Ազատության կամավորների կորպուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատության կամավորների կորպուս (իտալ.՝ Corpo volontari della libertà), իտալական դիմադրության շարժման պարտիզանական բանակը 1943-1945 թվականներին, կռվում էր գերմանացի և իտալացի ֆաշիստների դեմ։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրամանատարության կազմում էին հակաֆաշիստական կուսակցությունների ներկայացուցիչները։ Պարտիզանական բոլոր ջոկատները, անկախ կուսակցական պատկանելությունից, 1945 թվականի մարտին միավորվեցին՝ կազմելով 150-հազարանոց բանակ։ Ազատության կամավորների կորպուսի հրամանատար նշանակվեց գեներալ Ռ. Կադոռնան, տեղակալներ՝ Լ. Լոնգոն և Ֆ. Պարրին։

Ազատության կամավորների կորպուսը գլխավորեց 1945 թվականի ապրիլյան համընդհանուր ապստամբությունը՝ ազատագրելով Հյուսիսային Իտալիայի մեծ մասը։ Դրանից հետո ազատության կամավորների կորպուսը լուծարքի ենթարկվեց։ Պարտիզանական ջոկատներում մարտնչել են ֆաշիստական գերությունից փախած խորհրդային շատ զինվորներ, այդ թվում՝ հայեր, հերոսությամբ աչքի են ընկել Մ. Դաշտոյանը, Գ. Քոլոզյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 99