Երվանդ Ազատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ազատյան Երվանդից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Ազատյան
Ծնվել էմայիսի 13, 1935(1935-05-13)[1]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Վախճանվել էմարտի 25, 2023(2023-03-25)[2] (87 տարեկան)
Վախճանի վայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[2]
Մասնագիտությունգրող, հրապարակախոս և հասարակական գործիչ
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1958), Հյուսիսարևելյան համալսարան և Ուտյնի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ
Երվանդ Ազատյան Վիքիքաղվածքում
Երվանդ Ազատյան Վիքիդարանում

Երվանդ Նազարեթի Ազատյան (Էդմոնդ Կոտալազյան, մայիսի 13, 1935(1935-05-13)[1], Բեյրութ, Լիբանան - մարտի 25, 2023(2023-03-25)[2], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1988Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Ազատյանը ծնվել է 1935 թվականին Բեյրութում։ 1958 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը և Դետրոյտի «Ուեյն» նահանգային համալսարանը։ 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսի և «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն) հանդեսի, 1991 թվականից՝ Երևանի «Ազգ» օրաթերթի, 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից։ 1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականից՝ Դետրոյտի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997 թվականից՝ փոխատենապետ[3]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կեանք ու երազ Հայաստան» (1964, ուղեգրություններ)
  • «Գրական-գեղարուեստական սեւեռումներ» (1988)
  • «Դիմանկարներ և դիմաստվերներ» (անգլերեն, 1995)
  • «Պատմությունը ընթացքի մեջ» (անգլերեն, 1999, Էսսեներ)
  • «Դիտումներ և դատումներ» (2006, հրապարակախոսություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երուանդ Ազատեան. Մատեան մեծարանքի, Լոս Անջելես, 1988։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=420&langid=2
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ԳՈՒՅԺ. Ոչ ևս է ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]