Ազատ Լեյլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ Լեյլոյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1926(1926-12-20)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2011[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1952) և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (1957)
Մասնագիտություննկարիչ և ուսուցիչ
Պարգևներ

Ազատ Արտաշեսի Լեյլոյան (դեկտեմբերի 20, 1926(1926-12-20), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2011[1]), հայ նկարիչ, մանկավարժ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1990), պրոֆեսոր (1988Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ Լեյլոյանը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 20-ին, Լենինականում։ Սովորել է Երևանի № 17 դպրոցում։ Սևաստոպոլի զենիթա-հրետանային ուսումնարանի քառամսյա դասընթացները վերջացնելուց հետո նա 1-ին Ուկրաինական ռազմաճակատի 31-րդ հատուկ պահեստային գնդում որպես շարքային զինվոր կռվել է թշնամու դեմ հայրենիքի արևմտյան սահմաններում, դեկտեմբերին ծանր վիրավորվել է և տեղափոխվել № 1742 էվակոհոսպիտալ (Ուֆա)։ Ապաքինվելուց հետո զինծառայությունն անց է կացրել Տամբովի հրետանային տեխնիկական ուսումնարանում և № 1414 էվակոհոսպիտալում։ Պարգևատրվել է մարտական և աշխատանքային մի շարք մեդալներով[2]։

1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1957 թվականին՝ Լենինգրադի բարձրագույն գեղարդյունաբերական ուսումնարանը։ 1958-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, 1963 թվականին՝ Հատուկ գեղագիտության նախագծային բյուրոյի (1966 թվականից՝ Համամիութենական տեխնիկական գեղագիտության ինստիտուտի մասնաճյուղ) հիմնադիրներից և մինչև 1968 թվականը՝ մեքենաշինության ու սարքաշինության դիզայնի բաժնի վարիչ, 1968-1969 թվականներին՝ Հայգովազդվարչության գլխավոր նկարիչ։ 1965 թվականից դասավանդել է ԵԳԹԻ-ում, 1968-1986 թվականներին՝ դեկան, 1980-1985 և 1990-2003 թվականներին՝ ամբիոնի վարիչ[3]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստների («Մրգի սպասք», 1957, Սանկտ Պետերբուրգ, «Խորհրդային Հայաստան», սափոր, 1961, «Տոնական», սպասք, 1979) և խեցեգործության բնագավառներում։

Հեղինակ է Դվինի, Գառնիի, Կարմիր բլուրի, Անիի և այլ հնավայրերից պեղված նյութական մշակույթի նմուշների գիտական չափագրությունների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3291
  2. 2,0 2,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թվական, 392 էջ:
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.