja Badania Zbrodni Hitlerowskich w Polsce – Instytut Pamięci Narodowej):

1991 թվականից հանձնաժողովի ուսումնասիրության ոլորտն ընդարձակվել է, իսկ նրա անվանումը` կրկին փոխվել` Լեհ ժողովրդի դեմ հանցագործությունների ուսումնասիրության գլխավոր հանձնաժողով` Ազգային հիշողության ինստիտուտ (լեհ.՝ Główna Komisja Badania Zbrodni przeciwko Narodowi Polskiemu – Instytut Pamięci Narodowej):

1998 թվականին այս կազմակերպությունը լուծարվել է, իսկ նրա արխիվները փոխանցվել են նոր ստեղծված հաստատությանը` Ազգային հիշողության ինստիտուտին՝ Լեհ ժողովրդի դեմ հանցագործությունների հետազոտման հանձնաժողովին (լեհ.՝ Instytut Pamięci Narodowej – Komisja Ścigania Zbrodni przeciwko Narodowi Polskiemu):

Նացիստական հանցագործությունների վերաբերյալ քննչական գործողությունները ԱՀԻ-ում անցկացվում են Նացիոնալ-սոցիալիստական հանցագործությունների հետազոտության կենտրոնի (լեհ.՝ Zentrale Stelle der Landesjustizverwaltungen zur Aufklärung Nationalsozialistischer Verbrechen) համագործակցությամբ, որը ստեղծվել է 1958 թվականին և գտնվում է Լյուդվիգսբուրգում (Գերմանիա

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի սեպտեմբերի վերջին ԱՀԻ-ի կայքէջում սկսվել է այն քաղացիների անունների հրապարակումը, որոնք համագործակցել են Լեհաստանի ժողովրդական հանրապետության անվտանգության մարմինների հետ։ Հրապարակումն իրականցվել է 2007 թվականի մարտի 14-ի՝ Լյուստրացիայի մասին օրենքի համաձայն։ ԱՀԻ-ի տնօրեն Յանուշ Կուրտիկի խոսքերով անունների հրապարակման ամբողջ գործընթացը պետք է տևեր առնվազն 6 տարի։ Ամեն անվան կողքին նշված է տվյալ անձնավորության` հատուկ մարմիններում ունեցած մականունը, ինչպես նաև մարմինների հետ համագործակցության մանրամասներ։ Հրապարակված առաջին ցուցակում հայտնվել են այդ ժամանակվա Լեհաստանի նախագահի և վարչապետի անունները` Լեհ Կաչինսկի, Յարոսլավ Կաչինսկի, խորհրդարանի երկու պալատների խոսնակները, Սահմանադրական ու Գերագույն դատարանների անդամներ[5]։

Չնայած այն բանին, որ հոգևորականները Լեհաստանում լյուստրացիայի չեն ենթարկվում, Վարշավայի միտրոպոլիտ, արքեպիսկոպոս Ստանիսլավ Վելգուսը, ԱՀԻ-ի նյութերի համաձայն, համագործակցել է անվտանգության մարմինների հետ։ Նույնիսկ Հռոմի Բենեդիկտոս XVI պապը և Լեհաստանի գահերեց արքեպիսկոպոս Յուզեֆ Գլոմպը չեն կարողացել պաշտպանել արքեպիսկոպոսին[6]։

ԱՀԻ-ն արտահայտվել է նաև Լեհաստանի տարածքում մահացած խորհրդային զինվորների հուշարձանները հեռացնելու օգտին[7]։

Ազգային հիշողության ինստիտուտի հիմնական գաղափարներից մեկը երկու օկուպացիաների մասին տեսությունն է` նացիստական ու խորհրդային։

Առանձին նախաձեռնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Լուկաշ Կամինսկու և ինստիտուտի դատախազ Զբիգնև Կուլիկովսկու կարծիքով Օգոստոսյան շուրջկալումը կարելի է համարել մարդու դեմ ուղղված հանցագործություն` ցեղասպանություն[8]։
  • 2015 թվականի սեպտեմբերի 21-ին ինստիտուտն իր շնորհակալությունն է հայտնել Պենեժկո քաղաքի իշխանություններին, որտեղ ապամոնտաժվել է գեներալ Իվան Չերյախովսկուն նվիրված հուշարձանը, ինչպես նաև հատուկ նյութ է հրապարակել «Խորհրդային արձանները Լեհաստանում թեմայով» և ուղղել Լեհաստանում Ռուսաստանի դեսպանին։ Ինստիտուտը կոչ է արել նաև այլ բնակավայրերին ապամոնտաժել խորհրդային արձաններն ու նշանները։ «Մենք ինստիտուտի գոյության հենց սկզբից այն կարծիքին ենք եղել, որ այդպիսի հուշարձանները, որոնք նվիրված են հանցագործներին, պետք է հեռացվեն։ Մենք կարծում ենք, որ Պենեժկոյի իշխանություններն այս հարցով ճիշտ են վարվել»,— նշել է ինստիտուտի փոխնախագահ Պավել Ուկելսկին[9]։ Ինստիտուտը կոչ է արել ապամոնտաժել Լեհաստանի տարածքում զոհված խորհրդային բոլոր զինվորների արձանները[9]։
  • 2013 թվականի հոկտեմբերին Ազգային հիշողության ինստիտուտը ձեռնարկել է Եժի Պոպելուշկոյի սպանության գործի նոր քննություն։

Լեհ-բելառուսական դիվանագիտական սկանդալ «Բուրոգոյի» շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտին դիվանագիտական սկանդալ է առաջացել Մինսկի ու Վարշավայի միջև, որի առիթն ինստիտուտի գործունեությունն է եղել` կապված Կրայովա բանակի (լեհ պարտիզանների բանակ, որ գործել է 1942-1945 թվականներին) նախկին անդամ Ռոմուալդ Ադամ Ռայսի (ականունը` Գորշ) հետ, որը 1949 թվականին լեհական ռազմական դատարանի որոշմամբ կախաղան էր հանվել բանդիտիզմի ու 1946 թվականին ազգային ու կրոնական հողի վրա 79 բելառուս գյուղացու սպանության (ցեղասպանություն) համար։ 1995 թվականին Ազգային հիշողության ինստիտուտի աշխատակիցները վերանայել է են այս գործը և 2019 թվականի մարտի 11-ին հրապարակել վերջնական որոշումը, որի համաձայն Ռայսը «չի գործել Լեհաստանի տարածքում ապրող բելառուս կամ ուղղափառ հանրությանը ոչնչացնելու միտումով»։ Ինստիտուտի աշխատակից, պատմաբան Կազիմեժ Կրաևսկու և փաստաբան Գժեգոժ Վիսովսկու կարծիքով անզեն գյուղացիները` ուղղափառ բելառուսները, մահացել են այն բանի պատճառով, որ Ռայսը «ստեղծել է իրավիճակ, որի արդյունքում, անկախ իր մտադրությունից, մարդիկ, որոնք ոչ մի դեպքում չպետք է տառապեին, սպանվել են»։ Արդյունքում ինստիտուտի մասնագետները Ռայսին անմեղ են հռչակել, քանի որ «ըստ 1991 թվականի փետրվարի 23-ի օրենքի՝ գործողությունները, որոնք մարդիկ իրականացրել են անկախ Լեհաստանի գոյության համար, հայտարարվում են առ ոչինչ և արդարացվում են»[10]։

Դրանից հետո մարտի 12-ին Բելառուսի արտաքին գործերի նախարար Անատոլի Գլազը լրագրողներին հայտնել է, որ պաշտոնական Մինսկը Վարշավայից հրապարակային ներողություն է պահանջում Ռայսի արդարացման գործով[11]։ Բացատրությունների համար բելառուսական նախարարություն է հրավիրվել Լեհաստանի դեսպան Արթուր Միխալսկին[12]։ Դրանից հետո` մարտի 21-ին, Լեհաստանի Ազգային հիշողության ինստիտուտը հրապարակել է Ռայսի արդարացման մասին հաղորդագրություն` ընդգծելով, որ չի վիճարկում դատախազի որոշումը, որով հիմքերի բացակայության պատճառոմ Ռայսն արդարացվել էր[13][14]։

Մարտի 25-ին Բելառուսի արտգործնախարարության խոսնակը, մեկնաբանելով հաղորդագրությունը, հայտարարել է, որ նշված փաստաթուղթը իրենք ընդունել են ի գիտություն[15]։ Նա նաև նշել է, որ «Գորշի նման մեղադրյալներին արդարացնել անհնար է, իսկ հերոսականացումը` անթույլատրելի»[16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Официальный сайт ИНП(լեհ.)(անգլ.)
  2. Ustawa z dnia 18 grudnia 1998 r. o Instytucie Pamięci Narodowej — Komisji Ścigania Zbrodni przeciwko Narodowi Polskiemu
  3. «Биография на сайте ИНП». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Биография на сайте ИНП». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  5. Польша вспомнила агентов безопасности. Коммерсант. 27 сентября 2007
  6. «Януш Куртыка: «Историческая политика — это дело государства» — Газета — Зеркало недели. Украина». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  7. Paweł Majewski (2014 թ․ հունվարի 10). «IPN включается в борьбу за ликвидацию варшавского памятника «Четырех спящих»». Rzeczpospolita. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին., </ref,http://wyborcza.pl/1,95892,16077975,Warszawiacy_w_obronie_pomnika__Czterech_Spiacych_.html
  8. Obława augustowska była zbrodnią przeciwko ludzkości
  9. 9,0 9,1 ««Институт национальной памяти призвал сносить советские памятники»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  10. «В Польше оправдали националиста, убившего 79 белорусов». ИА REGNUM. (ռուսերեն). Regnum. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  11. «Посол Польши вызван в МИД Белоруссии» (ռուսերեն). Regnum. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  12. «В МИД Беларуси вызван посол Польши для пояснений о пересмотре оценок деяний Ромуальда Райса» (ռուսերեն). Белорусское телеграфное агентство. 2019 թ․ մարտի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  13. «Минск принял к сведению пояснение Института национальной памяти Польши о военном преступнике Ромуальде Райсе - МИД» (ռուսերեն). news. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  14. Instytut Pamięci Narodowej. «Stanowisko IPN w związku z opublikowanym 11 marca 2019 komunikatem w sprawie informacji zawartych w ustaleniach końcowych śledztwa dotyczącego Romualda Rajsa „Burego"» (լեհերեն). Instytut Pamięci Narodowej. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  15. «Ответ начальника управления информации и цифровой дипломатии МИД Беларуси А.Глаза на вопрос агентства «БелТА» - Министерство иностранных дел Республики Беларусь». mfa.gov.by. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  16. «МИД Белоруссии принял объяснения Варшавы по карателю «Бурому»» (ռուսերեն). www.iarex.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]