Ադրիանուպոլսի Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադրիանուպոլսի Ավետարան
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1007 թ.
ԵրկիրԲյուզանդիա

«Ադրիանապոլսի Ավետարան», հայկական մանրանկրչության մագաղաթե ձեռագիր մատյան։ Հայերեն հնագույն թվակիր Ավետարան։ Գրվել ու պատկերազարդվել է 1007-ին Բյուզանդիայի Ադրիանուպոլիս քաղաքում․ գրիչ՝ Կիրակոս Երեց։ Պատվիրատուն է հայ ազնվական, Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ-ի առաջին սուսերակիր Հովհաննես Պրոքսիմոսը։ Մանրանկարչի անունը չի պահպանվել։

Ձեռագիրը խորաններով, երկու խաչապատկերով, ավետարանիչների և «Տիրամայրը մանկան հետ» մանրանկարներով ու պատվիրատուի դիմանկարով։ «Տիրամայրը մանկան հետ» հորինվածքը սերտորեն առնչվում է նույն շրջանի բյուզանդական օրինակների հետ, մինչդեռ խորանները և ավետարանիչների պատկերները ավելի շատ կրում են հայ ավանդական մանրանկարչության դրոշմը։

1883 թվականին Ավետարանը Կոստանդնուպոլսից տեղափոխվել է Սուրբ Ղազար կղզի, որտեղ ցայժմ պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 18 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арутюнова-Фиданян В. А. Армяно-византийская контактная зона (X-XI вв.). Результаты взаимодействия культур. М., 1994
  • Саргисин Б. Каталог армянских рукописей библиотеки Мхитаристов в Венеции. Венеция, 1914 (на арм.яз.)
  • Марр Н.Я. Кавказский культурный мир и Армения. Ереван, 1995.