Ազայ Կուլիև
Ազայ Կուլիև | |
![]() | |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 23, 1971 (49 տարեկան) |
Ծննդավայր | Վաղատին, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազայ Աժդար օկլի Կուլիև (ադրբ.՝ Azay Əjdər oğlu Quliyev, հունիսի 23, 1971, Վաղատին, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ, ԱՀ Նախագահին առընթեր հասարակական կազմակերպություններին պետական աջակցության խորհրդի նախագահ[1], Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի III, IV, V և VI գումարման պատգամավոր[2], Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի ու անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ (2013-2016), ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Մետաքսի ճանապարհին աջակցության խմբի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի պատվիրակության ղեկավար, Քաղաքական գիտությունների դոկտոր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազայ Կուլիևը ծնվել է 1971 թվականի հունիսի 23-ին, Զանգեզուրի Գարաքիլսայի շրջանի Վաղատին գյուղում:
- 1989-1991 թվականներին ծառայել է բանակում:
- 1992-1998 թվականներին սովորել է Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:
- 1995-1996 թվականներին սովորել է Անկարայում ՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքի պետական կառավարման ինստիտուտում:
- 2010 թվականինի փետրվար-մարտ ամիսներին նա սովորել է Քենեդիի դպրոցում, Հարվարդ, ԱՄՆ:
- 2007-2013 թվականներին սովորել է Բաքվի պետական համալսարանի դոկտորանտուրայում:
- 2015 թվականին նա ընտրվել է ԱՀ Միլլի Մեջլիսի պատգամավոր:
- 2016 թվականին նշանակվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:
- 2020 թվականին նշանակվել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի պատվիրակության ղեկավար:
- 2008 թվականից նա Ադրբեջանի Հանրապետության Նախագահին առընթեր հասարակական կազմակերպություններին պետական աջակցության խորհրդի նախագահն է[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՀ Նախագահին առընթեր հասարակական կազմակերպություններին պետական աջակցության խորհրդի պաշտոնական կայք
- ↑ [https://meclis.gov.az/?/az/content/85 Üçüncü çağırış Azərbaycan Respublikası Milli Məclisinin deputatları haqqında seçildikləri tarixə olan qısa məlumatlar]
- ↑ president.azAzərbaycan Respublikasının Prezidenti yanında Qeyri-Hökumət Təşkilatlarına Dövlət Dəstəyi Şurasının üzvlərinin təyin edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı
- Հունիսի 23 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վաղատին գյուղում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանցի քաղաքական գործիչներ
- Ադրբեջանական Հանրապետության Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավորներ
- Ադրբեջանական Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորներ
- Ադրբեջանական Հանրապետության Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավորներ
- Ադրբեջանական Հանրապետության Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավորներ
- Ադրբեջանական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ