Ազատանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածը ներկայացնում է Շիրակի մարզի Ազատան գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից[1]։ Ցանկում ներառված է ընդամենը 11 հուշարձան (16 միավոր)։


հուշարձան կառուցված վայր, հասցե կոորդ համարանիշ նշան. հավելյալ նշումներ պատկեր
Ամրոց Ք.ա. 2-1 հազ. հվ-աե մասում, «Ղռեր» կոչվող բլուրներից մեկի գագաթին 8.4/1 Հ Լուսանկար վերբեռնել


Բնակատեղի Ք.ա. 7-6 դդ. «Ղռեր» բլուրների վրա և բլուրներին հս-ից ու աե-ից հարող դաշտերում 8.4/1.1 Հ Լուսանկար վերբեռնել


Դամբարանադաշտ Ք.ա. 2-1 հազ. Բնակատեղիից հս 8.4/1.2 Հ Լուսանկար վերբեռնել


Գերեզմանոց 19-20 դդ. ամ եզրին 8.4/2 Տ Լուսանկար վերբեռնել


Եկեղեցի վաղ միջնադար 0.7 կմ ամ 8.4/3 Հ ավերված Լուսանկար վերբեռնել


Գերեզմանոց 19-20 դդ. եկեղեցու շրջակայքում 8.4/3.1 Հ Լուսանկար վերբեռնել


Եկեղեցի 19 դ. ամ մասում 8.4/4 Տ Լուսանկար վերբեռնել


Զանգակատուն 19 դ. եկեղեցուն կից 8.4/4.1 Տ Լուսանկար վերբեռնել


Եկեղեցի Սբ. Ստեփանոս Նախավկա 1865 թ. գյուղի մեջ 8.4/5 Տ Լուսանկար վերբեռնել


Զանգակատուն 1880 թ. եկեղեցուն կից 8.4/5.1 Տ Լուսանկար վերբեռնել


Խաչքար 12-13 դդ. գյուղի մեջ 8.4/6 Հ Իկիլիկյանի տան բակում, բեկոր Լուսանկար վերբեռնել


Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին 1980 թ. հս եզրին 8.4/7 Տ Լուսանկար վերբեռնել


Որմնանկար 1970-ական թթ. սկիզբ մշակույթի տան նախասրահում 8.4/8 Հ հեղ.՝ Մինաս Ավետիսյան Լուսանկար վերբեռնել


Պարիսպ նեոգեն գյուղի 0.5 կմ հվ 8.4/9 Հ մեգալիթյան Լուսանկար վերբեռնել


Ձիթհան 19 դ. գյուղի հս մասում 8.4/10 Տ Լուսանկար վերբեռնել


Մատուռ 19 դ. գյուղի մեջ 8.4/11 Տ Լուսանկար վերբեռնել


Շիրակի մարզի Ազատան համայնքի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկէ եկեղեցին 1800-ական թվականներին է կառուցվել ու իր հովանու տակ առել Ազատանի հայ կաթողիկէներին`զերծ պահելով հոգևոր որբությունից։

Նույնանուն եկեղեցու փայտյա նախատիպը նույն տարածքում կառուցվել է 1830-ականներին` գյուղի առաջին քահանա Տեր Գրիգորի եռանդուն ջանքերով։ Շուրջ մեկ տասնամյակ փայտաշեն եկեղեցում հոգեզարթոնք ապրելուց հետո ազատանցի հայ կաթողիկէները ձեռնամուխ եղան ավելի մեծ ու քարաշեն եկեղեցու հիմնադրման աշխատանքներին։ Շինարարությունը սկսվեց 1845-ին և ավարտվեց 1852-ին։

Մոտ 35 տարի անց երկրաշարժի հետեւանքով եկեղեցին խոնարհվում է, սակայն Հայ Կաթողիկէ համայնքը չի ընկճվում դժվարությունից.եկեղեցին վերակառուցել էր պետք։ 1890թ Ս. Աստվածածին եկեղեցին կրկին վեր է հառնում փլատակներից։ Եկեղեցին ունէր ուղղանկյուն կառուցուածք, որի առաջին մասում վեր էր հառնում զանգակատունը։ Պատմում են, որ գյուղացիները իրենց սայլերով Սարիղամիշից բերում են գերաններ՝ եկեղեցին ծածկելու համար, որոնք աչքի էին ընկնում իրենց դիմացկունությամբ եւ ամրությամբ, մասնակի վերանորոգումից հետո մինչեւ այսօր եկեղեցու ծածկը ծառայում է իր նպատակին։

1920-ական թվականների վերջերից իշխանությունների կողմից սկսվում է աննախադէպ ճնշում, հալածանքներ եկեղեցու նկատմամբ, երկրում նոր թափով սկսեցին ավերել վանքերն ու եկեղեցիները։ ԲնականաբարՍուրբ Աստվածածին եկեղեցու փակման փորձեր ևս ձեռնարկվեցին։ Մեր ունեցած թե գրավոր, թե բանավոր տեղեկատվությունները փաստում են, որ Հայ Կաթողիկէ համայնքի այն ժամանակվա ժողովրդապետ Միքայել Արարատյանը հրաժարվում է կատարել իշխանությունների եկեղեցին փակելու պահանջը։ Գյուղ է ուղարկվում ոստիկանների մի խումբ` եկեղեցին փակելու նպատակով։ Կաթողիկէ հավատացյալ կանայք գոգնոցները քարերով լցրած` հարձակվում են ոստիկանների վրա։ Վերջիններս չհամարձակվելով զենքի դիմել՝ խուճապահար փախնում են գյուղից։ Միայն մի քանի օր անց ոստիկանական ջոկատը լուսաբացին մտնելով գյուղ եւ ջարդելով դռան կողպեքը, դատարկում են այն։

Եկեղեցին վերածում են ակումբի, սակայն ներկայացումներին ոչ մի հանդիսատես ներկա չի լինում՝ բացի կոլտնտեսության վարչության ապարատից, ուստի ստիպված 1932թ եկեղեցին վերածում են պահեստի, որտեղ ամբարում են ցորեն ու գարի։

Կորցնել հավատը՝ նշանակում է կորցնել կյանքը…Չնայած բազմաթիվ արտաքին ճնշումներին ու հոգևորը վերացնելու փորձերին, եկեղեցին իր զորությամբ դարձյալ վեր հառնեց։ Հայ կաթողիկէ առաջնորդարանի կողմից վերանորոգվելուց հետո, կրկին իր դռները հավատացեալների առջեւ բացեց Ս. Աստուածածին եկեղեցին 1998թ. հունուարի 6-ին։

Վերջին երեք տարիներին Ազատանի հայ կաթողիկէների ժողովրդապետն է Տեր Նարեկ քահանա Թադևոսյանը։ Հոգևորականը ուրախությամբ է փաստում, որ եկեղեցու բոլոր արարողություններին ու նախաձեռնություններին համայնքը ակտիվ ներգրավված է։ Ավելին`առավել ուրախալի է, որ կրտսեր սերունդն ավելի ակտիվ է։

‹‹Բոլոր կաթողիկէ ընտանիքներին անխտիր այցելել եմ, ծանոթացել ու օրհնել եմ բոլորին։ Խանդավառությունը ավելի շատ երիտասարդների ու պատանիների մոտ եմ տեսնում, ճիշտ է, մեծահասակներն էլ մասնակից են դառնում եկեղեցական արարողություններին, սակայն երիտասարդների ներգրավվածությունը առավել տեսանելի է։ Մեր հույսը վաղվա սերունդն է, բնականաբար այսօրվա երիտասարդը վաղն անպայման իր երեխային կբերի եկեղեցի››: Ազատանի բնակիչներ Կարմեն Գրիգորյանն ու Նարինե Պողոսյանը մեր այցի ժամանակ եկեղեցում էին իրենց թոռների հետ, նրանք ևս փաստեցին, որ եկեղեցու հետ կապված են ամբողջ ընտանիքով։ ‹‹Միշտ եկեղեցի եմ գալիս ընտանիքով, տղա թոռնիկներս Տեր Նարեկի կողքին ծառայում են խորանին, հոգևորին մոտենալը շատ բան է փոխել նրանց կյանքում, շատ են տարբերվում իրենց հասակակիցներից››,-հպարտորեն նշում է Կարմեն Գրիգորյանը, իսկ Նարինե Պողոսյանը հավելում է.‹‹Ոչ մի եկեղեցական արարողություն բաց չենք թողնում, դա առաջնային է մեր ընտանիքում, առօրյա գործեր բոլորն էլ ունեն, բայց եկեղեցի գալը ամենակարևորն է, իմ տղաները ևս ծառայել են խորանին, իսկ աղջիկս երգել է երգչախմբում››:

14694835_943759235735964_546242374_n

Եկեղեցու զարդն ու իրական ամրությունը նվիրյալ հավատացյալն է, ով անընդմեջ աշխատում է հոգենորոգության վրա, սակայն քարեղեն շինվածքը ևս կարիք ունի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]