Jump to content

Ազադե Նամդարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազադե Նամդարի
Ծնվել էնոյեմբերի 30, 1984(1984-11-30)
ԾննդավայրՔերմանշահ, Իրան
Մահացել էմարտի 27, 2021(2021-03-27)[1][2][3][…] (36 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
ԿրթությունՇահիդ Բեհեշթիի համալսարան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունհաղորդավար
ԸնտրանիSimaye Khanevadeh?
Ամուսին(ներ)Farzad Hassani?
Ազադե Նամդարին Իրանի կինոքննադատների և գրողների ասոցիացիայի 8-րդ փառատոնում. 2014 թվականի օգոստոս:

Ազադե Նամդարի ( պարս.՝ آزاده نامداری նոյեմբերի 30, 1984(1984-11-30), Քերմանշահ, Իրան - մարտի 27, 2021(2021-03-27)[1][2][3][…], Թեհրան, Իրան ), իրանցի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։

Կյանքի վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամդարին ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 30-ին Իրանի Քերմանշահ նահանգում։ Ավարտել է Շահիդ Բեհեշթիի անվան համալսարանը: Նրա դերասանական և հեռուստատեսային կարիերան սկսվել է 2004 թվականին և շարունակվել մինչև նրա անսպասելի մահը, որը տեղի է ունեցել 2021 թվականին։ Նա աշխատել է Իրանի ռադիոհեռուստատեսային կորպորացիայի (IRIB) կազմում գործող հեռուստաընկերություններում։ Ազադեն ամուսնացել էր երկու անգամ, ուներ մեկ երեխա։

2017 թվականի հուլիսի 25-ին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում ի ցույց էր դրված, որ Նամդարին Շվեյցարիայում հանգստանալու ժամանակ առանց հիջաբի գարեջուր է խմում։ Դա բուռն արձագանք առաջացրեց սոցիալական ցանցերում, քանի որ դերասանուհին մինչ այդ հանդես էր եկել Իրանում կանանց կողմից պարտադիր կարգով չադրա և իսլամական տարազ կրելու պահանջի պաշտպանությամբ[4][5][6]:

Ազադե Նամդարին մահացել է 2021 թվականի մարտի 26-ին՝ 36 տարեկան հասակում։ Ըստ իրանական լրատվական գործակալությունների՝ նրա մարմինը հայտնաբերվել է մահից 48 ժամ անց արևմտյան Թեհրանի Սաադաթ Աբադ / Sa'adat Abad թաղամասում գտնվող իր բնակարանում[7]: Mehr News Agency լրատվական գործակալությունը, վկայակոչելով «իրազեկ աղբյուրը», հայտնել է, որ մահվան պատճառը եղել է ինքնասպանությունը[8]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.bbc.com/persian/iran-56551403
  2. 1 2 https://www.ilna.news/بخش-اجتماعی-5/1055870-مرگ-مشکوک-آزاده-نامداری
  3. 1 2 https://www.mehrnews.com/news/5176757/آزاده-نامداری-درگذشت-اورژانس-تایید-کرد
  4. «Azadeh Namdari: Backlash over conservative Iranian television host». BBC News. 2017-07-25. Արխիվացված օրիգինալից 2019-06-24-ին. Վերցված է 2017-07-29-ին.
  5. «Top Iranian TV host caught drinking beer without hijab». The Independent. 2017-07-26. Արխիվացված օրիգինալից 2017-07-29-ին. Վերցված է 2017-07-29-ին.
  6. «Iranian TV Personality Who Promoted Compulsory Islamic Dress Under Fire Over Photos». RadioFreeEurope/RadioLiberty. 2017-07-25. Արխիվացված օրիգինալից 2017-07-29-ին. Վերցված է 2017-07-29-ին.
  7. «"آزاده نامداری" درگذشت». Fars News Agency. 2021-03-27. Արխիվացված օրիգինալից 2021-03-27-ին.
  8. «جزئیات جدید از فوت آزاده نامداری/ وقوع قتل منتفی است - خبرگزاری مهر - اخبار ایران و جهان». خبرگزاری مهر | اخبار ایران و جهان | Mehr News Agency (պարսկերեն). 2021-03-28. Արխիվացված օրիգինալից 2021-07-17-ին. Վերցված է 2021-03-28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազադե Նամդարի» հոդվածին։