Աելետ Շաքեդ
| Աելետ Շաքեդ
եբրայերեն՝ איילת שקד
| |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 7, 1976[1] (50 տարեկան) |
| Ծննդավայր | Թել Ավիվ, Իսրայել[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | հուդայականություն |
| Կրթություն | Թել Ավիվի համալսարան |
| Ազդվել է | Այն Ռանդ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համակարգչային գիտնական և ճարտարագետ |
| Զբաղեցրած պաշտոններ | Քնեսեթի պատգամավոր, Իսրայելի արդարադատության նախարարություն, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Minister of the Interior of Israel? |
| Կուսակցություն | The Jewish Home?, New Right?, Լիկուդ և Yamina? |
| Անդամություն | My Israel? |
Աելետ Շաքեդ (եբրայերեն՝ איילת שקד , մայիսի 7, 1976[1], Թել Ավիվ, Իսրայել[1]), իսրայելցի քաղաքական գործիչ, Քնեսեթի պատգամավոր «Հրեական տուն» կուսակցությունից։ Նախկինում եղել է արդարադատության նախարար Իսրայելի 34-րդ կառավարությունում։
Աելետ Շաքեդը (օրիորդական ազգանունը` Բեն Շաուլ) ծնվել է մայիսի 7-ին, Թել Ավիվում։ Նրա մայրը դպրոցում ուսուցչուհի է եղել, հայրը` հաշվապահ։ Ծառայել է Իսրայելի բանակում որպես դաստիարակչական աշխատանքներով հրահանգիչ Գոլանի հետևակային բրիգադում։ Ավարտել է Թել Ավիվի համալսարանը` բակալավրի աստիճանով էլեկտրոնիկայի և համակարգչային գիտության ոլորտում։ Ծրագրավորող է աշխատել, այնուհետև` Texas Instruments ընկերության մասնաբաժնի մարքեթինգի մենեջեր։
2006 թվականին քաղաքական գործունեությամբ է զբաղվել, 2006-ից 2008 թվականներին ղեկավարել է Բենյամին Նեթանյահուի գրասենյակը, որն այն ժամանակ եղել է ընդդիմության առաջնորդ։ 2012 թվականի հունվարին ընտրվել է Լիկուդի կենտրոնական կոմիտեում, բայց արդեն հունիս ամսում մտել է «Հրեական տուն» կուսակցության կազմի մեջ։ 2013 թվականի հունվարին 19-րդ գումարման ժամանակ ընտրվել է Քնեսեթի պատգամավոր, իսկ 2015 թվականի մարտին վերընտրվել է 20-րդ գումարման Քնեսեթում։ 2015 թվականի մայիսի 14-ին ընտրվել է Իսրայելի արդարադատության նախարար։ Մտել է Հա-Յամին հա-Հանդաշ ընտրական ցուցակի կազմի մեջ 2019 թվականի ընտրություններում։ Դաշինքը չի հաղթահարել ընտրական արգելքը։
Զբաղեցնում է քաղաքական առաջատար դիրքեր։ 2011 թվականից արշավ է կազմակերպել Աֆրիկայից դեպի Իսրայել անօրինական ներգաղթի դեմ, քննադատել է համազգային զորաբանակային Գալեյ Ցախալ ռադիոն` «ձախականության համար»։
Աիլետ Շաքեդը ամուսնացած է Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի օդաչուի հետ, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 חה"כ איילת שקד — The Knesset.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աելետ Շաքեդ» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Մայիսի 7 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թել Ավիվ քաղաքում ծնվածներ
- Թել Ավիվի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Արդարադատության կին նախարարներ
- Իսրայելի ներքին գործերի նախարարներ
- Քնեսեթի 20-րդ գումարման պատգամավորներ
- Իսրայելցի կանայք քաղաքականությունում
- Քնեսեթի 22-րդ գումարման պատգամավորներ
- Քնեսեթի կին անդամներ
- Իսրայելի քաղաքական գործիչներ
- Քնեսեթի 23-րդ գումարման պատգամավորներ
- Իսրայելի հրեաներ
- Իսրայելցի հասարակական գործիչներ
- Հրեա գիտնականներ
- Իսրայելցի կին ճարտարագետներ
- 21-րդ դարի իսրայելցի քաղաքական գործիչներ
- Հրեա քաղաքական գործիչներ
- Իսրայելի կին քաղաքական գործիչներ