Ազգային բանահյուսության փառատոն (Գիրոկաստրա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային բանահյուսության փառատոն
Տեսակփառատոն
Երկիր Ալբանիա
 Festival stage, Gjirokastër Castle Վիքիպահեստում

Ազգային բանահյուսության փառատոն Գիրոկաստրայում (ալբ. Festivali Folklorik Kombëtar i Gjirokastrës), ալբանացիների երաժշտական արվեստի ավանդական բազմօրյա փառատոն, որն անցկացվում է հինգ տարին մեկ Ալբանիայի հարավում՝ Գիրոկաստրա քաղաքում։ Համարվում է կարևոր միջոցառում երկրի մշակութային կյանքում[1]։ Փառատոնին մասնակցում են վոկալ և պարային խմբեր ազգային տարազով ոչ միայն Ալբանիայից, այլ բոլոր այն վայրերից, որտեղ բնակվում են ալբանացիներ (Կոսովո, Թուրքիա, Մակեդոնիա, Հարավային Իտալիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաալբանական բանահյուսության փառատոնը կայացել է 1949 թվականին, Տիրանայում։ 1968 թվականից երաժշտական տոնախմբությունը կանոնավորապես անցկացվում է Գիրոկաստրա քաղաք-թանգարանում, որի կենտրոնը համարվում է 18-19-րդ դարերի օսմանական ճարտարապետական հուշարձանը, որն էլ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Առաջին փառատոնը տեղի է ունեցել 1968 թվականի հոկտեմբերի 8-ից 16-ը և նվիրված էր Գիրոկաստրա քաղաքում ծնված Էնվեր Խոջայի 60-ամյակին[2]։ 1973, 1978, 1983 և 1988 թվականների փառատոները դարձյալ կազմակերպվել են հոկտեմբերին և նվիրված են եղել ալբանական առաջնորդի համապատասխան տարելիցներին։ Փառատոնը համարվում է ալբանական ժողովրդական երաժշտության կարևոր իրադարձություններից մեկը, որը ցուցադրում է ալբանացիների ազգային միասնությունը։ Բանահյուսությունն այն հազվագյուտ երաժշտական ոճերից մեկն էր, որը ողջունվում էր կոմունիստական Ալբանիայի իշխանությունների կողմից։ Փառատոնի մասին համապատասխան լրատվություն էր տպագրվում ալբանական մամուլում, կոլեկտիվների ելույթները պարբերաբար հեռարձակվում էին հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Փառատոնի մասնակիցները ներկայացնում էին երկրի տարբեր տարածաշրջանները և ընտրվում էին երկարատև ընտրական գործընթացի արդյունքում։ Հաճախ ավանդական երաժշտական մեղեդիներին կցվում էին նոր տեքստեր, որոնք փառաբանում էին կոմունիզմի նվաճումները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակիտալացիների դեմ մղված պարտիզանական պայքարը և Էնվեր Խոջայի գործունեությունը, որպես ազգային առաջնորդ։ Կրոնական երաժշտությունը արգելված էր։ Ալբանիայի կոմունիստական համակարգի փլուզումը զգալիորեն հարվածեց ազգային բանահյուսության փառատոնին։ 1993 թվականին հերթական փառատոնը չանցկացվեց։ 1995 թվականի հերթական փառատոնը կայացավ Բերատի ամրոցում։ Այնուամենայնիվ 2000 թվականի սեպտեմբերին փառատոնը նորից անցկացվեց Գիրոկաստրայում, որտեղ հետագայում անցկացվեցին 2004, 2009[3] և 2015 թվականների փառատոները։

Փառատոնի միջոցառումները տեղի են ունենում Գիրոկաստրայի 12-րդ դարի միջնաբերդում, որը գտնվում է քաղաքի մերձակայքի լեռան վրա։ Մինչև 1968 թվականը միջնաբերդը օգտագործվում էր որպես բանտ, այժմ այնտեղ թանգարան է բացվել։ Միջնաբերդի համալիրի արևելյան մասում գտնվում է թեքահարթակ, որտեղ ելույթներ են ունենում դերասանները։ 2000 թվականին հրապարակի շրջանաձև բեմահարթակում տեղադրվեց մետաղական գմբեթ։ Երեկոյան երգերն ու պարերն արդեն շարունակվում են հին քաղաքի փողոցներում։

Բեմահարթակ՝ միջնաբերդի ֆոնին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tole, Vasil. «Inventory of performers on iso-polyphony» (PDF). UNESCO. էջ 52. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  2. Ahmedaja, Ardian; Haid, Gerlinde (2008). European voices: Multipart singing in the Balkans. Vol. 1. Wien : Böhlau.
  3. Top Channel (2009 թ․ սեպտեմբերի 25). «Gjirokaster, starton Festivali Folklorik Kombetar». Top Channel (Albanian). Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vasil S. Tole, Albanian Music Council/UNESCO. Inventory of performers on iso-polyphony. Tirana 2010.
  • Johannes Schubert: Ein Fest für Auge, Ohr und Herz. Deutsch-Albanische Freundschaftsgesellschaft. Albanische Hefte. Nr. 4, München 1988, ISSN 0930-1437.
  • Gjirokastra Conservatin and Development Organization: Gjirokastra — the essential guide. Tirana/Norwich 2009, ISBN 978-99956-747-0-0.
  • Bruno B. Reuer. Stimmen zum Festival. Deutsch-Albanische Freundschaftsgesellschaft. Albanische Hefte. Nr. 4, München 1988, ISSN 0930-1437.
  • Ardian Ahmedaja, Gerlinde Haid. European voices. Multipart singing in the Balkans. Volume I, Böhlau, Wien 2008, ISBN 978-3-205-78090-8.
  • Adelheid Feilcke-Tiemann. Folklore. Rüdiger Pier, Dierk Stich. Albanien. VSA, Hamburg 1989, ISBN 3-87975-467-5.
  • Bruno B. Reuer. Musik. Klaus-Detlev Grothusen. Albanien. Südosteuropa-Handbuch Band VII, Vandenhoeck & Ruprecht, Göttingen 1993, ISBN 3-525-36207-2.
  • Adelheid Feilcke-Tiemann. Stimmen zum Festival. Deutsch-Albanische Freundschaftsgesellschaft. Albanische Hefte. Nr. 4, München 1988, ISSN 0930-1437.
  • Bruno Reuer, Adelheid Feilcke-Tiemann. Das Festival von Gjirokaster. Walter Raunig. Albanien — Reichtum und Vielfalt alter Kultur. Staatliches Museum für Völkerkunde, München 2001.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]