Ազատ միգրացիա
Ազատ միգրացիա, կամ բաց ներգաղթ, այն դիրքորոշումն է, որը թույլ է տալիս յուրաքանչյուր անձի տեղափոխվել իր նախընտրած ցանկացած երկիր՝ նվազագույն սահմանափակումներով։
Ազատ միգրացիա և հոգևոր պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվի առնելով բազմաթիվ իրավիճակներ կամ նախապես փոխհամաձայնեցված հանդիպումների միջոցով ներգաղթը` կարող է լինել մտավոր տոկունություն, այլ ոչ թե ֆիզիկական կարողությունների փորձություն: Բուդդայական ուսմունքի համաձայն` Բոդհիսատվա, համարվում է զարթոնքի և լուսավորության ճանապարհի ուղեցույց: Բուդդան նշում է՝ «Մենք բոլորս բոդհիսատվաներ ենք, որոնք նախատեսված են լիարժեք լուսավորության հասնելու համար»: Այսպիսով, թվում է, թե մեզանից յուրաքանչյուրը զբաղվում է «հոգևոր գաղթով»[1]։ Բուդդայականության մեջ նշված է, որ «յուրաքանչյուր մարդ բանական բոդհիսատվա է», կամ «հոգևոր ներգաղթյալ», որը պետք է ձեռք բերի տարբեր առաքինություններ, որոնք, ի վերջո, կհանգեցնեն պրաջնապարամիտայի կամ «տրանսցենդենտալ իմաստության»[1]։ Բուդդաների և մահասատվաների «մեծ էակների» գոյությունը, որոնք մեծ նվաճումների են հասել զարթոնքի ճանապարհին, ի վերջո հանգեցրել է տարբեր համոզմունքների ի հայտ գալուն, ինչպիսին է՝ Մահայանա բուդդաձականություն, որը «հոգևոր ներգաղթի» մի ձև է: Ըստ բուդդայականության՝․«Տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է... Մենք բոլորս ներգաղթյալներ ենք, ովքեր, պարադոքսալ կերպով, ձգտում են վերադառնալ այնտեղ, որտեղ արդեն ապրել են»: «Հոգևոր ներգաղթի» տեսանկյունից, Բոդհիսատվայի ուղին մտավոր կարողությունների փոփոխություն է, այլ ոչ թե տիեզերական տեղորոշում[1]։
Բուդդայականության ուսմունքի համաձայն՝ «հոգևոր ներգաղթի» նպատակն է օգնելու յուրաքանչյուրին, գտնել իր ապագայի ուղին: Ճանապարհորդության ընթացքում, բազմաթիվ մարդիկ իրենց ապագան պատկերացնում են այլ երկրում, որպես նոր հնարավորությունների ապրելավայր: Նոր երկրի գաղափարի նպատակն է, մարդուն հնարավորություն տալ հասնել իր դեռևս չիրագործված իղձերին կամ ինքնակատարելագործմանը: Բուդդայականության փիլիսոփայությունը խարսխվում է մի շարք սկզբունքների վրա, որոնցից առավել կարևորներն են՝ տիեզերքի համընդհանուր պատճառավորվածություն և գոյի անընդհատ լինելության կամ փոփոխականության սկզբունքները[1]։
Ներգաղթը հոգևոր ճանապարհորդություն է, որը հաստատում է բանական մարդու և գերբնականի միջև հաղորդակցությունը[2]։ Տարբեր կրոնական պատմություններում ևս խոսվում է ճանապարհորդությունների մասին՝մի տեղից մյուսը, ինչպես ներգաղթյալները՝ «Քրիստոնեության մեջ՝ Աստված, գաղթել է այս աշխարհ որպես մարդ «Հիսուս», հինդու աստված Կրիշնան, եկել է երկիր՝ դառնալու կառապան (Բհագավադգիտա 1:20–47), իսկ Բուդդան «արթնանում է», դառնալով թափառական և օտար»[2]։
Հիջրայի վարդապետությունը ենթադրում է, որ տեղաշարժի ազատությունը մարդու իրավունքն է, ինչպես նաև Աստծո առջև պարտականությունը։ Գլոբալացումը ազդում է միգրացիայի վերաբերյալ կրոնական տեսակետների վրա, որոնք ձգտում են կանխել «մարդկային կյանքի և արժանապատվության սրբության ոչնչացումը»։ Բուդդայի և Հիսուսի նման կրոնական գործիչները կիրառում էին «միգրացիայի աստվածաբանություն»։ Հիջրայի վարդապետությունը պնդում է, որ տեղաշարժի ազատությունը մարդու իրավունք է և պարտականություն Աստծո առջև։ Գլոբալացումը, ազդում է միգրացիայի վերաբերյալ կրոնական հայացքների վրա, որոնք ձգտում են կանխել «մարդկային կյանքի և արժանապատվության սրբության ոչնչացումը»։ Մուսուլմանների կարծիքով, ներգաղթյալները պետք է ունենան նույն իրավունքները, ինչ օրինական բնակիչները, քանի որ համաշխարհային կրոնները հավատում են բոլորի աստվածային էությանը: Ղուրանում նաև նշվում է, որ «օտարերկրացիները իրավունք ունեն հավասարապես բաշխել հարստությունը»: Չնայած 8:41-ում հարստության ձեռքբերմանը, Ղուրանում նշվում է, որ «Իմացեք, որ պատերազմի գնով ձեռք բերածի մեկ հինգերորդ մասը պատկանում է Ալլահին և Մարգարեին, ազգականներին և որբերին, կարիքավորներին և օտարներին»[2]։
Քոլիերի և Սթրեյնի խոսքերով՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին տասնամյակներ շարունակ օգնել է միգրանտներին[3]։ Քրիստոնեական հավատքը միգրանտների նկատմամբ իր արդարության զգացումը ածում է Աբրահամյան ավանդույթներից։ Կաթոլիկները հետևում են հետևյալ սկզբունքներին՝ ներգաղթյալներին օգնելու համար: Ներգաղթյալներին օգնելու պատճառները հաստատվեցին 1952 թվականին, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդները հրապարակեցին գրավոր նյութեր, որոնք ամրապնդում էին եկեղեցու ուսմունքները: Հյուրընկալությունը արդարացնելու համար Աստվածաշնչյան մեջբերումներից մեկն այն է, որ «Երբ օտարականը բնակվի ձեզ հետ ձեր երկրում, մի՛ ճնշեք օտարականին: Ձեր մեջ բնակվող օտարականը պետք է լինի ձեզ համար ձեր քաղաքացիի պես: Դուք պետք է սիրեք օտարականին ինչպես ինքներդ ձեզ, որովհետև դուք օտարականներ էիք Եգիպտոսում: Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը» (Ղևտական 19:33)[3]։
Օտարերկրացիները կամ օտարականները պետք է հավասար վերաբերմունքի արժանանան, ոչ պակաս, քան որևէ այլ մարդ։ Ժամանակակից ազգային պետությունը պետք է բացի իր սահմանները, քանի որ մարդիկ կարող են արտագաղթել անբարենպաստ հանգամանքների պատճառով։ Կաթոլիկ եկեղեցին կարծում է, որ յուրաքանչյուր անձ, իրավունք ունի գաղթել իր ընտանիքի հետ միասին, ավելի բարեկեցիկ կյանք ունենալու համար[3]։ Որոշ դեպքերում Եկեղեցին, օգնություն է ցուցաբերում միգրանտներին և փախստականներին: Որոշ կաթոլիկ կազմակերպություններ, կրթական միջոցառումներ են առաջարկում Ամերիկայի Միացյալ Նահանգներ ներգաղթի օրինական գործընթացի վերաբերյալ: Այլ տեսակի օգնություններից են՝ անհատական հիգիենա և սնունդ, հոգևոր ընկերակցություն, անգլերեն լեզվի դասընթացներ նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ավելի լավ անգլերեն խոսել: Հռոմեական կաթոլիկ եկեղեցին կարծում է, որ կարիքավորներին օգնելը հնարավորություն է տալիս զարգացնել մարդկային ոգին:
Մինչև «Կոլումբիական փոխանակման» ծրագիրը, ԱՄՆ ուներ բաց սահմանների քաղաքականություն, որը թույլ էր տալիս բնիկ ամերիկացիներին ազատորեն ճանապարհորդել և ազատ առևտուր անել այլ մշակույթների հետ[1]։ Բազմաթիվ տեղացիների միջև, լայնածավալ տարածում ուներ առևտուրը, ինչը թույլ էր տալիս ազատ տեղաշարժվել և ճանապարհորդել բազմաթիվ օտարերկրացիների։ Այդ ժամանակ սահմանային վերահսկողությունը խիստ չէր, ինչը թույլ էր տալիս միգրանտներին տեղափոխվել և հաստատվել տարբեր շրջաններում: 1492 թվականից հետո, ներգաղթի քաղաքականությունը վերափոխվեց վերահսկողության և ազգայնականության: 20-րդ դարում, ներգաղթի քաղաքականությունը ամրապնդեց Ամերիկայի սահմանները, բայց շատ բնիկ ամերիկացիներ կողմնակից էին ազատ տեղաշարժին և օտարերկրացիների նկատմամբ հյուրընկալությունը: Բնիկ ամերիկացիները, հյուրընկալությամբ են ընդունել անծանոթներին, երբեմն նրանց ազգակից դարձնելով՝ ոչ պաշտոնական որդեգրման միջոցով: Ներգաղթ ԱՄՆ՝ կարելի է հասկանալ բնիկ ամերիկացիների կրոնական և մշակութային հայացքների միջոցով[4]։
Իրավագիտություն և քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ ազգ-պետություններ ունեն թե՛ փոխհամաձայնություններ, թե՛ անհամաձայնություններ, կապված բաց սահմանների և ազատ միգրացիայի շուրջ: Որոշ երկրներ, թույլ են տալիս ազատորեն ճանապարհորդել երկրից երկիր կամ նահանգից նահանգ՝ առանց արտաքսման կամ պատժի վտանգի: Բաց սահմանների շուրջ բանավեճի շրջանակներում կոնսենսուս է ձևավորվել «միգրացիայի վերաբերյալ այնպիսի տեսակետ, որը կարտացոլի բոլոր մարդկանց հավասար բարոյական արժեքի նկատմամբ լիբերալ հանձնառությունը, որը վերաբերում է միգրացիայի իրական գլոբալ տեսակետին»[5]։
Միգրացիայի գլոբալ տեսակետի վերաբերյալ կիրառվել են տարբեր գաղափարներ, այդ թվում՝ լրագրողների Ջոնաթան Վուլֆ և Ավնիր Դե-Շալիտի կողմից մեջբերված գաղափարներ, որոնք պնդում են, օրենքի և էթիկայի կիրառումը դրական գործոն է ազատ միգրացիայի վերաբերյալ բանավեճում[6]։ Ազատ միգրացիայի մասին բանավեճը չի կենտրոնանում որևէ կոնկրետ երկրի վրա, այլ տարածվում է դրա սահմաններից այն կողմ և ընդգրկում է բոլոր մարդկանց և բոլոր երկրների համար տեղաշարժի ազատության ապահովման հետ կապված հարցերի ավելի լայն շրջանակ։ Այնուամենայնիվ, այս հայեցակարգը հատկապես կարևոր է այն տարածքների համար, որտեղ միգրացիան առավել ինտենսիվ է, ներառյալ ինչպես ընդունող, այնպես էլ ընդունող երկրները։
Ազատ միգրացիան, սահմանափակված չէ որոշակի ժամանակահատվածով, այլ վերջին տարիներին դարձել է ավելի հրատապ և վիճահարույց, հատկապես ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում, այս թեման ավելի վիճահարույց է դարձել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Ազատ միգրացիան այն հասկացությունն է, որտեղ պետք է հաշվի առնել մարդու հիմնարար և միգրացիոն իրավունքները համեմատելիս[5]։ Ազատ միգրացիայի հարցը միայն տարբեր երկրների ազգային կառավարությունների միջև քննարկման առարկա չէ, այլ գլոբալ թեմա, որը միավորում է բոլոր երկրների մարդկանց՝ նվիրված բաց սահմաններին և ազատ միգրացիային։ Այս դեպքում, աշխարհի տարբեր ծայրերում գտնվող երկրներն ու մարդիկ կարող են սովորել միմյանցից՝ մասնակցելով ինչպես ներգաղթի, այնպես էլ ազատ միգրացիայի հետ կապված խնդիրների արդարացի լուծման հասնելու փորձին։
Սակայն ժամանակի ընթացքում ազատ միգրացիայի գաղափարը, աստիճանաբար սահմանափակվել է հասարակության անխուսափելի զարգացման պատճառով, ինչը հանգեցրել է նրան, որ ավելի զարգացած հասարակությունները ընդունել են ներգաղթի վերաբերյալ ավելի խիստ օրենքներ, քաղաքականություն և կանոնակարգեր: Միգրացայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները ու գործակալները պետք է պահպանեն վարքագծի կանոնագիրք, որը հիմնված է տվյալ երկրի օրինակարգի վրա՝ բոլոր ներգաղթյալներին հավասար վերաբերմունք ապահովելու համար[7]։ Պետական մարմինները պետք է ձեռնպահ մնան իրենց անձնական, բարոյական և քաղաքական հակասությունները և էթիկական սկզբունքները՝ առաջնորդվելով միայն ազգային օրենսդրությամբ:
Այնուամենայնիվ, հասարակության մեջ չկա միանշանակ սահամանում, թե ինչն է համարվում բարոյապես, էթիկակապես կամ իրավականորեն ընդունելի, լավ կամ վատ: Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, ներգաղթի վերաբերյալ ընդունել բազմաթիվ օրենքներ, որոնք վերջինիս կարծիքով, կբարելավեն ներգաղթային համակարգը: Շատ երկրներում՝ ՄԱԿ-ի կոնսենսուսի շնորհիվ, փախստականներին թույլատրվում է վերաբնակեցման համար առնվազն երկու տարի ժամկետ, մինչդեռ որոշ երկրներ, ինչպիսիք են՝ Կանադա և Շվեյցարիա, ունեն չորս տարվա միգրացիոն ժամկետ: Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի քաղաքագետ Չանդրան Կուկաթասի կարծիքով՝ ներգաղթի վերահսկողությունը սպառնալիք է ներկայացնում ազատության և ազգային ինքնորոշման իրավունքի համար[8]։
Ազատ միգրացիայի դեմ փաստարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ ներգաղթի դեմ փաստարկները սովորաբար կապված են՝ տնտեսական, մշակութային կամ անվտանգության հետ։ «Տնտեսգիտական հետազոտությունների ինստիտուտ» կամ (ՏՀԻ)-ի նախագահ՝ Հանս-Վերներ Զինը, նշել է, որ «Սոցիալական պետությունները, հիմնարարապես անհամատեղելի են մարդկանց ազատ տեղաշարժի հետ»[9], կրկնելով Միլթոն Ֆրիդմանի խոսքերը, թե․ «Պարզապես ակնհայտ է, որ ազատ ներգաղթը չի կարող համատեղվել սոցիալական ապահովության հետ»[10]։ Որոշ փաստարկներ՝ նացիոնալիստական կամ քսենոֆոբիկ են կամ նման են ազատ առևտրային քաղաքականության դեմ փաստարկներին, որոնք պաշտպանում են պրոտեկցիոնիզմը[11][12]։
Ազատ միգրացիայի հիմնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալ-տնտեսական նկատառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Քենանի (2012թ․) կողմից հավաքագրված տվյալների մոդելավորման համաձայն (բազմաթիվ երկրներում՝ բաց սահմանների ազդեցությունը) բաց սահմանների ներդրման միջոցով՝ Մեքսիկայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կդիտվեն տնտեսական մեծ ակտիվություն[13]։
Լիբերալ տնտեսական փաստարկները պաշտպանում են բաց սահմանները՝ կանխելու համար երկրների միջև տնտեսական անհավասարությունը, որտեղ «A» երկիրն ավելի արդյունավետ է, քան «B» երկիրը՝ ներգաղթի սահմանափակումների պատճառով, որոնք ստեղծում են անջրպետ երկու երկրների տնտեսական արդյունավետության մեջ: Աշխատուժի մասնակցության տվյալները ցույց են տալիս, որ երկրների միջև ազատ միգրացիան կբերի ավելի մեծ տնտեսական օգուտների: Նման արդյունքները արտահայտվում են տնտեսական և աշխատանքային աճով, ինչպես նաև այդ երկրում օտարերկրյա և մշտական աշխատողների համար տնտեսական օգուտով[13]։
Այսպիսով, աշխատողների թիվը և՛ ներգաղթող, և՛ արտագաղթող երկրներում կրկնապատկվում է ներկայիս թվաքանակի համեմատ։ Չնայած որ, այս խնդիրը նման է, ազատ շուկայի հայեցակարգին, և երկուսն էլ պաշտպանվում են տնտեսական համակարգի տնտեսագետների կողմից այն հիմքով, որ տնտեսագիտությունը զրոյական գումարով խաղ չէ, և որ ազատ շուկաները, նրանց կարծիքով, ավելի արդար և հավասարակշռված առևտրային համակարգ ստեղծելու լավագույն միջոցն են, դրանով իսկ մեծացնելով բոլոր կողմերի համար ընդհանուր տնտեսական օգուտները[14][15]։
Քաղաքական փիլիսոփա՝ Ադամ Ջեյմս Թեբլը պնդում է, որ ավելի ազատ սահմանները նպաստում են ինչպես տնտեսական, այնպես էլ ինստիտուցիոնալ զարգացմանը արտագաղթող աղքատ երկրներում՝ ի տարբերություն միգրացիայի, որպես «բանականության արտահոսք» քննադատության կողմնակիցների[16][17]։ Այնուամենայնիվ, նման քաղաքական գաղափարախոսությունների միջև զգալի տարբերություններին՝լիբերտարիանիզմ, սոցիալ-լիբերալիզմ, սոցիալիզմ, օբյեկտիվիզմ ինչպես նաև անարխիզմը պաշտպանում են բաց կամ ազատ ներգաղթի գաղափարը[18][19][20]։
Տնտեսագետները կարծում են, որ մրցակցությունը առողջ տնտեսական համակարգի հիմքն է, և որ ազատ միգրացիայի պատճառով առանձին տնտեսագիտական գործոնների վրա ցանկացած կարճաժամկետ «բացասական» ազդեցություն, ավելի քան արդարացված է տնտեսության ընդհանուր առմամբ երկարաժամկետ աճի հեռանկարներով[21][22][23]։
Ազատ միգրացիա (օրինակներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական/քաղաքական փախստականների ազատ միգրացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]During the Cold War, a migration paradox arose in which some of the communist states forbade emigration, while the "Free World" would freely accept the defectors. This policy persists for Cubans[24] and the Hmong, who are both allowed particular forms of free immigration to the United States based on their automatic refugee status.
Areas with free internal migration
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Citizens’ Rights Directive (Europe)
- Եվրասիական Տնտեսական Միություն (EAEU)[25]
- Արևմտյան Աֆրիկայի Պետությունների Տնտեսական Համայնք (ECOWAS)[26]
- The Treaties of Friendship between India and Bhutan[27][28] and between India and Nepal[29][30]
- The Trans-Tasman Travel Arrangement between New Zealand and Australia
- The Compact of Free Association between the United States and the Marshall Islands, Micronesia and Palau[31]
- The CARICOM Single Market and Economy (CSME in the Caribbean) (with restrictions)[32]
- Citizenship of the Mercosur (South America)[33]
- The Common Travel Area "between the United Kingdom, the Crown Dependencies (Bailiwick of Jersey, Bailiwick of Guernsey and the Isle of Man) and Ireland"[34]
- The Central America-4 Border Control Agreement between El Salvador, Guatemala, Honduras, and Nicaragua
Areas with free external migration
[խմբագրել | խմբագրել կոդը]All people, regardless of citizenship are allowed to live and work in Svalbard without a visa or residence permit, as long as they demonstrate they are able to support themselves.[35][36]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Thompson, John (2015). Strangers in This World. Minneapolis: Augsburg Fortress Publishers. էջեր 31–50.
- 1 2 3 Hussam S., and Jorgenson, Allen G., and Hwang, Alexander Y. (2015). «The Islamic Doctrine of Hijra (Migration)». Strangers in This World: Multi-religious Reflections on Immigration. Minneapolis: Augsburg Fortress Publishers. էջեր 111–128.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - 1 2 3 Elizabeth W. Collier, and Charles R. Strain (2014). «7: Migration in The Light of Scripture and Catholic Social Teaching». Religious and Ethical Perspectives on Global Migration. Lexington: Lexington Books.
- ↑ Woodley, Randy (2015). "Native American Hospitality and Generosity". Strangers in This World: Multireligious Reflections on Immigration. Berkeley: University of California Press.
- 1 2 Askren, Wayne (2012). Moral Consensus in the Open Borders Debate. Salt Lake City. էջեր 37–55.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ JONES, CHARLES (2013). «The Human Right to Subsistence». Journal of Applied Philosophy. 30 (1): 57–72. doi:10.1111/japp.12007. ISSN 0264-3758. JSTOR 24355890.
- ↑ Bader, Veit (2012). «Moral, Ethical, and Realist Dilemmas of Transnational Governance of Migration». American Behavioral Scientist. 56 (9): 1165–1182. doi:10.1177/0002764212443819. S2CID 146212994.
- ↑ Kukathas, Chandran (2021). Immigration and Freedom. Princeton University Press. doi:10.2307/j.ctv16rdcgw. ISBN 978-0-691-18968-0. JSTOR j.ctv16rdcgw. S2CID 233738281.
- ↑ «What does immigration mean for European welfare states?».
- ↑ Rector, Robert. «Look to Milton: Open borders and the welfare state». The Heritage Foundation. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Borders are the line between 'us' and 'them', Mark Krikorian, BBC News, April 13, 2004.
- ↑ Pettinger, Tejvan (2019 թ․ դեկտեմբերի 14). «Arguments against free trade». Economics Help (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- 1 2 Kennan, John (2013). «Open borders». Review of Economic Dynamics. 16 (2): L1–L13. doi:10.1016/j.red.2012.08.003.
- ↑ Clemens, Michael (2011). «Economics and Immigration: Trillion Dollar Bills on the Sidewalk?». Journal of Economic Perspectives. 25 (3): 83–106. doi:10.1257/jep.25.3.83. S2CID 59507836.
- ↑ The movement of people and goods is linked, Binod Khadria, BBC News, April 13, 2004.
- ↑ Tebble, A. J. (2020). «More open borders for those left behind». Ethnicities. 20 (2): 353–379. doi:10.1177/1468796819866351. S2CID 201379256.
- ↑ Tebble, A. J. (2019). «More open borders and deep structural transformation». Critical Review of International Social and Political Philosophy. 24 (4): 510–531. doi:10.1080/13698230.2019.1565566. S2CID 149734726.
- ↑ Brennan, Jason (2012). Libertarianism – What Everyone Needs to Know. Oxford University Press. էջեր 42, 50, 119, 125. «Libertarians also support free immigration. [...] They believe everyone has the right to take employment in any other country, regardless of citizenship. They hold that, except in special circumstances, governments may not forbid citizens from leaving a country, nor may governments forbid foreigners from entering. (Page 42)»
- ↑ Immigration Control: What about the workers? Արխիվացված 2007-07-07 Wayback Machine, Paul Marks, Free Life No. 19, Page 12, November, 1993.
- ↑ Biddle, Craig (Spring 2008). «Immigration and Individual Rights». The Objective Standard. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
- ↑ In Defense of Free Migration, Richard M. Ebeling, The Future of Freedom Foundation, June 1991
- ↑ Tebble, Adam James (2019 թ․ օգոստոսի 5). «More open borders for those left behind». Ethnicities (անգլերեն). 20 (2): 353–379. doi:10.1177/1468796819866351. S2CID 201379256.
- ↑ Tebble, Adam James (2019 թ․ հունվարի 8). «'More open borders and deep structural transformation'». Critical Review of International Social and Political Philosophy. 24 (4): 510–531. doi:10.1080/13698230.2019.1565566. ISSN 1369-8230. S2CID 149734726.
- ↑ «Cuban Immigration to the USA - Cuban Refugee Processing; immigration law; cuban refugee law; immigration legal; legal immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; immigration law; Immigration Software – ITA».
- ↑ «European and Russian migration policy in perspective». doc-research.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «ECOWAS, an Area of Free Movement and First Border Post for the Schengen Area» (PDF). Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «INDIA-BHUTAN FRIENDSHIP TREATY» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «India, Bhutan to upgrade 1949 Treaty». Hindustan Times (անգլերեն). 2007 թ․ հունվարի 9. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Treaty of Peace and Friendship». Ministry of External Affairs, Government of India. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «The India-Nepal Peace And Friendship Treaty: Need for a Critical Reappraisal». Synergy: The Journal of Contemporary Asian Studies (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 7. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Compacts of Free Association». www.doi.gov (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Caribbean Single Market and Economy (CSME): A Development Conundrum» (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 23. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ Lewis, Andrew (2019 թ․ մայիսի 6). «South America: Ten Years of Freedom of Movement – Newland Chase Global Immigration Services for Corporations & Individuals». Newland Chase (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Common Travel Area: rights of UK and Irish citizens». GOV.UK. 2022 թ․ դեկտեմբերի 23.
- ↑ «Entry and residence». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Immigrants warmly welcomed».
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Abizadeh, Arash (2008). «Democratic Theory and Border Coercion: No Right to Unilaterally Control Your Own Borders». Political Theory. 36 (1): 37–65. doi:10.1177/0090591707310090. S2CID 145809568. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2025 թ․ հուլիսի 31-ին.
- Bader, Veit (2005). «The Ethics of Immigration». Constellations. 12 (3): 331–61. doi:10.1111/j.1351-0487.2005.00420.x. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
- Barry, Brian, and Robert E. Goodin, eds. 1992. Free Movement: Ethical Issues in the Transnational Migration of People and of Money. University Park, PA: Pennsylvania State University Press.
- Blake, Michael. 2003. "Immigration." In A Companion to Applied Ethics, ed. R. G. Frey and C. H. Wellman. Oxford: Blackwell.
- Bosniak, Linda. 2006. The Citizen and the Alien: Dilemmas of Contemporary Membership. Princeton: Princeton University Press.
- Brubaker, W. R, ed. 1989. Immigration and the Politics of Citizenship in Europe and North America. Lanham, MD: University Press of America.
- Carens, Joseph H (1987). «Aliens and Citizens: The Case for Open Borders». The Review of Politics. 49 (2): 251–273. doi:10.1017/s0034670500033817. S2CID 9264696. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 18-ին.
- Chang, Howard F (1997). «Liberalized Immigration as Free Trade: Economic Welfare and the Optimal Immigration Policy». University of Pennsylvania Law Review. 145 (5): 1147–244. doi:10.2307/3312665. JSTOR 3312665. S2CID 53576980.
- Cole, Phillip. 2000. Philosophies of Exclusion: Liberal Political Theory and Immigration. Edinburgh: Edinburgh University Press.
- Dauvergne, Catherine. 2008. Making People Illegal: What Globalization Means for Migration and Law. Cambridge: Cambridge University Press.
- Dummett, Michael. 2001. On Immigration and Refugees. London: Routledge.
- Ethics and Economics. 2006. Volume 4.1. Special issue on immigration.
- Gibney, Mark, ed. 1988. Open Borders? Closed Societies? The Ethical and Political Issues. New York: Greenwood Press.
- Griswold, Dan (2008). «Immigration». In Hamowy, Ronald (ed.). Nozick, Robert (1938–2002). The Encyclopedia of Libertarianism. Thousand Oaks, CA: Sage, Cato Institute. էջեր 235–257. doi:10.4135/9781412965811.n220. ISBN 978-1412965804. LCCN 2008009151. OCLC 750831024.
- Heath, Joseph (1997). «Immigration, Multiculturalism, and the Social Contract» (PDF). Canadian Journal of Law and Jurisprudence. 10 (2): 343–61. doi:10.1017/s0841820900001569. S2CID 156600468.
- Hidalgo, Javier (2018). Brennan, Jason; van der Vossen, Bas; Scmidtz, David (eds.). The Routledge Handbook of Libertarianism. Abingdon, Oxfordshire & New York: Routledge. էջեր 377–389. ISBN 9780367870591. OCLC 978902248.
- Miller, David, and Sohail Hashmi, eds. 2001. Boundaries and Justice: Diverse Ethical Perspectives. Princeton, NJ: Princeton University Press.
- Miller, David. 2005. "Immigration: The Case for Limits." In Contemporary Debates in Applied Ethics, ed. A. I. Cohen and C. H. Wellman. Oxford: Blackwell.
- Riley, Jason L. (2008). Let Them In: The Case for Open Border. Gotham. ISBN 978-1-59240-349-3.
- Schwartz, Warren F., ed. 1995. Justice in Immigration. Cambridge: Cambridge University Press.
- Swain, Carol M., ed. 2007. Debating Immigration. New York: Cambridge University Press.
- Tebble, Adam J. 2019. "More Open Borders and Deep Structural Transformation, Critical Review of International Social and Political Philosophy.
- Tebble, Adam J. 2020. "More Open Borders for Those Left Behind", Ethnicities, 20 (2), 353–379.
- Torpey, John. 2000. The Invention of the Passport: Surveillance, Citizenship, and the State. Cambridge: Cambridge University Press.
- Velasco, Juan Carlos (2012). «Movilidad humana y fronteras abiertas». Claves de Razon Practica. 219: 28–35. hdl:10261/45259.
- Walzer, Michael. 1983. Spheres of Justice: A Defence of Pluralism and Equality. Oxford: Blackwell.
- Wellman, Christopher Heath (2008). «Immigration and Freedom of Association». Ethics. 119: 109–141. doi:10.1086/592311. S2CID 145343884.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Antoine Pécoud and Paul de Guchteneire: Migration Without Borders: an Investigation into the Free Movement of People
- Moses, Jonathon (2006) International Migration: Globalization's Last Frontier (Zed Books) Արխիվացված 10 Սեպտեմբեր 2015 Wayback Machine. See also papers on Jonathon Moses' homepage
- Kevin H. O’Rourke: The Era of Free Migration: Lessons for Today (pdf)
- Juan Carlos Velasco: Fronteras abiertas, derechos humanos y justicia global (pdf)
- Harry Binswanger: A defense of phasing-in open immigration into the United States Արխիվացված 14 Մայիս 2008 Wayback Machine
- Hans-Hermann Hoppe: On Free Immigration and Forced Integration (a critique of free immigration)
- Անարխիզմ
- Անարխիստական տեսություն
- Բնակչության գաղթ
- Բուդդայականության հասկացություններ
- Բուդդայականության պատմություն
- Դիվանագետներ ըստ երկրի
- Դիվանագիտական առաքելություններ
- Դիվանագիտական առաքելություններ ըստ ընդունող երկրի
- Դիվանագիտական առաքելություններ ըստ ուղարկող երկրի
- Դիվանագիտական իրավունք
- Դիվանագիտության տեսակներ
- Դիվանագիտություն ըստ պատերազմի
- Իրավաբանություն
- Իրավագետներ ըստ ազգության
- Լիբերալ ժողովրդավարություններ
- Լիբերալիզմ
- Լիբերալիզմ ըստ մայցամաքի
- Հակակապիտալիզմ
- Հասարակագիտական ուսումնասիրություններ
- Հասարակագիտություն
- Մարդու իրավունքներ
- Մարդու իրավունքներ ըստ երկրի
- Մարդու իրավունքներ ըստ մայրցամաքի
- Մարդու իրավունքներ ըստ պատմական երկրի
- Մարդու իրավունքներ ըստ տարածաշրջանի
- Մարդու իրավունքները Եվրոպայում ըստ երկրի
- Մարդու իրավունքները Մերձավոր Արևելքում
- Մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններ
- Մարդու իրավունքների պատմություն
- Ներգաղթ
- Ներգաղթ Ասիա
- Ներգաղթ Եվրոպա
- Ներգաղթ ըստ երկրի
- Ներգաղթ ըստ մայրցամաքի
- Սոցիալիզմ
- Սոցիալիզմի պատմություն
- Քաղաքական աշխարհագրություն
- Քաղաքական գաղափարախոսություններ
- Քաղաքական շարժումներ ըստ մայրցամաքի
- Քաղաքական տնտեսագիտություն
- Քաղաքական փիլիսոփայության գրականություն
- Քաղաքական փիլիսոփայություն
- Քաղաքական փիլիսոփաներ ըստ ազգության