Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա (ԱԱՄԿ), ռեֆորմիստական արհմիութենական միավորում։

Կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1949 թվավանին, Լոնդոնում, երբ աջ արհմիութենական ղեկավարները պառակտեցին Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիան։ Հռչակելով «Հանուն հացի, ազատության ու խաղաղության» լոզունգը՝ ԱԱՄԿ իրականում պաշտպանում է տարբեր դասակարգերի համագործակցությունը, հրաժարվում բանվոր դասակարգի գործողությունների միասնության գաղափարից։

1971 թվականին ԱԱՄԿ ընդգրկում էր մոտ 90 երկրների 118 կազմակերպություն՝ շուրջ 50 մլն. անդամով։ Ունի նաև 2 ռեգիոնալ կազմակերպություն՝ Ասիական և Միջամերիկյան։ Կենտրոնական վարչությունը գտնվում է Բրյուսելում, ղեկավար մարմիններն են՝ կոնգրեսը (հրավիրվում է 3 տարին մեկ անգամ), ընտրովի գործադիր կոմիտեն, գլխավոր քարտուղարը և նախագահը։

Հրատարակում է «Ազատ արհմիութենական աշխարհ» ամսագիրը՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն լեզուներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png