Ազատ (կայան)
Արտաքին տեսք
(Վերահղված է Ազատ (ճանապարհային կայան)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ (այլ կիրառումներ)
Ազատ, քաղաք և ճանապարհային կայան Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառում[1]։ Գտնվել է Դվին-Պարտավ ճանապարհի վրա։ Գտնվում էր այժմյան ՀԽՍՀ Մարտունու շրջանի Արծվանիստ (Ներքին Ալուչաու) գյուղի հյուսիսային կողմում, Հայրիվանք գյուղի մոտ։ Հիշատակված է Սիմեոն Երևանցու «Ջամբռ» - ում։ Մանանդյանը ենթադրաբար նույնացնում է Բերդկունքի հետ։ Ավերակները գրավում են մոտ 1,5 կմ2, պահպանված են շինությունների ավերակներ, գերեզմանոց, փլված եկեղեցի[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 39 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 42 — 992 էջ։