Ազատության արձան (Ռիգա)
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 56°57′05″ հս․ լ. 24°06′47″ ավ. ե.HGЯO |
Ազատության արձան (լատիշ․՝ Brīvības piemineklis), Ռիգայի գլխավոր տեսարժան վայրերից մեկկը, Լատվիայի ոչ պաշտոնական խորհրդանիշերից մեկը։ կանգնեցվել է 1935 թվականին Լատվիայի անկախության համար ընկած մարտիկների հիշատակին։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը գտնվում է Ռիգայի կենտրոնական փողոցում` Բրիվիբաս ճեմուղում (լատիշ․՝ Brīvības bulvāris, բառացի՝ «Ազատության բուլվար»)՝ Հին Ռիգայից ոչ հեռու։
1990 թվականին Բրիվիբաս ճեմուղու 200-մետրանոց հատվածը Ասպազիյաս զբոսայգուց մինչև Ռայնյա զբոսայգի փակվել է տրանսպորտի երթևեկության համար։ Այդպիսով ձևավորվել է Ազատության արձանի հրապարակը, որն իր մեջ ներառում է քաղաքային ջրանցքի վրայի կամուրջը։ Հուշարձանից հյուսիս՝ զբոսայգում, գտնվում է Բաստիոնի բլուրը, որը այգիների ու զբոսուղիների համալիր է` ստեղծված նախկին ամրոցային հողաթմբի տեղում։ Հուշարձանից հարավ գտնվում է Լատվիայի ազգային օպերայի շենքը, իսկ հրապարակից հարավ-արևմուտք՝ սրճարան ու «Լայմա» ժամացույցը[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1910 թվականից այս նույն հրապարկում, սակայն մեկ այլ տեղում, կանգնեցված է եղել Պետրոս I-ին նվիրված արձան։ Այն ապամոնտաժվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո մշակութային արժեքները քաղաքից էվակուացնելու ծրագրի շրջանակներում։
Լատվիայի անկախության համար պայքարած մարտիկներին հիշատակին հուշարձան տեղադրելու գաղափարն առաջացել է 1922 թվականին, երբ Լատվիայի վարչապետ Զիգֆրիդ Աննա Մեյերովիցը հանձնարարել է կազմակերպել ապագա հուշարձանի նախագծերի մրցույթ։ Մի քանի մրցույթներից հետո ընտրվել է Կարլիս Զալեի նախագիծը`հետևալ նշանաբանով՝ «Շողա՛, ինչպես արև» (լատիշ․՝ «Mirdzi kā zvaigzne!»): Շինարարական աշխատանքները սկսվել են 1931 թվականին և իրականացվել են Լատվիայի բնակիչների կատարած նվիրաբերությունների միջոցով։
Հգուշարձանը բացվել է Լատվիայի անկախության հռչակման 17-րդ տարեդարձին` 1935 թվականի նոյեմբերի 18-ին։
Երբ 1940 թվականին Լատվիան միացել է ԽՍՀՄ-ին, հարց է բարձրացվել հուշարձանի վերակառուցման հնարավորության, նույնիսկ նրա ապամոնտաժման ու տեղափոխության մասին, սակայն քննարկմանը մասնակից ականավոր ճարտարապետներ Վերա Մուխինայի (ծագումով եղել է Ռիգայից), ճարտարապետության ակադեմիկոս Լև Ռուդնևի (երկար ժամանակ ապրել է Ռիգայում) և հուշարձանի ճարտարապետ, ակադեմիկոս Էռնստ Շտալբերգի շնորհիվ հուշարձանը նախկին տեսքով պահպանվել է իր տեղում[3][4].
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանն ուղղահայաց կոթողէ՝ 42 մ բարձրությամբ։ Կառուցված է գորշ և կարմիր գրանիտից, տրավերտինից, բետոնից և պղնձից։ Հիմքի մոտ տեղադրված են 13 քանդակներ ու բարձրաքանդակներ, որոնք ներկայացնում են երկրի պատմությունը` դիցաբանական հերոս Լաչպլեսիսից մինչև լատիշական նետաձիգներ ու Լատվիայի անկախության համար պայքարող մարտիկներ[5]։
Կոթողի 19-մետրանոց աշտարակաձև գագաթին Ազատության արձանն է, որն ունի 9 մ բարձրություն։ Այն ներկայացնում է երիտասարդ կնոջ (հայտնի է որպես Միլդա), որի վերև պարզած ձեռքերում երեք աստղեր են. դրՀնք խորհրդանշում են Լատվիայի պատմական երեք մասերը՝ Կուրզեմե, Վիձեմե և Լատգալիա։
Հուշարձանի ճակատամասին կա մակագրություն` «Հայրենիքին ու ազատությանը» (լատիշ․՝ «Tēvzemei un Brīvībai»):
Հուշարձանի հեղինակներն են՝
- Քանդակագործ Կարլիս Զալե (1888-1942), նշանավոր քանդակագործ Ալեքսանդր Մատվեևի աշակերտը, որը 1920 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան։
- Ճարտարապետ Էռնստ Շտալբերգ (1883-1958), ակադեմիկոս Լեոնտի Բենուայի աշակերտը, որն ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան (1914)։ Հետագայում հռչակվել է Լատվիայի ԽՍՀ վաստակավոր գործիչ, Լատվիայի ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Latvia.travel Памятник Свободы»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին։ Վերցված է 2011-12-15
- ↑ Live RIGA — Памятник Свободы
- ↑ Час № 268 (19.11.1998.) Archived 2012-06-22 at the Wayback Machine..
- ↑ Русские Латвии. Вера Мухина
- ↑ Бриекмане, Андра (2017-11-16)։ «Необычная история символа Латвии: памятник Свободы мог стоять на берегу Даугавы»։ rus.delfi.lv (ռուսերեն)։ DELFI։ Վերցված է 2019-09-10(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազատության արձանի մասին Այլ Ռիգա պորտալում
- Լատվիական մշակույթի սրբապատկերներ
- Карлис Зале հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Կինոժամանակագրության կադրեր. Ազատության արձանի բացումը Ռիգայում, 18.11.1935 ՅուԹյուբում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ազատության արձան (Ռիգա) կատեգորիայում։ |
|