Ազատ արվեստ արտոնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատ արվեստ արտոնագիրը (ֆրանսերեն՝ Licence Art libre) հեղինակային իրավունքները և արվեստի գործի օգտագործման թույլատրելի ձևերը սահմանող պայմանագիր է, Copyleft-ի սկզբունքով։ Այն, տվյալ պայմաններն ընդունած ցանկացած երրորդ անձին՝ գործի կրկնօրինակման, տարածման կամ ձևափոխման, ինչպես նաև անվճար կամ առևտրային օգտագործման իրավունք է տալիս՝ այն կրկնօրինակելու, տարածելու կամ ձևափոխելու նպատակով, սկբնաղբյուրի նշման և հասանելիության պայմանով։ Այն ի հայտ է եկել 2000 թ.-ի հուլիսին՝ Էմանուել Գալի, Ֆրանսուա Դեկ, Անտոնիո Գալեգո, Ռոբերտո Մարտինես և Անտուան Մորո արվեստագետների կողմից կազմակերպված «Copyleft Attitude»-ի հանդիպումներից հետո։ Հանդիպումները տեղի են ունեցել Acces Local-ում և Public-ում՝ Փարիզի ժամանակակից արվեստի երկու վայրում։ Արտոնագիրը գրվել է copyleft_attitude@april.org էլ-փոստի առաքման ցանկի մասնակիցների և հատկապես իրավաբաններ Մելանի Կլեման Ֆոնտենի, Դավիդ Ժեղոյի և արվեստագետներ Իզաբել Վոջդանիի ու Անտուան Մորոյի շնորհիվ։

Արտոնագիրը հասանելի է նաև անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և պորտուգալերեն լեզուներով։

Ֆրանսիական օրենքով հաստատվելուց հետո այն այսուհետ գործում է այն բոլոր երկրներում, որոնք ստորագրել են Բեռնի համաձայնագիրը [փա՞ստ] (այս համաձայնագիրը միջազգային իրավական նորմ է սահմանում գրական և արվեստի գործերի սեփականության վերաբերյալ)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]