Աերոպոս I Մակեդոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աերոպոս I Մակեդոնացի
հունարեն՝ Ἀέροπος Αʹ ὁ Μακεδών
Դրոշ
Մակեդոնիայի արքա
անհայտ
Նախորդող Փիլիպոս I
Հաջորդող Ալկետաս I
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն մակեդոնացի
Դավանանք բազմաստվածությունը
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր անհայտ է
Վախճանի վայր անհայտ
Դինաստիա Արգեադոսների հարստություն
Քաղաքացիություն Vergina Sun.svg Հին Մակեդոնիա
Հայր Փիլիպոս I
Մայր անհայտ
Զավակներ Ալկետաս I

Աերոպոս I (հունարեն՝ Ἀέροπος Α΄ ὁ Μακεδών), Հին Մակեդոնիայի վաղ ժամանակաշրջանի արքաներից մեկը։ Նա Արգեադոսների հարստության ներկայցուցիչ էր։ Նրա հայրն էր Փիլիպոս I-ը[1], որի մահից հետո Աերոպոսը դառնում է արքա։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աերոպոսի կառավարման սկզբնական ժամանակաշրջանում թրակիացիները և իլլիրիացիները ավերում էին Մակեդոնիան և մակեդոնացիների նկատմամբ տանում են մի շարք հաղթանակներ։ Վերջ ի վերջո գիտակցելով թշնամու նկատմամբ հաղթանակի հասնելու իրենց անկարողությունը և կարծելով, որ իրենք կարող են հաղթանակ տանել միայն այն դեպքում, երբ կկռվեն իրենց արքայի ներկայությամբ՝ զորքի հետ պատերազմի դաշտ է գնում նաև մանուկ արքան՝ Աերոպոսը։ Նրա ներկայությունը ամրացնում է իր զորքի դիմադրությունը, ինչի արդյունքում էլ նրանք կարողանում են թարկիացներին և իլլիրիացիներին փախուստի մատնել և դուրս քշել Մակեդոնիայից։

Նրա կառավարման մասին այլ տեղեկություններ հայտնի չեն։

Նրա կնոջ անունը անհայտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հերոդոտոս, 8․ 139

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող:
Փիլիպոս I
Աերոպոս I
Մակեդոնիայի արքա

թվերն անհայտ են
Հաջորդող:
Ալկետաս I