Ազգային անվտանգության գործակալություն
| Ազգային անվտանգության գործակալություն | |
|---|---|
| Գործունեության ոլորտ | signals intelligence? |
| Տեսակ | հատուկ ծառայություն |
| Երկիր | |
| Իրավասություն | ԱՄՆ[4][5] |
| Ստեղծվել է | նոյեմբերի 4, 1952[5][6] |
| Հիմնադիր(ներ) | Հարի Թրումեն[5] |
| Գլխամաս | Fort George G. Meade, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[7][8] |
| Ղեկավար | Timothy D. Haugh? |
| Նախագահ | Paul M. Nakasone? |
| Կայք | nsa.gov(անգլ.) |
Ազգային անվտանգության գործակալությունը, հապավում՝ ԱԱԳ (անգլ.՝ National Security Agency, NSA), հանդիսանում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության ստորաբաժանում և ներառված է ԱՄՆ Հետախուզական համայնքի կազմում՝ անկախ հետախուզական մարմնի կարգավիճակով։ Գործակալությունը զբաղվում է ռադիոէլեկտրոնային, գիտական և տեխնիկական հետախուզությամբ, կիբերհետախուզությամբ, ռազմական հակահետախուզությամբ, ինչպես նաև ԱՄՆ պետական հաստատությունների էլեկտրոնային հաղորդակցական ցանցերի պաշտպանությամբ։ Ստեղծվել է 1952 թվականի նոյեմբերի 4-ին՝ որպես ԱՄՆ զինված ուժերի անվտանգության գործակալության փոխարինող։ Զինվորականների և ազատավարձուների թվով, ինչպես նաև բյուջեի ծավալով, հանդիսանում է ԱՄՆ ամենամեծ հետախուզական գերատեսչությունը[9]։

ԱԱԳ-ն ընդգրկված է ԱՄՆ Հետախուզական համայնքում, որի ղեկավարումն իրականացնում է Ազգային հետախուզության տնօրենը։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԱԳ-ի առաքելությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային անվտանգության գործակալության առաքելությունն է՝ իրականացնել ռադիոէլեկտրոնային հետախուզություն (ՌԷՀ) ԱՄՆ կառավարության համար և ապահովել վերջինիս տեղեկատվական անվտանգությունը։ ՌԷՀ-ի խնդիրն է՝ ստանալ տեղեկություններ ահաբեկչական խմբերի, կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների կամ դրանց գործակալների ծրագրերի, մտադրությունների, կարողությունների և գտնվելու վայրի վերաբերյալ, որոնք սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Տեղեկատվական անվտանգության ապահովման շրջանակում նախատեսվում է պաշտպանել ԱՄՆ կենսական նշանակության ազգային համակարգերը, հաղորդակցական ցանցերն ու տեղեկությունները՝ չարակամ սուբյեկտների կողմից գողությունից կամ վնասումից, ինչպես նաև ապահովել այն տեղեկատվության հասանելիությունն ու իսկությունը, որը անհրաժեշտ է ԱՄՆ պետական կառույցների գործունեության համար։ ՌԷՀ-ը և տեղեկատվական անվտանգության ապահովումը համատեղ ծառայում են երրորդ գործառույթին՝ ԱՄՆ Կիբեռհրամանատարության և դաշնակից պաշտպանական գործընկերների կողմից համակարգչային ցանցում հետախուզական գործողությունների իրականացմանը[10][11]։
ԱԱԳ-ի կառուցվածքը և անձնակազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԱԳ-ն (Ազգային անվտանգության գործակալություն) հանդիսանում է ՌԷՀ (ռադիոէլեկտրոնային հետախուզություն) իրականացնող հիմնական կառույցը՝ մտնելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գլխավորած հետախուզական համայնքի կազմում։ Գործակալության կազմում ընդգրկված են բոլոր ենթակա ստորաբաժանումները, կառույցները և օբյեկտները, որոնք նշանակվում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի կողմից՝ որպես ԱՄՆ կառավարության գործադիր գործակալ ՌԷՀ կազմակերպման գործում[12]։
ԱԱԳ-ի անձնակազմը կազմված է քաղաքացիական ծառայողներից և զինվորականներից՝ ներառյալ ցամաքային զորքերը, նավատորմը, ռազմաօդային ուժերը, ծովային հետևակը և առափնյա պահպանությունը։ Գործակալությունում աշխատում են տարբեր մասնագետներ՝ մաթեմատիկոսներ, շինարարական և էլեկտրատեխնիկական ինժեներներ, հետախուզական վերլուծաբաններ, լեզվաբանական մասնագետներ, ֆիզիկոսներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, հետազոտողներ, ներքին անվտանգության ծառայողներ, բյուջետային վերլուծաբաններ, պայմանագրերի և ֆինանսների ոլորտի մասնագետներ[13]։
Գործակալության աշխատակիցների թիվը և տարեկան բյուջեն հանդիսանում են ԱՄՆ պետական գաղտնիք։ Գոյություն ունեն տարբեր գնահատականներ․ կենտրոնակայանի աշխատակազմը գնահատվում է 20-ից 38 հազար մարդ, բացի այդ, շուրջ 100 հազար ՌԷՀ և ծածկագրության մասնագետներ ծառայում են ԱՄՆ-ի տարբեր ռազմական բազաներում ամբողջ աշխարհում։ Ըստ տարբեր, երբեմն զգալիորեն տարբերվող գնահատականների՝ ԱԱԳ-ի բյուջեն կարող է կազմել 3.5-ից մինչև 13 միլիարդ դոլար, ինչը այն դարձնում է աշխարհի ամենաշատ ֆինանսավորվող հատուկ ծառայություններից մեկը[14][15]։
Քանի որ ԱԱԳ-ի կարևորագույն խնդիրներից է ԱՄՆ գաղտնի տեղեկությունների պաշտպանությունը՝ ընդդիմադիրների ձեռքը չընկնելու նպատակով, գործակալության յուրաքանչյուր աշխատակից պարտադիր պետք է լինի ԱՄՆ քաղաքացի և ստանա լիազորություն՝ լիովին գաղտնի տեղեկություններին մուտք գործելու համար։ Ամերիկյան ընկերությունները կարող են կամավոր կերպով կնքել համագործակցության պայմանագիր գործակալության հետ և աջակցել գործառույթների իրականացմանը։ Ի պատասխան՝ ԱԱԳ-ն այդ ընկերություններին տրամադրում է տեղեկատվության պաշտպանության ծառայություններ՝ անօրինական մուտքից և այլ սպառնալիքներից[13][16]։
ԱԱԳ-ի համար մասնագետների պատրաստումը իրականացվում է Ազգային ծածկագրության դպրոցում։ Այս ուսումնական հաստատությունը պատրաստում է կադրեր ոչ միայն ԱԱԳ-ի, այլև ԱՄՆ պաշտպանության նախարարության մի շարք այլ ստորաբաժանումների համար։ Բացի այդ, գործակալությունն աջակցում է իր աշխատակիցների ուսմանը՝ ֆինանսավորելով նրանց կրթությունը ԱՄՆ առաջատար քոլեջներում, համալսարաններում և ռազմական ուսումնական հաստատություններում[17][18][19]։
Ինչպես շատ հատուկ ծառայություններ, ԱԱԳ-ն ունի սեփական թանգարան՝ Ազգային ծածկագրության թանգարանը, որը գտնվում է գործակալության կենտրոնակայանի մերձակայքում[20]։
Շտաբակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտաբակայանը գտնվում է Ֆորտ Միդում, Մերիլենդ նահանգում (39°06′31″ հս․. լ. 76°46′18″ ամ. ե.HGЯO), Բալթիմոր և Վաշինգտոն քաղաքների միջև։ Ընդհանուր տարածքը կազմում է 263 հեկտար։ Ֆորտ Միդն ապահովված է բոլոր կենսապահովման համակարգերով՝ ներառյալ սեփական էլեկտրակայան, հեռուստատեսային ցանց, ոստիկանություն, գրադարաններ, սրճարաններ, բարեր, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ և մանկապարտեզ։ Համալիրի երկու ապակե շենքերը կառուցվել են 1984 և 1986 թվականներին և հագեցած են հակառակորդի ռադիոէլեկտրոնային հետախուզությունից պաշտպանող համակարգերով։ Գլխավոր շենքի բարձրությունը կազմում է 9 հարկ[21]։
ԱԱԳ տնօրենի իրավասություններն ու պարտականությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԱԳ տնօրենը և նրա տեղակալը նշանակվում են ԱՄՆ պաշտպանության նախարարի կողմից՝ ԱՄՆ նախագահի համաձայնությամբ։ Տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն զինված ուժերի պաշտոնատար զինվորական՝ գեներալ-լեյտենանտի կամ փոխծովակալական (երեք աստղ) զինվորական կոչումով։ ՌԷՀ հարցերում իրավահաջորդության ապահովման նպատակով տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվում է քաղաքացիական մասնագետ։ ԱԱԳ տնօրենը հաշվետու է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին[22]։
Պաշտպանության նախարարի ցուցումներով և վերահսկողության ներքո, տնօրենի պարտականությունները ներառում են՝ գործակալությանը վերապահված ռեսուրսների, անձնակազմի և ՌԷՀ ծրագրերի կառավարումը, ծրագրերի, պլանների և ընթացակարգերի ձևակերպումը։ Տնօրենը հանդես է գալիս որպես պաշտպանության նախարարության, ԿՀՎ ղեկավարի և Զորքերի շտաբների միացյալ կոմիտեի գլխավոր խորհրդատու՝ ՌԷՀ հարցերով և պարտավոր է նրանց լիարժեք տեղեկացնել համապատասխան խնդիրների մասին։ Պահանջի դեպքում, ԱԱԳ տնօրենը պետք է փոխանցի տեխնիկական ղեկավարումը ՌԷՀ-ին առնչվող բոլոր գործողությունների ԱՄՆ կառավարությանն։ ԱԱԳ տնօրենին հանձնարարված է իրականացնել համակարգված հետազոտություններ, մշակումներ և նախագծումներ՝ գործակալության ՌԷՀ կարիքների բավարարման նպատակով։ Նա պատրաստում և ներկայացնում է պաշտպանության նախարարին համախմբված ծրագիր և բյուջե, գործակալության մարդկային ռեսուրսների՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական, նյութատեխնիկական և հաղորդակցման բազայի պահանջները։ Տնօրենը մշակում է անվտանգության անհրաժեշտ կանոններ, դրույթներ և չափանիշներ, որոնք կարգավորում են ՌԷՀ գործողությունները՝ համաձայն ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պահանջների, և վերահսկում դրանց պահպանումը։ Անհրաժեշտության դեպքում, նա ներկայացնում է հաշվետվություններ Ազգային անվտանգության խորհրդին և ԱՄՆ հետախուզական համայնքին[12]։
Իր իրավասությունների շրջանակում, ԱԱԳ տնօրենը կարող է տալ ցանկացած հանձնարարական և կարգադրություն ենթակա ստորաբաժանումներին՝ առաքելության իրականացման նպատակով։ Տնօրենը ցանկացած պահի կարող է օգտվել ուղղակի կապից՝ ԱՄՆ ցանկացած կառույցի հետ, որը զբաղվում է ՌԷՀ գործունեությամբ։ Արդյունավետության և ծախսերի օպտիմալացման նպատակով, ԱԱԳ տնօրենը կարող է կենտրոնացնել և միավորել ՌԷՀ գործողությունները։ Նա կարող է ստանալ տեղեկատվական և հետախուզական նյութեր այլ պաշտպանական գերատեսչություններից կամ պետական հաստատություններից՝ գործակալության գործառույթների իրականացման համար[12]։
ԱԱԳ-ի կնիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԱԳ-ի կնիքը ստեղծվել է 1965 թվականին՝ գործակալության տնօրենի, ԱՄՆ ցամաքային զորքերի գեներալ-լեյտենանտ Մարշալ Սիլվեսթեր Քարթերի նախաձեռնությամբ։ Կնիքը հանդիսանում է շրջանաձև պատկեր՝ կրծքին վահանով սպիտագլուխ արծվի պատկերով, որն իր ճանկերում պահում է բանալի։ Սպիտակագլուխ ծովարծիվը՝ որպես խիզախության, գերագույն իշխանության և հեղինակության խորհրդանիշ, մարմնավորում է ԱԱԳ առաքելության ազգային նշանակությունը։ Արծվի կրծքի վահանը վերցված է ԱՄՆ պետական մեծ կնիքից և խորհրդանշում է նահանգների միավորումը միասնակ ղեկավարի՝ Կոնգրեսի հովանու ներքո։ Արծվի ճանկերում գտնվող բանալին խորհրդանշում է անվտանգությունը և միաժամանակ մատնացույց է անում Պետրոս առաքյալի բանալուն։ Կնիքի շրջանաձև ձևը խորհրդանշում է հավերժությունը[23]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինված ուժերի անվտանգության գործակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառը պատերազմի վաղ փուլերում ԱՄՆ-ում չկար միասնական մարմին, որը պատասխանատու կլիներ ռադիոհետախուզության կազմակերպման համար։ Անհատական ստորաբաժանումներ կային ռազմաօդային ուժերում, ցամաքային զորքերում և նավատորմում, սակայն դրանք գործում էին ինքնուրույն, և դրանց լիազորությունները հաճախ համընկնում էին։ Դրանց աշխատանքը համակարգելու նպատակով, 1947 թվականի Ազգային անվտանգության մասին օրենքի համաձայն, հիմնադրվեց Զինված ուժերի անվտանգության գործակալությունը (ԶՈՒԱԳ)։ Սակայն 1950 թվականի հունիսին սկսված Կորեական պատերազմն ի հայտ բերեց նորաստեղծ գործակալության անարդյունավետությունը․ զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը դժգոհ էր ստացվող ռազմավարական տեղեկությունների որակից։ Անորոշ լիազորությունների և մյուս ծառայությունների հետ թույլ կապերի պատճառով, ԶՈՒԱԳ-ն դարձավ հերթական առանձին հետախուզական կառույցը՝ գոյություն ունեցող ուժերը միավորելու և համակարգելու փոխարեն[14][24]։
ԱԱԳ-ի հիմնադրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինված ուժերի անվտանգության գործակալության (ԶՈՒԱԳ) ձախողումների ուսումնասիրության արդյունքում ընդունվեց որոշում ստեղծել նոր մարմին՝ ավելի լայն իրավասություններով և ռադիոէլեկտրոնային հետախուզության բոլոր գործառույթների փոխանցմամբ այդ կառույցին։ Այդ կերպ, 1952 թվականի հոկտեմբերի 24-ին նախագահ Թրումանի գաղտնի կարգադրությամբ հիմնվեց Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ)։ Գործակալության ստեղծման պաշտոնական ամսաթիվն է համարվում 1952 թվականի նոյեմբերի 4-ը։ Ի տարբերություն իր նախորդի՝ ԱԱԳ-ն ենթարկվում էր ոչ թե զորքերի շտաբների միացյալ կոմիտեին, այլ անմիջապես պաշտպանության նախարարին։ Գործակալության հիմնադրումը գաղտնազերծված չէր, և մինչև 1957 թվականն այն որևէ պաշտոնական փաստաթղթում չէր նշվում։ Իր խիստ գաղտնի բնույթի պատճառով՝ գործակալության անվանումը (NSA) երբեմն հեգնանքով մեկնաբանում էին որպես No Such Agency (անգլ. թարգմանաբար՝ «այսպիսի գործակալություն չկա») կամ Never Say Anything (անգլ. թարգմանաբար՝ «երբեք ոչինչ չասել»)[25]։ Միայն 1957 թվականին ԱԱԳ-ն առաջին անգամ հիշատակվեց ԱՄՆ պետական հաստատությունների ամենամյա տեղեկագրքում՝ որպես «առանձին կազմակերպված գործակալություն պաշտպանության նախարարության կազմում՝ նախարարի ղեկավարության և վերահսկողության ներքո, որն իրականացնում է բարձր մասնագիտական տեխնիկական գործառույթներ՝ ԱՄՆ հետախուզական գործունեությանը աջակցելու նպատակով»[26][27]։ Քանի որ ԱԱԳ-ն զբաղվում էր ռադիոհաղորդումների լսմամբ և ձայնային տեղեկատվության որսմամբ, ԽՍՀՄ ՊԱԿ Օպերատիվ-տեխնիկական վարչությունում այն կատակով անվանում էին «Մի բլբլա գործակալություն»[28]։
Դավաճանների և տեղեկությունների արտահոսք
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին տեղի ունեցավ մի միջադեպ, որն ըստ գնահատման «հսկայական ազդեցություն ունեցավ գործակալության ներքին անվտանգության ամբողջ ծրագրի վրա»[29]։ ԱԱԳ երկու աշխատակիցներ՝ Վիլյամ Մարտինը և Բերնոն Միտչելը, փախան ԽՍՀՄ, որտեղ ՊԱԿ-ին բացահայտեցին գործակալության գործունեության մի շարք գաղտնիքներ, ներառյալ՝ խորհրդային կապի գծերով հաղորդագրությունների որսումը։ Նույն թվականի սեպտեմբերի 6-ին Մոսկվայի Լրագրողի կենտրոնական տանը նրանք կազմակերպեցին մամլո ասուլիս, որի ընթացքում հայտարարեցին, որ ԱԱԳ-ն պարբերաբար լսում է ավելի քան 40 երկրի հաղորդակցություններ, այդ թվում՝ ոչ միայն Վարշավյան դաշինքի անդամների, այլև ԱՄՆ դաշնակիցների, ինչպիսին է Ֆրանսիան։ Երեք տարի անց ԱԱԳ Մերձավոր Արևելքի բաժնի վերլուծաբան-հետազոտող Վիկտոր Համիլթոնը ԽՍՀՄ «Նորություններ» («Известия») թերթին պատմեց, որ գործակալությունը զբաղվում է դիվանագիտական կոդերի և ծածկագրերի կոտրմամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանի հաղորդակցությունների լսմամբ[30]։
2013 թվականին ԱԱԳ-ի գլոբալ գործունեության մասին հրապարակային բացահայտում կատարեց ԱՄՆ քաղաքացի Էդվարդ Սնոուդենը՝ նշելով իր անձնական ներգրավվածությունը էլեկտրոնային լրտեսության գործընթացներում։ Հունիսի սկզբին նա The Guardian և The Washington Post թերթերին փոխանցեց ԱԱԳ գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ԱՄՆ հատուկ ծառայությունների զանգվածային վերահսկողությանը՝ աշխարհի բազմաթիվ երկրների քաղաքացիների հաղորդակցությունների նկատմամբ, օգտագործելով առկա տեղեկատվական և կապի ցանցերը։ Դրանց թվում էին նաև տվյալներ PRISM ծրագրի վերաբերյալ[31]։
2017 թվականի հունիսի 22-ին ԱԱԳ բացեց պաշտոնական էջ GitHub հարթակում և հանրայնացրեց իր որոշ գործիքների բաց կոդերը։ Սակայն կազմակերպությունը հրաժարվեց հրապարակել այն ծրագրային ապահովումը, որը կիրառվում է լրտեսության և կիբերհետախուզության նպատակներով։ Սնոուդենի կողմից առաջացած արտահոսքից հետո ԱԱԳ-ն սկսեց աստիճանաբար բացահայտել իր գործունեության որոշ մանրամասներ հասարակությանը[32]։
Առաջին հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառը պատերազմի ամբողջ ընթացքում ԱԱԳ-ն խիստ թշնամական վերաբերմունք էր ցուցաբերում գրողների և լրագրողների փորձերին՝ մասամբ բացահայտել կազմակերպության գաղտնի գործունեությունը։ Կրիպտագրության վերաբերյալ հրապարակումները հազվադեպ էին հայտնվում բաց մամուլում, քանի որ տեխնիկական մեծ մասը համարվում էր գաղտնազերծված։ Երբ 1967 թվականին պատրաստվում էր հրապարակման Դեյվիդ Քանի «Կոդերի կոտրողները» գիրքը, որը պարունակում էր որոշ տեղեկություններ ԱԱԳ-ում կիրառվող մեթոդների վերաբերյալ, գործակալությունը փորձեց խոչընդոտել դրա լույս տեսնելուն։ 1982 թվականին լույս տեսավ Ջեյմս Բեմֆորդի «Գլուխկոտրուկների պալատը» գիրքը, որը դարձավ ԱԱԳ-ին ամբողջությամբ նվիրված առաջին հրատարակությունը։ Հեղինակը օգտվել էր այն փաստաթղթերից, որոնց հասանելիությունն ապահովվել էր «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի (Freedom of Information Act) միջոցով։ ԱՄՆ կառավարությունը փորձեց կանխել գրքի հրապարակումը՝ փոխելով որոշ փաստաթղթերի գաղտնիության աստիճանը։ Մինչ օրս այդ գիրքը մնում է գործակալությանը նվիրված եզակի և համապարփակ ուսումնասիրություններից մեկը[14]։
«Թվային ամրոցը» (անգլ.՝ Digital Fortress) ամերիկացի գրող Դեն Բրաունի վեպն է, որտեղ նկարագրվում է Ազգային անվտանգության գործակալության և ԱՄՆ լավագույն ծածկագրաբանի՝ Սյուզան Ֆլեթչերի պայքարը առեղծվածային հաքերի դեմ։
Էշելոն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԱԳ-ն հանդիսանում է գլոբալ ձայնագրության և հաղորդագրությունների որսման «Էշելոն» համակարգի հիմնական օպերատորը։ «Էշելոն»-ն ունի լայնածավալ ենթակառուցվածք, որը ներառում է ամբողջ աշխարհում տեղակայված ցամաքային վերահսկողության կայաններ։ Ըստ Եվրոպական խորհրդարանի զեկույցի[33], այս համակարգը ունակ է որսալ միկրոալիքային ռադիոհաղորդումներ, արբանյակային կապեր և շարժական հեռախոսակապի հաղորդակցություններ։
1990-ականների սկզբին, «փլուզված» Խորհրդային Միության տարածքի՝ մասնավորապես Ռուսաստանի նկատմամբ վերահսկողությունը մնաց ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության հիմնական առաջադրանքներից մեկը, քանի որ այդ տարածաշրջանում է կենտրոնացած զգալի միջուկային ներուժ։ 1990 թվականին՝ քաղաքական միջավայրի փոփոխության պայմաններում իր բյուջեն պահպանելու նպատակով, գործակալությունն ստիպված եղավ վերակենտրոնացնել իր գործունեությունը՝ առաջնահերթություն տալով ոչ թե ռազմական, այլ տնտեսական տեղեկատվության հավաքագրմանը։ Հետախուզության թիրախ դարձան մի շարք պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ դաշնակիցները, որոնց բանկերը, առևտրային և արդյունաբերական ընկերությունները հաջողությամբ մրցակցում էին համաշխարհային շուկայում ամերիկյան գործընկերների հետ։
Այլ վերահսկողության ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հավանություն տվեց էլեկտրոնային հաղորդակցությունների վերահսկման ծրագրին, որն ընդգրկում էր էլ. փոստի, հեռախոսազանգերի, ֆինանսական գործարքների և ինտերնետային ակտիվության հսկողությունը։ Ծրագիրն իրականացվում էր «Stellar Wind» կոդային անվան տակ[34]։ Բարաք Օբամայի նախագահության շրջանում «Stellar Wind»-ը փոխարինվեց այլ տեխնոլոգիաներով, որոնք նախատեսված էին ԱՄՆ տարածքում օպերատիվ տվյալների հավաքագրման համար՝ հնարավորություն ընձեռելով վերահսկել ժամանակակից հեռահաղորդակցական համակարգերի ամբողջ սպեկտրը։ Այս փոփոխությունների մասին մանրամասն տեղեկություն հրապարակեց Էդվարդ Սնոուդենը 2013 թվականին[35]։
2009 թվականի ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնյաները ճանաչեցին, որ ԱԱԳ-ն իրականացրել է լայնածավալ տվյալների հավաքագրում՝ ներքին հաղորդակցություններից, դուրս գալով իրավասության սահմաններից։ Միաժամանակ հայտարարվեց, որ տվյալ գործողությունները եղել են ոչ դիտավորյալ և հետագայում շտկվել են[36]։
The Washington Post-ի 2010 թվականի գնահատման համաձայն, ԱԱԳ տվյալահավաք համակարգերը (ներառյալ PRISM-ը) օրական որսում և գրանցում էին շուրջ 1.7 միլիարդ հեռախոսազանգ և էլեկտրոնային հաղորդագրություն։ Այս տվյալների հիման վրա ձևավորվում էին 70 առանձին տվյալների բազաներ[37][38][39][40]։
Յուտա նահանգում կառուցվել է ամենախոշոր տվյալների կենտրոնը, որը կարող է պահպանել մինչև 5 զետաբայթ (ZB) տեղեկատվություն[41]։ Տարբեր գնահատականներով՝ տվյալ կենտրոնի ընդհանուր արժեքը կազմել է 1.5-ից[42][43][44] մինչև 2 միլիարդ դոլար[45]։
2013 թվականի հունիսին ԱԱԳ-ն մեղադրվեց 2009 թվականին Լոնդոնում կայացած մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների հաղորդակցությունները գաղտնալսելու մեջ[46][47]։
Հետազոտություններ և մշակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԱԳ-ն ներգրավված է եղել ԱՄՆ պետական քաղաքականության մեջ ինչպես անուղղակի կերպով՝ որպես գաղտնի խորհրդատու այլ նախարարություններում, այնպես էլ ուղղակիորեն՝ փոխծովակալ Բոբի Ռեյ Ինմանի ղեկավարության ընթացքում և դրանից հետո։ 1990-ականներին գործակալությունը կարևոր դեր էր խաղում ԱՄՆ-ում ծածկագրության արտահանման հարցերում։ Թեև 1996 թվականին այդ ոլորտի սահմանափակումները մեղմացվեցին, սակայն ամբողջությամբ չվերացվեցին։
ԱԱԳ-ն ներգրավված է եղել մի շարք տեխնոլոգիական ուղղություններում, ներառյալ՝ կապի համար նախատեսված հատուկ սարքավորումների և ծրագրային ապահովման մշակում, մասնագիտացված կիսահաղորդիչների արտադրություն և առաջատար ծածկագրական հետազոտություններ, որոնք բխում են պետական հաղորդակցությունների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից։ Վերջին 50 տարիների ընթացքում գործակալությունն իր հաշվարկային սարքավորումների մեծ մասը նախագծել և արտադրել է սեփական ներքին հնարավորություններով։ Սակայն 1990-ականներից մինչև մոտավորապես 2003 թվականը (երբ ԱՄՆ Կոնգրեսը դադարեցրեց այդ մոտեցումը), ԱԱԳ-ն պայմանագրեր է կնքել մասնավոր հատվածի հետ՝ հետազոտությունների և սարքավորումների մշակման նպատակով[48]։
Data Encryption Standard
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներին IBM ընկերության կողմից տվյալների գաղտնագրման ստանդարտի (անգլ.՝ DES) մշակման ընթացքում ԱԱԳ-ն առաջարկեց փոփոխություններ կատարել նախագծի որոշ տարրերում։ Այս մասնակցությունը հանգեցրեց որոշակի տարակարծությունների՝ կապված գործակալության դերի հետ DES-ի՝ որպես ԱՄՆ կառավարության և բանկային համակարգի կողմից կիրառվող ստանդարտ և հանրային բլոկային գաղտնագրման ալգորիթմի ստեղծման գործում։ 2009 թվականին գաղտնազերծված փաստաթղթերում նշվում է, որ «ԱԱԳ-ն փորձել է համոզել IBM-ին կրճատել բանալիի երկարությունը 64-ից մինչև 48 բիթ»։ Ի վերջո, կողմերը կանգ առան 56-բիթանոց բանալիի տարբերակի վրա[49]։ Կասկածներ կային, որ այս փոփոխությունները նպատակ ունեին թուլացնել ալգորիթմը այնքան, որ անհրաժեշտության դեպքում գործակալությունը կարողանար վերծանել տվյալները։ Կարծիք կար, որ ԱԱԳ-ն փոփոխել է այսպես կոչված S-բլոկները՝ «ետնամուտք» (backdoor) ներդնելու համար, և բանալիի երկարության կրճատումը կարող էր գործակալությանը թույլ տալ գաղտնահանել բանալիները՝ օգտագործելով իր հզոր հաշվարկային հնարավորությունները։ Սակայն 1990 թվականին Էլի Բիհամը և Ադի Շամիրը իրականացրին անկախ ուսումնասիրություններ տարբերակցված կրիպտոանալիզի միջոցով՝ որը հանդիսանում է բլոկային սիմետրիկ ալգորիթմների կոտրման հիմնական մեթոդներից մեկը։ Այս հետազոտությունները նվազեցրին S-բլոկների թաքնված թուլության վերաբերյալ կասկածները։ Պարզվեց, որ DES ալգորիթմի S-բլոկները զգալիորեն ավելի կայուն են նմանատիպ հարձակումների նկատմամբ, քան պատահական ձևով ընտրվածները։ Սա ենթադրում է, որ նման վերլուծական մեթոդները ԱԱԳ-ին հայտնի էին դեռևս 1970-ականներին։
Advanced Encryption Standard
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալների գաղտնագրման ստանդարտի (անգլ.՝ DES) իրավահաջորդի՝ Advanced Encryption Standard (AES) ալգորիթմի ընտրության գործընթացում ԱԱԳ-ի մասնակցությունը սահմանափակվել է միայն սարքավորումների արտադրողականության փորձարկումներով[50]։ Հետագայում ԱԱԳ-ն վավերացրել է AES-ը՝ այն ընդունելով որպես գաղտնի տեղեկատվության պաշտպանության միջոց այն համակարգերում, որոնք պաշտոնապես հաստատված են գործակալության կողմից։
Արտոնագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԱԳ-ն իրավասու է ներկայացնել գաղտնի պատենտային հայտեր ԱՄՆ պատենտների և ապրանքանիշերի գրասենյակ (USPTO)՝ կիրառելով հատուկ կարգավիճակ՝ «կլյապ» (gag order): Ի տարբերություն սովորական պատենտների՝ նման պատենտները չեն հրապարակվում և չունեն ժամկետային սահմանափակում։ Սակայն, եթե պատենտային գրասենյակը ստանում է նույնական պատենտային հայտ երրորդ կողմից, ԱԱԳ-ի պատենտը գաղտնազերծվում է և գործակալությանը տրամադրվում է պաշտոնական, լրիվ ժամկետով իրավասություն՝ սկսած տվյալ օրվա հայտարարագրումից[51]։
ԱԱԳ-ի հրապարակված պատենտներից մեկում նկարագրվում է մեթոդ՝ ինտերնետի նման ցանցում առանձին համակարգչային կայքի աշխարհագրական դիրքորոշումը որոշելու համար՝ հիմնված բազմակի ցանցային միացումների ժամանակային ուշացումների չափման վրա[52]։ Թեև նմանատիպ տեխնոլոգիայի վերաբերյալ բաց պատենտ առկա չէ, հաղորդվում է, որ ԱԱԳ-ն կիրառել է այսպես կոչված «եռակողմ կապի» մեթոդ, որն իրական ժամանակում հնարավորություն է տալիս հետևել մարդու տեղաշարժին, այդ թվում՝ բարձրությանը՝ ծովի մակարդակից, օգտագործելով բջջային կապի աշտարակներից ստացված տվյալները[53]։
ԱԱԳ-ի կոդավորման համակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային անվտանգության գործակալությունը պատասխանատու է կոդավորման բաղադրիչների համար մի շարք համակարգերում, այդ թվում՝ ինչպես արդեն հնացած, այնպես էլ ժամանակակից օգտագործվող լուծումներում։
Անցյալում օգտագործված համակարգեր՝
- FNBDT (Future Narrowband Digital Terminal) — ապագայի նեղաշերտ թվային տերմինալ[54]
- KL-7 ADONIS — ինքնավար ռոտացիոն գաղտնագրման մեքենա, օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև 1980-ական թվականներ[55][56]
- KW-26 ROMULUS — էլեկտրոնային հոսքային գաղտնագրիչ (1960–1980-ականներ)
- KW-37 JASON — նավատորմի հաղորդակցության գաղտնագրիչ (1960–1990-ականներ)[56]
- KY-57 VINSON — տակտիկական ռադիոհեռախոսային կոդավորիչ
- KG-84 — առանձնացված տվյալների կոդավորման և ապակոդավորման սարք
- STU-III — պաշտպանված հեռախոսային սարք, որը հետագայում փոխարինվել է STE համակարգով[57]
Ժամանակակից օգտագործվող համակարգեր՝
- EKMS (Electronic Key Management System) — էլեկտրոնային բանալիների կառավարման համակարգ[58]
- Fortezza — կոդավորման համակարգ՝ հիմնված կրիպտոկանխիկ քարտի վրա (PC Card ձևաչափ)[59]
- SINCGARS — տակտիկական ռադիոհամակարգ՝ կրիպտոգրաֆիկ կառավարմամբ հաճախականության ցատկող ռեժիմով[60]
- STE (Secure Terminal Equipment) — պաշտպանված վերճանգային սարքավորում[57]
- TACLANE (General Dynamics C4 Systems) — տվյալների պաշտպանության սարքավորումների շարք՝ անվտանգ ցանցային կապի համար[61]
ԱԱԳ-ն սահմանել է կրիպտոգրաֆիկ ալգորիթմների երկու խումբ՝ Suite A և Suite B, որոնք նախատեսված են ԱՄՆ պետական համակարգերում օգտագործման համար։ Suite B ալգորիթմները նախատեսված են տեղեկատվության պաշտպանության ընդհանուր նպատակների համար, մինչդեռ Suite A մնում է գաղտնի և կիրառվում է առավել բարձր մակարդակի անվտանգության պահանջների դեպքում։
SHA
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր կիրառություն ունեցող SHA-1 և SHA-2 հեշ ֆունկցիաները մշակվել են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) կողմից։ SHA-1-ը փոքր փոփոխություն է ավելի թույլ SHA-0 ալգորիթմի, որը նույնպես մշակվել է ԱԱԳ-ի կողմից 1993 թվականին։ Այս փոփոխությունը առաջարկվել է երկու տարի անց՝ առանց հիմնավորումների, բացի այն պնդումից, որ այն ապահովում է լրացուցիչ անվտանգություն։ SHA-0-ի դեմ հարձակում, որն առնչություն չունի վերանայված ալգորիթմի հետ, իսկապես հայտնաբերվել է 1998–2005 թվականների ընթացքում ակադեմիական կրիպտոգրաֆների կողմից։ SHA-1-ի թերի հատկությունների և բանալու երկարության սահմանափակումների պատճառով ԱՄՆ ազգային ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտը 2013 թվականից չի հաստատում դրա օգտագործումը թվային ստորագրությունների համար՝ փոխարենը հաստատելով միայն ավելի նոր SHA-2 ալգորիթմների կիրառումը նման դեպքերում[62]։
Նոր հեշավորման ստանդարտը՝ SHA-3-ը, վերջերս ընտրվել է մրցույթի արդյունքում, որը ավարտվել է 2012 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Keccak ալգորիթմի ընտրությամբ։ SHA-3-ի ընտրության գործընթացը նման էր AES-ի ընտրության գործընթացին[63][64], սակայն որոշ կասկածներ ի հայտ են եկել, քանի որ Keccak-ում կատարվել են հիմնարար փոփոխություններ՝ այն ստանդարտի վերածելու նպատակով[65]։ Այս փոփոխությունները կարող են պոտենցիալ կերպով թուլացնել մրցույթի ընթացքում իրականացված կրիպտոանալիզը և նվազեցնել ալգորիթմի անվտանգության մակարդակը[63]։
Dual_EC_DRBG
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) նպաստել է Dual EC DRBG կոչվող կեղծ-պատահական թվերի գեներատորի ներառմանը ԱՄՆ ազգային ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտի (NIST) կողմից հրապարակված 2007 թվականի ուղեցույցներում։ Ալգորիթմի ցածր արտադրողականությունն ու անվտանգության խոցելիությունները մի շարք մասնագետների մոտ առաջացրել են կասկած, որ գեներատորի մեջ ներդրված է «սև դուռ» (backdoor), որը կարող է ԱԱԳ-ին հնարավորություն տալ մուտք գործել այն համակարգերի կողմից գաղտնագրված տվյալներին, որոնք օգտագործում են տվյալ գեներատորը[66]։ 2013 թվականի դեկտեմբերին Ռոյթերս գործակալությունը հաղորդել է, որ ԱԱԳ-ը գաղտնի կերպով վճարել է RSA Security ընկերությանը 10 միլիոն ԱՄՆ դոլար, որպեսզի վերջինս իր ծրագրային արտադրանքներում Dual EC DRBG գեներատորը ներառի որպես լռելյայն տարբերակ[67][68][69]։
Այժմ սա համարվում է հավանական՝ ելնելով այն փաստից, որ կեղծ պատահական թվերի գեներատորի հաջորդական իտերացիաների ելքային տվյալները կարող են կանխատեսելի լինել, եթե հայտնի է կապը էլիպսային ներքին կորի երկու կետերի միջև[70][71]։ ԱՄՆ ազգային ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտը, ինչպես նաև RSA Security-ը պաշտոնապես հանդես են գալիս այս կեղծ պատահական թվերի գեներատորի կիրառման դեմ[72][73]։
Իդեալական քաղաքացի
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իդեալական քաղաքացի» (անգլ.՝ Perfect Citizen) հանդիսանում է Ազգային անվտանգության գործակալության ծրագիր, որը նախատեսված է ԱՄՆ-ի կարևորագույն ենթակառուցվածքների խոցելիության գնահատման համար[74][75]։ Սկզբնապես հաղորդվում էր, որ ծրագիրը նպատակ ունի ստեղծել սենսորների համակարգ՝ նախատեսված ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համակարգչային ցանցերի վրա իրականացվող կիբերհարձակումների հայտնաբերման համար՝ օգտագործելով Einstein անունով ցանցի մոնիթորինգի համակարգը[76][77]։ Ծրագիրը ֆինանսավորվում է կիբերանվտանգության համազգային համալիր նախաձեռնության շրջանակում։ Նախնական փուլում Raytheon ընկերությունը ստացել է պայմանագիր՝ մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի արժողությամբ։
Ակադեմիական հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) ներդրել է բազմամիլիոն դոլարներ գիտական հետազոտություններում՝ տրամադրելով դրամաշնորհներ MDA904 ծածկագրային նախածանցով։ 2007 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ այդ ծրագրի շրջանակում ստացվել է ավելի քան 3000 գիտական հոդված։ Միևնույն ժամանակ, ԱԱԳ երբեմն փորձել է սահմանափակել կրիպտոգրաֆիայի ոլորտում գիտական արդյունքների հրապարակումը։ Մասնավորապես, Khufu և Khafre բլոկային գաղտնագրման ալգորիթմները հեղինակների կողմից կամավոր կերպով դուրս են բերվել հրապարակումից՝ գործակալության խնդրանքով։ 2013 թվականին՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքի (FOIA) հայցի արդյունքում, ԱԱԳ-ն հրապարակել է 643 էջանոց հետազոտական փաստաթուղթ՝ վերնագրված «Ռազմազերծելով Ինտերնետը. ուղեցույց ինտերնետային հետազոտությունների համար»[78], որը կազմվել է գործակալության աշխատակիցների կողմից՝ նպատակ ունենալով օգնել ԱԱԳ-ի մյուս աշխատակիցներին բաց աղբյուրներից ստացվող տեղեկատվության որոնման և վերլուծության գործում[79]։
Հետազոտություններ տեղեկատվական և համակարգչային գիտության ոլորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԱԳ-ում գործում է գիտնականների խումբ՝ համակարգչային գիտության, ինժեներական և մաթեմատիկական ոլորտներից, որը զբաղվում է լայն սպեկտրի խնդիրների ուսումնասիրությամբ։ Գործակալությունը համագործակցում է առևտրային և ակադեմիական գործընկերների, ինչպես նաև այլ պետական կառույցների հետ՝ նոր վերլուծական մեթոդների և հաշվարկային հարթակների ուսումնասիրության նպատակով։
Նրանց հետազոտությունների հիմնական ուղղությունները ներառում են՝
- Տվյալների բազաներ
- Օնտոլոգիա
- Արհեստական բանականություն
- Լեզվաբանական վերլուծություն
- Ձայնային վերլուծություն
- Մոդելավորում / Կոգնիտիվ գիտություն[80]
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնօրեններ[81]
- Նոյեմբեր 1952 – նոյեմբեր 1956 — գեներալ-լեյտենանտ Ռալֆ Քենին
- Նոյեմբեր 1956 – 23 նոյեմբերի 1960 — ВВС գեներալ-լեյտենանտ Ջոն Սեմֆորդ
- Նոյեմբեր 1960 – հունիս 1962 — փոխծովակալ Լոուրենս Ֆրոսթ
- 1 հուլիսի 1962 – 1 հունիսի 1965 — ВВС գեներալ-լեյտենանտ Գորդոն Բլեյք
- Հունիս 1965 – 28 մարտի 1969 — գեներալ-լեյտենանտ Մարշալ Քարթեր
- Օգոստոս 1969 – հուլիս 1972 — փոխծովակալ Նոել Գեյլեր
- Օգոստոս 1972 – օգոստոս 1973 — ВВС գեներալ-լեյտենանտ Սեմուել Ֆիլիպս
- Օգոստոս 1973 – հուլիս 1977 — ВВС գեներալ-լեյտենանտ Լյու Ալեն
- Հուլիս 1977 – մարտ 1981 — փոխծովակալ Բոբի Ինման
- Ապրիլ 1981 – 1 ապրիլի 1985 — գեներալ-լեյտենանտ Լինքոլն Ֆաուրեր
- Ապրիլ 1985 – օգոստոս 1988 — գեներալ-լեյտենանտ Ուիլյամ Օդոմ
- Օգոստոս 1988 – ապրիլ 1992 — փոխծովակալ Ուիլյամ Ստադմեն
- Մայիս 1992 – փետրվար 1996 — փոխծովակալ Ջոն Մակ-Քոննել
- Փետրվար 1996 – մարտ 1999 — ВВС գեներալ-լեյտենանտ Քեննեթ Մինիհեն
- Մարտ 1999 – ապրիլ 2005 — ВВС գեներալ-լեյտենանտ Մայքլ Հեյդեն
- Ապրիլ 2005 – ապրիլ 2014 — գեներալ-լեյտենանտ Քիթ Ալեքսանդեր
- Ապրիլ 2014 – մայիս 2018 — ծովակալ Մայքլ Ռոջերս
- Մայիս 2018 – առ այսօր — գեներալ Փոլ Մ․ Նակասոնե
Նշանավոր աշխատակիցներ
- Լամբրոս Կալիմահոս
- Ագնես Դրիսկոլ
- Ուիլյամ Ֆրեդերիկ Ֆրիդմեն
- Սոլոմոն Կուլբակ
- Ռոբերտ Մորիս
- Ֆրենք Ռոուլեթ
- Աբրահամ Սինկով
- Լուիս Տորդելա
- Հերբերտ Յարդլի
- Էդվարդ Սնոուդեն
- Էդվարդ Սնոուդեն
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային անվտանգության գործակալության աշխատանքային մեթոդները խիստ քննադատության են ենթարկվում «Պետության թշնամին» (1998) ֆիլմում։ Չնայած ֆիլմում ներկայացված տեխնիկական վերահսկողության հնարավորությունները զգալիորեն չափազանցված են, այնուամենայնիվ, ԱԱԳ-ն այն ժամանակվա տնօրեն Մայքլ Հեյդենը նշել է, որ այդ ֆիլմը բացասաբար է ազդել գործակալության հանրային կերպարի վրա[82]։ Նմանատիպ, սակայն ոչ ամբողջությամբ նույնական սյուժե առկա է նաև ամերիկացի գրող Դեն Բրաունի առաջին տեխնոթրիլլեր ժանրի բեսթսելեր վեպում՝ «Թվային ամրոց», որը լույս է տեսել 1998 թվականին[83]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Funder Registry — doi:10.13039/100009226
- ↑ Tráfico de diamantes y espías nazis: cómo funcionó la red de agentes secretos de Hitler en Argentina y Brasil
- ↑ OpenAlex(անգլերեն) — 2022.
- ↑ Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ 5,0 5,1 5,2 Ballotpedia — 2007.
- ↑ CrunchBase — 2007.
- ↑ Contact Us
- ↑ Google Քարտեզներ — 2005.
- ↑ «nsa.gov About Us» (անգլերեն). www.nsa.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Mission & Strategy» (անգլերեն). www.nsa.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «About NSA» (անգլերեն). www.nsa.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 United States Department of Defense DIRECTIVE NUMBER 5100.20. — С. 3—5, 8—10.
- ↑ 13,0 13,1 «Employment/Business Opportunities» (անգլերեն). www.nsa.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 Encyclopedia of Espionage, Intelligence and Security / Ed. by K. Lee Lerner, Brenda Wilmoth Lerner. — 1 edition. — Gale, 2003. — Vol. 2. — P. 351—353. — ISBN 978-0-7876-7546-2
- ↑ «Сноуден раскрыл "теневой бюджет" спецслужб США». BBC Русская служба. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Doing Business with Us» (անգլերեն). www.nsa.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «NSA Celebrates the 50th Anniversary of the National Cryptologic School» (անգլերեն). www.nsa.gov. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «NSA | Students | Intelligence Careers» (անգլերեն). www.intelligencecareers.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Careers & Programs» (անգլերեն). www.nsa.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «National Cryptologic Museum» (անգլերեն). www.nsa.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Штаб-квартира АНБ». Agentura.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Department of Defence USA DIRECTIVE NUMBER 5100.20. — 2010. — С. 12.
- ↑ «Frequently Asked Questions About NSA» (անգլերեն). www.nsa.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Cold War: A Student Encyclopedia / Ed. by Spencer C. Tucker, Priscilla Mary Roberts. — ABC-clio, 2007. — Vol. 3. — P. 1447—1449. — ISBN 978-1-85109-847-7
- ↑ Игорь Пыхалов, Спецслужбы США, стр 322, ISBN 978-5-7654-1504-7, 2002
- ↑ Дэвид Кан. Агентство национальной безопасности // Взломщики кодов = The Codebreakers. — Центрполиграф, 2000. — 480 с. — (Секретная папка). — ISBN 5-227-00678-4
- ↑ «Frequently Asked Questions About NSA» (անգլերեն). www.nsa.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Игорь Атаманенко (2022 թ․ սեպտեմբերի 29). «16 спецслужб США кошмарят мировое сообщество» (ռուսերեն). Независимое военное обозрение. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Rick Anderson. (2007 թ․ հուլիսի 18). «The Worst Internal Scandal in NSA History Was Blamed on Cold War Defectors' Homosexuality». Seattle Weakly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Пыхалов И. В. АНБ // Спецслужбы США. — СПб.: ОЛМА-ПРЕСС, 2002. — ISBN 5-7654-1504-0
- ↑ Gellman, Barton (2013 թ․ հունիսի 9). «Edward Snowden comes forward as source of NSA leaks». Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ alizar (2017 թ․ հունիսի 22). «АНБ открыло аккаунт на GitHub». Хабр (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Отчёт о существовании глобальной системы прослушивания частных и коммерческих коммуникаций (система ЭШЕЛОН)» (անգլերեն). Европарламент. 2001 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Barton Gellman Cover Story: Is the FBI Up to the Job 10 Years After 9/11?(անգլ.) // Time : magazine. — 2011-05-12. — ISSN 0040-781X.
- ↑ Gellman, Barton (2013 թ․ հունիսի 16). «U.S. surveillance architecture includes collection of revealing Internet, phone metadata». Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Eric Lichtblau and James Risen (2009 թ․ ապրիլի 15). «Officials Say U.S. Wiretaps Exceeded Law». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Glenn Greenwald (2013 թ․ մայիսի 4). «Are all telephone calls recorded and accessible to the US government? A former FBI counterterrorism agent claims on CNN that this is the case» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. «Every day, collection systems at the National Security Agency intercept and store 1.7 billion e-mails, phone calls and other types of communications.»
- ↑ Dana Priest, William M. Arkin (2010 թ․ հուլիսի 19). «A hidden world, growing beyond control» (անգլերեն). Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. «1.7 billion e-mails, phone calls and other types of communications. The NSA sorts a fraction of those into 70 separate databases.»
- ↑ «NSA wants to continue intercepting 1.7 billion messages daily» (անգլերեն). RT.com. 2012 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. «The ACLU reports that, every day, the NSA intercepts and stores around 1.7 billion emails, phone calls, text and other electronic communications thanks to laws like FISA.»
- ↑ «The NSA Unchained» (PDF) (անգլերեն). ACLU. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «7 крупнейших действующих и проектируемых дата-центров в мире». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Matthew D. LaPlante (2009 թ․ հուլիսի 2). «New NSA center unveiled in budget documents» (անգլերեն). Salt Lake Tribune. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Matthew D. LaPlante (2009 թ․ հուլիսի 2). «Spies like us: NSA to build huge facility in Utah» (անգլերեն). Salt Lake Tribune. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Utah's $1.5 billion cyber-security center under way | Deseret News». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
- ↑ James Bamford (2012 թ․ մարտի 15). «The NSA Is Building the Country's Biggest Spy Center (Watch What You Say)» (անգլերեն). Wired Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Сигналы русских изменились». Спецслужбы США и Великобритании шпионили за Дмитрием Медведевым Արխիվացված 2013-06-20 Wayback Machine // «Коммерсантъ-Online», 17.06.2013
- ↑ G20 summit: NSA targeted Russian president Medvedev in London. Leaked documents reveal Russian president was spied on during visit, as questions are raised over use of US base in Britain Արխիվացված 2013-06-20 Wayback Machine // The Guardian, 17 June 2013
- ↑ «"Congress curbs NSA's power to contract with suppliers"» (անգլերեն). tribunedigital-baltimoresun. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Thomas R. Johnson. (2009 թ․ դեկտեմբերի 18). «American Cryptology during the Cold War, 1945—1989. Book III: Retrenchment and Reform, 1972—1980, page 232». NSA, DOCID 3417193. ???. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին. (անգլ.)
- ↑ «"Hardware Performance Simulations of Round 2 Advanced Encryption Standard Algorithms"» (PDF). National Institute of Standards and Technology. csrc.nist.gov. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Schneier, Bruce, 1963 Applied Cryptography, Second Edition. — 2nd ed. — New York: Wiley, 1996. — С. 609—610. — xxiii, 758 pages с. — ISBN 0471128457, 9780471128458, 0471117099, 9780471117094, 9780470226261, 0470226269
- ↑ «United States Patent: 6947978 - Method for geolocating logical network addresses». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ James Risen (2013 թ․ հունիսի 8). «How the U.S. Uses Technology to Mine More Data More Quickly». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ National Research Council, Division on Engineering and Physical Sciences, Naval Studies Board, Committee on C4ISR for Future Naval Strike Groups C4ISR for Future Naval Strike Groups. — National Academies Press, 2006-05-26. — 304 с. — ISBN 9780309096003
- ↑ «NSA - National Cryptologic Museum» (անգլերեն). www.facebook.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. «Adkins Family asked for a pic of the KL-7. Here you go!...»
- ↑ 56,0 56,1 «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2013 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 57,0 57,1 By Kathleen Hickey, 2010 Jan 06. «NSA certifies Sectera Viper phone for classified communications -» (անգլերեն). GCN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «JITC Networks, Transmissions, and Integration Division Electronic Key Management System (EKMS)». web.archive.org. 2013 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «6.2.6 What is Fortezza?» (անգլերեն). RSA Laboratories. 2012 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «"AN/ARC-231 Airborne Communication System"». Raytheon. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «NSA approves TACLANE-Router» (անգլերեն). UPI. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Appendix B // Information Security Policy Development for Compliance. — Auerbach Publications, 2013-03-22. — С. 57—106. — ISBN 9781466580589, 9781466580596.
- ↑ 63,0 63,1 Marsh Ray (2013 թ․ սեպտեմբերի 19). «"Twitter / marshray: Believe it or not, NIST is"» (անգլերեն). @marshray. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «"What the heck is going on with NIST's cryptographic standard, SHA-3? | Center for Democracy & Technology"» (անգլերեն). Center for Democracy & Technology. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «"kelsey-invited-ches-0820.pdf – Google Drive"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Bruce Schneier. (2007 թ․ նոյեմբերի 15). «Did NSA Put a Secret Backdoor in New Encryption Standard?». Wired News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Report: NSA paid RSA to make flawed crypto algorithm the default The NSA apparently paid RSA $10M to use Dual EC random number generator» (անգլերեն). ARSTechnica. 2013 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Exclusive: Secret contract tied NSA and security industry pioneer» (անգլերեն). Reuters. 2013 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Сноуден: АНБ заплатило RSA $10 млн за бекдор в BSafe. Разработанные АНБ алгоритм шифрования использовался по умолчанию в утилите BSafe и ряде других продуктов» (ռուսերեն). SecurityLab. 2013 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «"A Few Thoughts on Cryptographic Engineering: The Many Flaws of Dual_EC_DRBG"» (անգլերեն). A Few Thoughts on Cryptographic Engineering. 2013 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «"Dual_Ec_Drbg backdoor: a proof of concept at Aris' Blog – Computers, ssh and rock'n roll"». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Justin Elliott (ProPublica). «itlbul2013 09 Supplemental» (անգլերեն). www.documentcloud.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «RSA warns developers not to use RSA products» (անգլերեն). A Few Thoughts on Cryptographic Engineering. 2013 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Ryan Singel NSA Denies It Will Spy on Utilities(անգլ.) // Wired : magazine. — 2010-07-09. — ISSN 1059-1028.
- ↑ «"DailyTech – NSA's "Perfect Citizen" Program: Big Brother or Cybersecurity Savior?"». DailyTech. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «"Report: NSA initiating program to detect cyberattacks"». CNET.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «"U.S. Program to Detect Cyber Attacks on Infrastructure"». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Robyn Winder & Charlie Speight. «"Untangling the Web: A Guide to Internet Research"» (PDF). National Security Agency Public Information. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Kim Zetter Use These Secret NSA Google Search Tips to Become Your Own Spy Agency(անգլ.) // Wired : magazine. — 2013. — ISSN 1059-1028.
- ↑ «Computer & Information Sciences Research - NSA/CSS». www.nsa.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Former Directors, NSA» (անգլերեն). www.nsa.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «CNN Transcript - Sunday Morning News: "Inside the NSA: The Secret World of Electronic Spying" - March 25, 2001». edition.cnn.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Цифровая крепость - Libraff». www.libraff.az (ադրբեջաներեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 14-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шнайер Б. 25.1 Агентство национальной безопасности // Прикладная криптография. Протоколы, алгоритмы, исходные тексты на языке Си = Applied Cryptography. Protocols, Algorithms and Source Code in C. — М.: Триумф, 2002. — С. 661—663. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-89392-055-4.
- James Bamford The Puzzle Palace: Inside the National Security Agency, America’s Most Secret Intelligence Organization. — Penguin, 1983. — 656 p. — ISBN 0-14-006748-5
- James Bamford The Shadow Factory: The NSA from 9/11 to the Eavesdropping on America. — Anchor, 2009. — 395 p. — ISBN 978-0-307-27939-2
- James Bamford Body of Secrets: Anatomy of the Ultra-Secret National Security Agency. — Anchor, 2009. — 784 p. — ISBN 978-0-385-49908-8
ԶԼՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Scott Shane, Tom Bowman Rigging the Game. No Such Agency(անգլ.) // The Baltimore Sun. — 1995. — С. 9–11. Архивировано из первоисточника 27 օգոստոսի 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1952 հիմնադրումներ
- 1952 հիմնադրումներ ԱՄՆ-ում
- 1952 հիմնադրված կազմակերպություններ
- ԱՄՆ
- ԱՄՆ-ի կազմակերպություններ
- ԱՄՆ-ի կառավարության գործակալություններ
- ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն
- ԱՄՆ-ի պետական գործակալություններ
- Ազգային անվտանգություն
- Գաղտնագրություն
- Ընկերություններ
- Լրտեսություն
- Կազմակերպություններ
- Հատուկ ծառայություններ
- Տեղեկատվական անվտանգություն