Ազատության արձանը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատության արձանը
տեսակգեղանկար
նկարիչՆորման Ռոքուել
տարի1946
գտնվում էՍպիտակ տուն
հավաքածուՍպիտակ տուն
Ծանոթագրություններ
 The Statue of Liberty by Norman Rockwell Վիքիպահեստում

Աշխատանքներ Ազատության արձանի վրա (անգլ.՝ Working on the Statue of Liberty, նաև հայտնի է որպես Ազատության արձանը, անգլ.՝ Statue of Liberty), ամերիկացի նկարիչ և նկարազարդող Նորման Ռոքուելի կտավը, որը ստեղծվել է 1946 թվականին։ Պատկերում է աշխատողների, որոնք մաքրում են Նյու Յորքում տեղակայված հայտնի Ազատության արձանի՝ վեր ձգված ձեռքի ջահը[1]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատության արձանի օրիգինալ ջահը (փոխարինվել է 1986 թվականին)

Նկարն ստեղծվել է «The Saturday Evening Post» հրատարակության շապիկի համար, թողարկվել է 1946 թվականի հուլիսի 6-ին՝ օգտագործելով էսքիզները, որոնք Ռոքուելն արել է 1946 թվականի մարտին։ Նկարի վրա պատկերված են բանվորներ, որոնք մաքրում են Ազատության արձանի ջահի վրայի սաթի գույն ունեցող ապակին։ Նման մաքրում կատարվում է ամեն տարի հուլիսին։ Ռոքուելի նկարում պատկերված է արձանի միայն մի փոքր մասը՝ ջահը, ձգված ձեռքը 13 մետր երկարությամբ, ինչպես նաև արձանի գլխի մի մասը։ Մարդկանց ուրվագծերը նկարված են պարզ երկնագույն երկնքի ֆոնի վրա։ Հինգ աշխատողներ կախված են ապահովագրական պարաններից։ Դրանցից մեկը Ռոքուելի ինքնադիմանկարն է, իսկ մյուսը, որը արտասովոր է, աֆրոամերիկացի է (կարմիր վերնաշապիկով)։ Ոչ սպիտակամորթ մարդուն սպիտակամորթների հետ հավասար ընդգրկված լինել աշխատանքներում, ըստ երևույթին, առաջին անգամ նկատվել է միայն 2011 թվականին[2]։ Այն հակասում էր «The Saturday Evening Post»-ի քաղաքականությանը, որը գործում էր նկարի ստեղծման ժամանակ, երբ աֆրոամերիկացիների պատկերվում էին միայն ստորադաս դերում[3] (ինչ կարելի է տեսնել, օրինակ, նույն 1946 թվականի «Տղան վագոն-ռեստորանում» նկարում)։

Պատկերը Օվալաձև սենյակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը ձեռք է բերել Սթիվեն Սփիլբերգը, որը այն հանձնել է Սպիտակ տան մշտական հավաքածուին 1994 թվականին։ Այն կախված էր Օվալաձև աշխատասենյակում Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի վարչակազմերի ժամանակ, առավել հաճախ եղել է նախագահական աշխատասեղանի ձախ կողմում՝ պահարանի կամ Ֆրեդերիկ Ռեմինգթոնի քանդակով զարդարված սեղանի վրա[4][5]։ Օբաման նկարը տեղափոխել է բուխարու մոտ՝ Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի կիսանդրու վերևում[6]։ Հայտնի է, որ 2017 թվականի հունվարին՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո, պատկերը դեռ եղել է Օվալաձև աշխատասենյակում[7]։ Սակայն ավելի ուշ՝ 2017 թվականին, ըստ մամուլի հաղորդագրությունների, նկարը փոխարինվել է Էնդրյու Ջեքսոնի դիմանկարով[8]։

Ազատության արձանը Օվալաձև աշխատասենյակում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Statue of Liberty». Digital Library, White House Historical Association.
  2. Petrick, Jane Allen Hidden in Plain Sight: The Other People In Norman Rockwell's America. — Informed Decisions Publishing, 2013. — ISBN 978-0989260114
  3. Rockwell, Abigail (2016 թ․ նոյեմբերի 21). «Who Moved The Norman Rockwell Painting In The Oval Office?».
  4. «Norman Rockwell, Welcome Guest in The White House». Նորման Ռոքուելի թանգարան.
  5. Ray, Heather Obama's Rockwell(անգլ.) // The Saturday Evening Post : magazine. — 2010.
  6. Jones, Jonathan (2016 թ․ նոյեմբերի 23). «Norman Rockwell's Statue of Liberty can point Trump towards decency». The Guardian.
  7. Voon, Claire (2017 թ․ հունվարի 24). «In Oval Office Rehang, Trump Continues to Copy Others». hyperallergic.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  8. Alexander, Harriet (2017 թ․ օգոստոսի 23). «Donald Trump's Oval Office renovation leads Washington on a game of spot the difference». The Daily Telegraph. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.