Ազգային Կյուլպենկյան երկսեռ վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կյուլպենկյան երկսեռ վարժարան, հիմնվել է 1930 թվականին, Հալեպում՝ լոնդոնահայ բարերար Ներսես Կյուլպենկյանի նյութական օժանդակությամբ։ 1940 թվականից դպրոցը հովանավորում է Բերիո թեմի ազգային առաջնոր-դարանը։ 1936-1945 թվականներին դպրոցում գործել է Սերովբե Կյուլպենկյան արհեստից վարժարանը։ 1949-1950 ուսումնական տարում վարժարանը տեղափոխվել է Սուլեյմանիե թաղամաս, 1997—1998 թվականներին՝ նոր շենք, որի կառուցմանը նյութական օժանդակություն են ցույց տվել հալեպահայ բարերարներ Պարգև Պյուլպյուլյանը և Մանասե Պապյանը։ Դպրոցն ունի նախակրթարան, մանկապարտեզ։ Աշակերտների թիվը՝ 390 (2000 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png