Ազատագրական բանակ (կամավորական ջոկատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատագրական բանակ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1991
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Ազատագրական բանակ, կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1991 թվականի հունվարին, Երևանում՝ Հայաստանի (6), սփյուռքի (6), Արցախի (86) կամավորականներից։ Ուներ դրոշ, զինանշան։ 1991-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի Նոյեմբերյանի, Ճամբարակի (Վահան), Վարդենիսի (Դարա, Փամբակ, Շորժա, Ազիզլու, Սոթք և այլն) և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Կարաչինար, Վերինշեն և այլն), Մարտակերտի (Մարաղա, Չայլու, Թալիշ, Մոխրաթաղ, Մեծշեն, Չափար, Նարեշտար, Չարեքտար, Աղդաբան, Օրթափայա, Գյունեփայա, Սրխավենդ, Կիչան և այլն), Հադրութի (Տող, Ծամձոր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի 4 ազատամարտիկ մասնակցել է «Արծիվ-մահապարտների» մարտական գործողություններին։ Հրամանատարներ՝ Լեոնիդ Ազգալդյան (հիմնադիր, գլխավոր հրամանատար), Վ. Բալայան, Հ. Հովսեփյան, Ի. Բաբայան, Գ. Միրզոյան, Ս. Հակոբյան, Ս. Գալստյան։ Կազմավորումը Հայաստան-Սփյուռք միավորման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտի շղթայում։ Ջոկատից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվել է 2 (հետմահու), զոհվել՝ 39 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։