Վաղարշ Ազատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ազատյան Վաղարշից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշ Ազատյան
Ծնվել էհունվարի 14, 1904(1904-01-14)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 28, 1991(1991-12-28) (87 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ[1]
ԱնդամակցությունՌուսական ֆիզիկա-քիմիական ընկերություն
Ալմա մատերՆերսիսյան դպրոց[1] և Երևանի պետական համալսարան (1928)[1]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների թեկնածու[1] (1940)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Երեխա(ներ)Վիլեն Ազատյան
 Vagharsh Azatyan Վիքիպահեստում

Վաղարշ Դավթի Ազատյան (հունվարի 14, 1904(1904-01-14)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 28, 1991(1991-12-28)), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների թեկնածու (1940), դոցենտ։

Վաղարշ Ազատյանի հուշատախտակը Երևանում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունվարի 14-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը, Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1928]), բնագիտական ֆակուլտետի կենսաբանական (1930) և քիմիական (1931) բաժինները։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է նույն համալսարանում (1928-1934) որպես դասախոս, պրոռեկտոր, քիմիական ֆակուլտետի դեկան։

1940 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։

1939-1943 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆանի) տնօրեն Հովսեփ Օրբելու տեղակալը։ Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է Արմֆանի քիմիայի ինստիտուտը (Օրգանական քիմիայի ինստիտուտ), որի տնօրենն էր 1939-1945 թվականներին։ Նրա ակտիվ մասնակցությամբ ստեղծվել է նաև Հայաստանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտը։

1965 թվականից աշխատել ՀԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի լաբորատորիայում որպես ավագ գիտական աշխատող։ ԽՄԿԿ անդամ՝ 1924 թվականից։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի քիմիական արդյունաբերության զարգացման գործում մեծ նշանակություն է ունեցել Վաղարշ Ազատյանի ստացած գիտական արդյունքները քլորոպրենային կաուչուկի, դիքլորբութենի, ացետիլենային միացությունների սինթեզի, տարրօրգանական միացությունների կատալիտային ցիկլոօկտատետրաեանի ածանցյալների ուսումնասիրման բնագավառում։ Նրա անունը սերտորեն կապված է նաև «Հայկական քիմիական ամսագրի» ստեղծման (1947) հետ։ Երկար տարիներ եղել է ՀԽՍՀ ԳԱ տերմինաբանական խորհրդի փոխնախագահ։ Իր բացառիկ լեզվիմացությամբ և լեզվալան հարուստ գիտելիքներով մեծապես նպաստել է հայերեն քիմիական տերմինաբանության մշակմանն ու զարգացմանը։ Մեծ է նրա ավանդը նաև ռուս-հայերեն քառահատոր և ռուս-հայերեն պոլիտեխնիկականբառարանների ստեղծման գործում։ Զգալիորեն նպաստել է նաև Հայկական հանրագիտարանի ստեղծմանը։

Վաղարշ Ազատյանը ԽՍՀՄ Մենդելեևյան քիմիական ընկերության ստեղծողներից և ակտիվ ղեկավարներից էր[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատալիտիկ յերևույթներ[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ազատյան Վաղարշ (հայ.) // Հայկական սովետական հանրագիտարանԵրևան: 1974. — հատոր 1. — էջ 99.
  2. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 62-63։
  3. Կատալիտիկ յերևույթներ arar.sci.am կայքում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշ Ազատյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշ Ազատյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 99