Ազարիա Նոր Ջուղայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազարիա Նոր Ջուղայեցի
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ

Ազարիա Նոր Ջուղայեցի, վարդապետ տոմարագետ։ Դավիթ և Մելքիսեդեկ կաթողիկոսների օրով սա նրա նոր տոմար կարգադրեց տարեմուտը նշանակելով 1616 թ. մարտ 21-ից (1904 թ. Աջարիայի 289 թվականն է)։

Տոմարը գործ էր ածվում Նոր Ջուղայի հայոց և դեռ այժմ ել հետքերեն մնացել։ Առաջին ամիսն է Շամս, որի 1-ը հաւասար է մարտի 21-ին։ Ամիսների անունները Շամս, Աղամ, Շբաթ, Նախայ, Ղամար Նաթար, Թրիայ, Դամայ, Համերայ, Արամ, Ովտան, Նիրհան, որոնք ունեն 30ական օր և Ավելեաց, որը 5 օր ունի հայկական ամիսների նման։

Լուսնի զատկական բոլոր լրումները տեղի են ունեցել Շամս ամսին: Ջուղայեցիների կամ ինչպես ձեռագրերում է հաճախ օգտագործվել, Նոր կամ Փոքր թվականը գտնելու համար անհրաժեշտ է հանել 532-ամյա երկու պարբերաշրջան, ընդ որում հարկ է հիշել, որ Հայոց մեծ թվականով տարեսկիզբը Նավասարդի 1-ն էր, իսկ նոր կամ փոքր թվականով Շամսի 1-ին:

Ազարիա Ջուղայեցու կազմած տոմարը շուրջ երկու հարյուրամյակ օգտագործվել է Պարսկաստանի և Հնդկաստանի հայկական գաղթավայրերում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png