Թորոս Ազատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թորոս Ազատյան
Ծնվել էմայիսի 5, 1898(1898-05-05) կամ 1898[1]
ԾննդավայրԱպուչեխ, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3]
Վախճանվել էնոյեմբերի 15, 1955(1955-11-15)[2][3] կամ 1955[1]
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա[3]
Մասնագիտությունբանաստեղծ, բանասեր, խմբագիր, հասարակական գործիչ և գրող
Ազգությունհայ
Թորոս Ազատյան Վիքիդարանում

Թորոս Մարտիրոսի Ազատյան (Ազատունի), (մայիսի 5, 1898(1898-05-05) կամ 1898[1], Ապուչեխ, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] - նոյեմբերի 15, 1955(1955-11-15)[2][3] կամ 1955[1], Ստամբուլ, Թուրքիա[3]), հայ բանասեր, բանաստեղծ, խմբագիր և հասարակական գործիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ակնի Նարեկյան և Չմշկածագի վարժարաններում։ Աշխատել է Կ. Պոլսի ազգային պատրիարքարանում, Պեզճյան վարժարանում (ուսուցիչ)։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Ազգային հիվանդանոցի ընդարձակ տարեցույցի (1921-1931), «Մշակույթ», «Աստղաբերդ» տարեգրքերի խմբագիր։ Հրատարակվել են Ազատյանի «Աղբյուր անմահության» (1927, 1928, 1933) բանաստեղծությունների շարքերը, «Քառասնակ» (1930) արձակ ժողովածուն, «Միսաք Մեծարենց» (1922), «Կոմիտաս վարդապետ» (1931), «Զապել և Հրանտ Ասատուր» (1937), Հայկանուշ Մառք (1954) ուսումնասիրությունները, «Ակն և ակնեցիք» (1943) և այլ բանասիրական հետազոտություններ։

Ազատյանը հավաքել է ազգագրական բնույթի և հայ աշուղների ստեղծագործությունները։

Օգտագործել է Ա., Ազատ, Թ. Ազատունի, Ասեղ, Արմեն-Փայլակ, Գրասեր, Զարթուցիչ, Թ., Թ. Ա., Թ. Մ. Ա., Թղթակից, Հրայր, Մոծակ, «Նոր լուր»-ի Դետը, Տաթևացի, Ուխտավոր ծածկանունները[4]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Կարմիր արեվ։ Յերրորդ տարի․-Յերեվան։Պետհրատի յերկրորդ Յերեվանում, 1924․- 212 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 98
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։