Ազատ վազքի երկարություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ազատ վազքի երկարություն, մասնիկի (մոլեկուլի, ատոմի, տարրական մասնիկի) անցած ճանապարհը ուրիշ մասնիկների հետ երկու հաջորդական բախումների միջև։
Ազատ վազքի միջին երկարությունը կինետիկական տեսության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ վազքի երկարությունը միկրոմասնիկների, օրինակ՝ մոլեկուլների քաոսային շարժման հետևանքով փոփոխվում է, ուստի օգտվում են ազատ վազքի միջին երկարությունից, որը գազի կինետիկական տեսության մեջ այն միջին ճանապարհն է, որը մոլեկուլն անցնում է այլ մոլեկուլների հետ երկու հաջորդական բախումների միջև։ Տրված ճնշման և ջերմաստիճանի դեպքում ազատ վազքի միջին երկարությունը բնութագրական է գազի բոլոր մոլեկուլների համար և որոշվում է միջին արագության () և ժամանակի միավորում բախումների () հարաբերությամբ՝
ո-ը մասնիկների թիվն է ծավալի միավորում (կոնցենտրացիան), իսկ σ-ն՝ բախումների էֆեկտիվ կտրվածքը։ Ազատ վազքի երկարությունը կարելի է արտահայտել մետրերով՝
որտեղ kB-ն Բոլցմանի հաստատունն է, T-ն՝ ջերմաստիճանը կելվիններով, p-ն՝ ճնշումը պասկալներով, իսկ d-ն՝ գազի մասնիկների տրամագիծը մետրերով։
Հետևյալ աղյուսակում բերված են ազատ վազքի երկարության որոշ արժեքներ օդի համար, սենյակային ջերմաստիճանում, տարբեր ճնշումների դեպքում։
Վակուումի աստիճանը | Ճնշում | Մոլեկուլ/սմ3 | Մոլեկուլ/մ3 | Ազատ վազքի միջին երկարություն |
---|---|---|---|---|
Արտաքին ճնշում | 1013 | 2.7 × 1019 | 2.7 × 1025 | 68 նմ |
Ցածր վակուում | 300 – 1 | 1019 – 1016 | 1025 – 1022 | 0.1 – 100 մկմ |
Միջին վակուում | 1 – 10−3 | 1016 – 1013 | 1022 – 1019 | 0.1 – 100 մմ |
Բարձր վակուում | 10−3 – 10−7 | 1013 – 109 | 1019 – 1015 | 10 ամ – 1 կմ |
Գերբարձր վակուում | 10−7 – 10−12 | 109 – 104 | 1015 – 1010 | 1 կմ – 105 կմ |
Խիստ բարձր վակուում | <10−12 | <104 | <1010 | >105 կմ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ վազքի երկարություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 97)։ |