Ազգաբանության ազգային թանգարան (Նիդերլանդներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազգաբանության ազգային թանգարան
Museum Volkenkunde Leiden.jpg
Տեսակազգային թանգարան
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
ՏեղագրությունԼեյդեն
Մասն էAcademy hospital complex?
ՀասցեSteenstraat 1A2312BSSteenstraat?
Հիմնադրված է1837
Այցելուներ76 315
Կոորդինատներ: 52°9′49″ հս․ լ. 4°28′58″ ավ. ե. / 52.16361° հս․. լ. 4.48278° ավ. ե. / 52.16361; 4.48278
Կայքvolkenkunde.nl

Ազգաբանության ազգային թանգարան (հոլ.՝ Rijksmuseum Volkenkunde կամ RMV), ազգաբանության թանգարան Նիդերլանդների Լեյդեն քաղաքում:

Եվրոպայի առաջին ազգագրական թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե հաստատությունը կոչվել է «Museum Japonicum»: Դա առաջին թանգարանն էր Եվրոպայում, որտեղ ներկայացված նմուշները հետաքրքրությունից առավել մեծ նշանակություն ունեին: Ի սկզբանե այս նորարարական հաստատությունը կիրառում էր չորս սկզբունքներ՝ հավաքածուների հավաքագրում, գիտական հետազոտություններ, ներկայացում հանրությանը և ուներ կրթական ուղղություն[1]:

1816 թվականին Հաագայում ստեղծվել է «Koninklijk Kabinet van Zeldzaamheden»՝ որպես ամբողջ աշխարհի գիտական հավաքածուների թանգարան սկսելու փորձ՝ հիմնվելով թագավորական և մասնավոր հավաքածուների չինական նմուշների վրա: Այս կազմակերպության շնորհիվ 1830-ական թվականների սկզբում, երբ Ֆիլիպ Ֆրանց վոն Սիբոլդը Բելգիայի քաղաքական հեղափոխական իրարանցումից հեռացավ համեմատաբար հարաբերական հանգիստ վայր՝ Լեյդենի համալսարան, թանգարանի առաջին տնօրեն Ռ. Փ. վան դե Կաստիլը նրան ոգեշնչեց ճապոնական նմուշներ հավաքել իր հավաքածուի համար[2]: Արդյունքում նվիրաբերված 5000 նմուշները դարձան նոր թանգարանի հավաքածուն[3], որը հանրությանը ցուցադրվեց 1830-ական թվականների սկզբում (այժմ այդ հավաքածուն ներկայացված է SieboldHuis-ում): Հոլանդական թագավորությունը 1826 թվականին գնել էր Յան Կոկ Բլոմոֆի և 1832 թվականին Յոհաննես Գերհարդ Ֆրեդերիկ վան Օվերմեր Ֆիշերի ավելի փոքր հավաքածուները: Այս հավաքածուները հիմք հանդիսացան 1837 թվականին Լեյդենում Museum voor Volkenkunde կամ Էթնոգրաֆիկ թանգարանի ստեղծման համար, որը հետագայում վերաճեց Ազգաբանության ազգային թանգարանի[4]:

1843 թվականին Սիբոլդը խրախուսեց այլ եվրոպացիների ստեղծելու նմանատիպ ազգագրական ինստիտուտներ[5]:

Թանգարանի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է մեծ քանակությամբ նմուշներ Աֆրիկայից, Չինաստանից, Ինդոնեզիայից, Ճապոնիայից, Կորեայից, Լատինական Ամերիկայից, Հյուսիսային Ամերիկայից, Օվկիանիայից և Ասիայից: Հավաքածուները մշակելիս` թանգարանը զգալի ուշադրություն է հատկացրել համաշխարհային մշակույթների պատմական զարգացումը արտացոլող նյութերի ձեռքբերմանը:

Բլոմհոֆի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

1817-1823 թվականներին Դեձիմա կղզու Նագասակի նավահանգստում Յան կոկ Բլոմհոֆը Հոլանդական արևելահնդկական կազմակերպության միակ գլխավոր առևտրականն (Opperhoofd) էր: Չնայած արևմուտքի ժողովուրդների համար Ճապոնական փակ սահմաններին՝ նա որոշեց կնոջն ու երեխաներին տեղափոխել իր մոտ[6]: Ճապոնացիները փորձեցին կանխարգելել և՛ Բլոմհոֆի, և՛ նրա ընտանիքի տեղափոխումը, սակայն այդ փորձառության արդյունքում ավելի ընդլայնվեց Բլոմհոֆի Ճապոնիայում անցկացրած կարճ ակնթարթների ընթացքում ձեռք բերված կեցաղային ապրանքների և այլ նմուշների կուտակումը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Otterspeer, W. (1989). Leiden Oriental Connections, 1850-1940, p. 391.
  2. Koninklijk Kabinet van Zeldzaamheden on Leiden University webpage
  3. Otterspeer, p. 289.
  4. RVM website: Home...>Collectie...>Collection History
  5. Carbonell, Bettina. (2004). Museum Studies: An Anthology of Contexts, p. 134, citing Siebold, Philipp. (1843). Lettre sur l'utilité des Musées Ethnographiques et sur l'importance de leur création dans états européens qui posèdents des Colonies,p. 10.
  6. Bersma Rene. (2002). Titia, the First Western Woman in Japan.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]